Մութ գիշեր,
Պատշգամք,
Մի հարբած աղջիկ՝ ձեռքին մի բաժակ, լի ալկոհոլով, որի անունը նա չի էլ հիշում, Խմում է դանդաղ, կարծես ճեմելով ու մթության մեջ մի երգ է երգում...
Ты вспоминай о прошлом иногда, не потому что пусто в настоящем ...
Տաք սենյակ,
Համակարգիչ,
Մի խելառ տղա, լուռ խաղ է խաղում ու ձանձրանում է իր տափակ խաղից և դրսում սուրող քամու ոռնոցից ...
-Ասում ես ուժե՞ղ ես:
-Այո իհարկե:
-Իսկ այդ ո՞վ էր երեկ ինքն իրեն մեղադրում հապճեպ որոշման համար:
-Մեղադրում, քավ լիցի, ես ուղղակի ևս մեկ անգամ ուզում էի կշռադատել իմ քայլերը:
-Քմծիծա՞ղ: Դու մորացե՞լ ես, որ ես դեմք չունեմ ու քո ծռմռված դեմքը քեզ է պատկանում:
-Ի՞նչ ես ուզում:
-Դու գիտես...
-Որ ընդունեմ թույլ լինելս, որ վախենում եմ սխալ թույլ տված լինեմ, որ վախենում եմ երկու, ընդհամենը երկու բառի համար կորցնել երջանիկ լինելու իմ հնարավորությունը, որ...
-Ահա և դու խոստովանեցիր, որ վախենում ես:
-Իսկ ի՞նչ էիր կարծում, ես ողջ մի ամիս քննարկում եմ արածս ու դու դեռ ինձ վախկո՞տ ես համարում:
-Ո'չ: Երբ դու թաքցնում ես հայացքդ ինձանից, մոռանալով, որ ես ընդհամենը քո արտացոլանքն եմ հայելու մեջ, ես սկսում եմ փախնել քո և իմ միասնություն հանդիսացող գլուխ հասկացությունից, իսկ երբ դու ուժ ես գտնում ինքդ քեզ քննադատելու և երբեմն էլ արածովդ հպարտանալու ուժ` ես վերանում եմ..
-Եվ նորից ինձ մենակ թողնում, այնպես չէ՞: Աու, այդ ո՞ւր գնացիր, չէ՞ որ ես դեռ շատ հարցեր ունեմ քեզ տալու ` իմ մասին... ի՞նչ, փնտրել ինքս իմ մե՞ջ, այդ ինչպե՞ս...
-Դու նորից մռայլվել ես:
-Հապա ի՞նչ էիր կարծում:
-Բայց ինչո՞ւ, հիմա՞ ինչում ես քեզ մեղավոր զգում:
-Կարծես թե ես ինչ-որ բան այն չեմ արել: Հիմա կկորցնեմ ընկերոջս, որ դեռ չեմ ձեռք բերել:
-Ինչո՞ւ կկորցնես, չէ որ ինքդ էիր ասում, որ նա շատ խելացի է:
-Դե, այո, խելացի է, բայց բնական է ենթադրել, որ նա սխալ տպավորություն կկազմի:
-Եթե դու նրան ճիշտ գնահատես և ճիշտ կարծիք կազմես, նա էլ նույնը կանի:
-Ես, էլի ես, ախր ես հազիվ եմ գտել նրան:
-Դե ուրեմն ոչ թե հուսալքվի ինչ-որ հիմար պատահարի համար, այլ կառչիր ընկերությունիցդ:
-Այո, իհարկե: Երբեք թույլ չեմ տա, որ ինչ-որ հիմար պատահականություն փչացնի ընկերությունս:
-Ապրես, դու հասկացար:
-Ի՞նչ պիտի անեի առանց քեզ: Դու կաս և քո գոյությամբ ես կամ, ու մենք ամբողջականություն ենք: Այնպես չէ՞:
Նորից լռություն, ուեմն ես ճիշտ եմ: Միշտ լռում ես, երբ ուժեղ եմ:Քո գոյությունը իմ գիտակցության իրական ապացույցն է, ու քանի դեռ դու կաս, ես կարող եմ ինձ թույլ տալ լինել թույլ, ունենալով քեզ, որպես «ծանր հրետանի»:
-Ողջույն, դու նորից դժնդե՞մ ես:
-Ոհո, ինչպիսի՞ պոետիկ սկիզբ: Էլի՞ ես բարություն ու համբերատարություն քարոզելու:
-Դու նորից այդ հիմար դեպրեսիայի մեջ ես:
-Ո՜չ, ես լիարժեք երջանիկ եմ:
-Այդ ի՞նչ երջանկություն է, որից դեմքդ կանաչին է տալիս:
-Դու նորից սկսում ես:
-Ոչ, այդ դու ես դարձել բացասական կերպար: Մեկը, ով ամեն օր գտնում է հիմար պատրվակներ մարդկանցից վիրավորվելու ու լացելու, իսկ հետո էլ մի հիմար խոսքից ոգևորվելու ու բարությամբ լցվելու բացառիկ տաղանդ...
