Էնքան եմ վախենում մեծանալ...
Չէ, ես ոչ կնճիռներից, ոչ էլ տարիքային խալերից չեմ վախենում, դրանք ինձ նույնիսկ հետաքրքիր են: Ոչ էլ վախենում եմ, որ հարևանի պստիկներն ինձ Արմիկ տատիկ կասնեն:
Էսօր մի թեթև վիքէնդ էինք նշում, ու եղբորս պստիկներն էին եկել: Ինչքան շիրա ունեին վրաս քսեցին, իսկ հետո սկսեցինք գզվրտվել: Հարսս ասում է. «Արմ, ես մի բան չհասկացա, դու ե՞րբ հայտնվեցիր հատակին:» Ես էլ բացատրում եմ. «Դե Ան, նայի, նստած էի, էն մոծակն եկավ ու մեկ էլ գմփ, դմփ, դմփ, ընկնում ենք խալու վրա, մոծակը բարձրանում ա հորքուրի ուսերին ու սկսում ենք գզմզվզճզ, հետո դմփ-չմփ-չմփ, ու մեկ էլ խուտի-խուտի...»: Ժպիտից երևում էր, որ հասկացել էր: Եթե հանկարծ էս հատկություններս մի օր վերանան, ես էլ սկսեմ երեխեքին ասել, որ գզվրտվել, չարություն անել, ճվալ-ճչալն արգելվում է, կմեռնեմ: Այ էդ մեծանալն ինձ շատ է վախեցնում, շատ-շատ![]()
Էջանիշներ