-Ողջո՜ւյն, այդ ու՞ր ես կորել: Զգում էի քո պակասը:
-Ողջույն: Իսկապե՞ս: Հոտաքրքիր է: Նորի՞ց դեպրեսիա:
-Դեծ... ոչ: Ուղղակի մի տեսակ փակուղու առաջ եմ ինձ զգում:
-Այդ ինչո՞ւ:
-Դե մտքերս կուտակվել են ու զգացմունքներս մի տեսակ ետ են նահանջել:
-Իսկ ինձանից ի՞նչ ես ուզում:
-Խորհուրդ:
-Ես խորհրդատւ չեմ...
-Հետաքրքիր է, ինչու եմ միշտ ինչ-որ բան ասում, հետո մտածում: Հա գիտես, ես հաճախ եմ խոսում քեզ հետ ուրիշների ներկայությամբ:
-Հե, հե: Իսկ դա երևի վատ է հա՞։
-Դե վատն ինչպես Էյնշտեյնը կասեր հարաբերական մեծություն է, բայց ես կարծես սկսել եմ այդ «ուրիշներ»-ի կարծիքները հաշվի չառնել:
-Այ դա բոլոր դեպքերում վատ է: Դու մոռանում ես, որ հասարակական կարծիք ասվածը լուրջ զենք է, ու այն կարող է ամեն ինչ:
-Իսկ ի՞նչ կարող է անել ինձ այդ հասարակությունը, չէ՞ որ ես միշտ նրանց աչքից հեռու եմ:Նրան համար ես գրեթե չկամ: Ինչու պիտի հիմա ես նրան խանգարեմ, կամ ինչո՞ւ պիտի նրանք ինձ ինչ-որ կերպ սկսեն նկատել:
-Որովհետև քանի դեռ դու մեկն ես նրանցից, ովքեր ապրում են հասարակական կարծիքի համար, դու աննկատ ես, սակայն երբ դու լինես «Դու», ու այդ «դու»-ն ապրի ինքն իր համար, նրանք կնկատեն քեզ ու դու կդառնաս կա'մ «ֆավորիտ», կա'մ «ախոյան» և քեզ ոչնչացնելու համար նրանք ջանք ու եռանդ չեն թափի:
-Գուցե դու ճիշտ ես, բավական է, ես կապրեմ իմ համար, ինչը համարում եմ ճիշտ, ու ես ոչ մի ակնկալիք չունեմ և եթե հասարակությունն ինչ-որ կերպ պայքարի իմ դեմ, ապա կամ կձանձրանա ու կգտնի քարկոծելու նոր օբյեկտ, կամ կհոգնի պայքարից ու կնահանջի և նորից ինձ մոռացության կտա:
-Իսկ եթե դու ֆավորիտ դառնա՞ս, մեկը ում բոլորը կհամարեն հաջողակ ու խելացի:
-Դա անհանրաինների աղյուսակում է, և ոչ միայն նրա համար, որ ես ոչինչ չեմ անի դրա համար, այլև այն գլխավոր պատճառով, որ ես չեմ ապրում, որ սիրեմ, այլ որ կարոխանամ տալ այն սերը, որ կուտակվել է իմ մեջ նախորդ կյանքերի ընթացքում ...
Արմինե ջան էս ինչքա՞ն ես հզորացել…
Բռավո![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Էսօր երկար մտածում էի, ի՞նչ մաղթեմ շատ ուտով մեկին, ում ուզում եմ գլխիվայր շրջել, փոխել բոլոր սովորույթները, պատկերացումներն ու կյանքի ընկալումը, նույնիսկ քայլվածքն ու խոսելաձևը, իսկ դա ոչ միայն անթույլատրելի ու անհանրին է, այլև իրագործման շատ նուրբ մեթոդ է պահանջում, քանի որ ասել շատ թանկ մարդու, որ արմատապես փոխվելու կարիք ունի և դրանով նրան ոչ թե վիրավորել այլ գովել, կարծես թե անիրագործելի եմ զգում![]()
-Բարի երեկո:
-Ողջո~ւյն:
-Նկատել ես ամպերն ինչպես են սիրունացել, կուտակվելով ու գորշանալով:
-Իհարկե: Նույնիսկ հասցրել եմ լուսանկարել մի քանիսին, մինչ մութն ընկնելը:
-Իսկ հոնքերդ նկարել ես
-Ծաղրում ե՞ս :
-Չէ, ուղղակի հոնքերդ նման են կուտակված ամպերի:
-Իսկ ի՞նչ էիր կարծում: Ամբողջ շաբաթ արահետին եմ նայում, հիշում, կարոտում, բարկանում, ապտակելու ցանկությունից «մեռնում» , իսկ այսoր հիմարություն դուրս տվեցի:
-Այ հիմա ես հիմար, եթե իսկապես կարծում ես, թե սխալ ես թույլ տվել: Դու ունեիր ամեն ինչ ասելու կամ գոնե ակնարկելու իրավունք:
-Դե դու ինքդ էլ գիտես, որ ակնարկը գերադասելի տարբերակ չէ, սակայն ուրիշ ելք չէի տեսնում: Կամ պիտի ասեի ու ստանայի այն «պատասխանը», որն ունեմ, կասմ շարունակեի մազոխիստաբար ինքս ինձ տանջելը... Է~հ...
-Չեմ հասկանում հիասթափվելուդ պատճառը: Էդ ոնց ես հաջողացնում հիասթափվել, երբ հիացմունքի նշույլ անգամ չկար:
-Իսկ եթե կա՞ր, եթե գիտակցելովշարունակում էի... լավ, մորացիր..
-Դու էլ մոռացիր...
-Ինչը՞, նույնիսկ «образ»-ը չեմ հիշում
Գուցե.. Լավ մորանանք... Ընկերներս ճիշտ էին, ցինիկությունը լավ հատկություն չէ ...
Կախվածություն... հիվանդություն թե՞ բնավորթյուն
Երբ խոսքը թմրամոլության կամ ալկոհոլիզմի մասին է, ասում են դա հիվանդություն է, իսկ երբ կախվածությունը մարդուց, մարդկային խմբից կամ ինտերնետից է ՝ գործը բարդանում է։ Մարդկանց մի մասը, ովքեր նույն կարգավիճակում են, համարում են դա արդեն արմատացած սովորություն կամ բնավորություն, գուցե նույնիսկ ապրելակերպ, որը տվյալ պարագայում համարվում է միակը, իսկ մյուս մասը, որ այդ երևույթը իրենից մի քանի կիլոմետր հեռու է տեսնում, չի էլ պատկերացնում թե դա ինչ է ու համարում է հիմարություն կամ անհեթեթություն, նույնիսկ ժամանակի ոչ ճիշտ արժևորում։
Արդյո՞ք անբուժելի է կախվածությունը...![]()
Ինչ տրագիկ ստացվեց: Իսկ միգուցե չտանջել մակաբույծին, թող կշտանա, մի օր ինքնիրեն կպոկվի (ոչինչ հարատև չի) հաստատ ողջ արյունդ խմելու ընդունակ չի լինի: Ու ընդհանրապես, կախված նրանից, թե ինչքան ես սիրում կյանքը, էնքան թեթևացնում ես մոտեցումներդ:
Չեմ կարծում, որ մարդիկ ինչ-որ բանից կախվածություն ունեն. հարկ է անկեղծ լինել` նրանք դա անում են, որովհետև իրենց դա շատ անհրաժեշտա: Իսկ այ կախվածության թողած բացասական ազդեցությունն այլ հարցա: Հարցը նրանում է, թե դու դրան որպես հիվանդություն ես վերաբերվում, թե որպես մի քիչ երկար տևող զբաղմունք (ասենք` դա չանեիր, ինչ կանեիր: Երբ նախասիրություններդ փոխվում են, փոխվում են նաև զբաղմունքներն ու կախվածությունները): Ու եթե էլի հիշում ես, որ կյանքն առավել արժեքավոր է, ցանկացած կախվածություն վերանում է, եթե, իհարկե, վերջինս կապ չունի հենց կյանքի հետ![]()
I did not ask for the life that I was given, but it was given nonetheless. And with it I did my best.
Այսօր խոսեցի մի խելացի մարդու հետ այս մասինու հասկացա, որ իսկապես էս կախվածությունը հաճելիա, ու եթե չկա կախվածությոն կամ կապվածություն ինչ-որ մեկից, կամ ինչ-որ բանից, հապա մնում է ինքնասիրահարվածությունը, իսկ եթե փորձենք ասել, որ դա այդպես չէ, ապա միակ ապացույց կլինի մենաստանը
Այպես ր այս կախվածությունը հաճելի է![]()
Անձրևը կտրվել ու մի թեթև արևի շող է դուրս եկել, բայց Ծիածան չկա։ Ծիածանի պակաս եմ զգում, բայց նա անջատել է հեռախոսը, բոլոր տեսակի չաթային համակարգերը, մրսել ու հիվանդացել։ իսկ ես կարոտել եմ։
Երեկ երեկոյան ուզում էի զանգել, բայց ինչպես միշտ մոռացա։ Չէ չմոռաց ուղղակի էնքան եմ մտածում մի բանի մասին, որ մոռանում եմ ամեն ինչ։ Նստում եմ առօրյաիս անբաժան մաս դառած խաղի առաջ ու չմտածելով խաղի մասին պարտվում։ Երբ դառա էդ հիմար կլորիկ, գույնզգույն, հիմար բլոջիկների հերին։ Մի օր դրանց կմաքրեմ համակարգչիցս ու կգնամ թեթևացնելու խեղճ սեղանին ծանրությունը։ Եթե լեզու ունենար նա ինձ կհայհոյեր։ Ախր ես երբ ազատ րոպե եմ գնում , զանգում եմ գրքավաճառին ու գիրք պատվիրում։ Ու հիմա սեղանից ինձ են նայում մի խենթ, որին ողջ աշխարհը ճանաչում է, մի ծեր պապիկ, որին ըստ իր աշխարհամասի են անվանել, մի խելառ կին, որ ուզում է ամուսնուն սպանի, մի կին, որ դավաճանում է ամուսնուն, ու խղճի խայթ չի զգում... էլ ում ասեմ, մնացին մի քանի մարդասպաններ ու հեղափոխականներ...
Տեսնես երբ եմ խելքս գլուխս հավաքելու, չնայած էդ անտերը երևի պիտի էն գլխից լիներ ...
Կարոտ...
Մի ժամանակ էս բառը սահմանափակվում էր հորաքրոջս ուղարկած նկարների վրա գրված բառերով։ Էն ժամանակ դա իրենց համար կարևոր ու թանկ բառ էր, իսկ ինձ համար թուլության նշան։ Դե էն ժմանակ մտածում էի, որ եթե որոշել ես գնալ ուրեմն եղիր այնքան քաջ ու ուժեղ, որ դիմանաս։ Երևի այն ժամանակ աելի հիմար էի քան հիմա։
Հիմա մեն - մենակ նստել եմ ինչ-որ հիմար գույնզգույն բազմոցին, նայում եմ շուրջս անընդհատ բացվող ու փակվող գունավոր դռներին, որոնցից այն կողմ երևում են տարբեր ազգերի ու գույների մարդկանց սիլուետները։
Կոկորդս խեղդում է էս կարոտը, որ միաձուլվել է ոտքիս վերքի առաջացրած ցավին, որ առաջացավ հիմար հեծանվից ու ես ինձ բացարձակ մենակ եմ զգում։ Ինչ-որ բանի պակաս եմ զգում, բայց դա երևի թե ինչ-որ բան չի այլ ինչ-որ մեկը։ Դե ես չեմ ասում ով է, քանի որ դեռ ինքս էլ չեմ կարողանում համոզվել, որ պիտի կարոտեմ։
Հիմա նորից նստել եմ գույնզգույյն միջանցքում ու էս գույներից գլուխս էլի սկսել է պտտվել։ Ոնց եմ հոգնել ու կարոտել...
Գրում եմ գիտակցելով, որ էն մարդը, ով կուզեմ ոչ միայն գրածս կարդա, այլև ողջ կյանքիս պրոցեսին հետևի, հիմա մի քանի հազար կիլոմերտ հեռավորության վրա նստած խաղ է խաղում։
Այ հիմա վերջապես պարկել եմ իմ փափուկ անկողնում ու հեռու եմ զգում մի քանի օրվա տանջանքներս, կիսաքուն գիշերներս ու ուտելիքի խայտաբղետ հոտերից զզված ցերեկներս,երբ սոված նստում էի սեղանի մոտ ու կամ նայում էի դիմացս ախորժակով զանազան ուտլիքներ համտեսող ընկեներիս կամ հիանում թշնամի ազգիս գեղեցկությամբ լօօօօօօօօօօօօլ![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