User Tag List

Էջ 4 79-ից ԱռաջինԱռաջին 123456781454 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 1172 հատից

Թեմա: Dayana-ի անկյուն

  1. #46
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. DAYANA-ի ստեղծագործությունները

    Չէ, գրեթե համոզված եմ, որ սխալվում ես
    Ակումբում շատ կան նմանատիպ վերնագրեր՝ Իմ ստեղծ.-ը, Դայանայի ստեղծ.-ը, Հայկի ստեղծ.-ը, և այլն...
    1. Պարզապես համընկել է։
    2. Կարծում եմ՝ քառյակը քեզ չի ուղղված և ոչ էլ քո ստեղծ.-յան պատասխանն է հանդիսանում։
    3. Խորհուրդ կտայի քեն չքշել նման դեպքերում և միանգամից մտահոգության մասին տեղյակ պահել։
    4. Ես ինձ թույլ տվեցի միջամտել, քանի որ երեկ Ուլուանայի հետ ինքս էլ քննարկել եմ գրածդ քառյակը ու մտածել, թե իրականում ում է ուղղված։ /Նաև որպես մոդերատոր/
    5. Դեռ ուզում եմ սպասել Ուլուանային, քանի որ հարցն ինքն է տվել, բայց ամեն դեպքում սկսած գրածդ քառյակից, այս գրառումները հարկ եմ համարում ջնջել. թյուրիմածություն է ու ծայրահեղ անցանկալի։
    Վերջին խմբագրող՝ Ծով: 31.12.2007, 01:00:

  2. #47
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. DAYANA-ի ստեղծագործությունները

    Մոդերատորական: Ակսել, «քառյակդ» ջնջվել է, վիրավորական, կոպիտ գրառման համար դիտողություն ես ստացել: Հաջորդ անգամները, եթե կցանկանաս իմանալ, թե այսինչ ստեղծագործությունն ում է ուղղված, գտիր այդ անելու ավելի նորմալ, ոչ վիրավորական, քաղաքավարի եղանակ: Հաջորդ անգամները, երբ կցանկանաս սրտումդ կուտակվածը արտահայտել, նախ համոզվիր, որ այդ արտահայտչաձևդ չի հակասում ակումբի կանոնադրությանը: Այս և նախորդ թեմայից դուրս գրառումները կջնջվեն 2-3 օրից: Եթե կուզես պատասխանել կամ ինչ-որ հարցեր պարզել, ապա ընտրիր կամ անհատական նամակագրության, կամ էլ համապատասխան թեմաներում բողոքելու տարբերակը: Այս թեմայում այս քննարկումը չպիտի շարունակվի: Բարի ժամանց:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #48
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. DAYANA-ի ստեղծագործությունները

    Ես չհասկացա թե ինչ եմ արել, որ Aksel-ին այդքան վիրավորել էր, բայց ես կարծես թե իմ ստեղծագործությունների էջն ունեմ, ամեն դեպքում խնդրում եմ իմ էջում հարցեր մի պարզաբանել, իսկ Aksel-ին ուզում եմ ասել, որ երբ ասում ենք խոսքի ազատություն, դրա տակ չի ասվում ուրիշի անուշադրությայնն ի պատասխան վիրավորական գրառումներ անել… Իսկ եթե ես գրել եմ քո էջում, ու դա քեզ վիրվորել է ներողություն եմ խնդրում, բայց իմ ուղողի ծալքեր քանակության համար խնդրում եմ մի ահանգստացի, դրանք բավականեն որ ես կյանքում իմ տեղը գտնեմ և հարկ եղած դեպքում ոմանց իրենց տեղը ցույց տամ…
    Հ.Գ. Իմ միակ խօստ գրառումը

  4. #49
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ ստեղծագործությունները

    Մեջբերում Aksel-ի խոսքերից Նայել գրառումը
    Անպայման Ուլուանա ջան: Բայց մինչև այս տհաճ խոսակցությանը անցնելը, որ անխուսափելի է, Շնորհավոր նոր տարիդ, ամենայն բարիքներ

    Ուրեմն այսպես.
    Նախ ասեմ, որ իր քառյակը տպված է որպես «Re. Իմ ստեղծագործությունները» թեմաի պատասխան, իսկ դա իմ թեման է, ավելի ճիշտ էս խոսքի ազատության դարում, Դար ակումբի մոդերատորները առանց ինձ հարցնելու վերցրեցին ու փոխեցին իմ թեմաի անունը գրեցին էսպես, երբ ես գրել էի«Ամերիկյան պորտապար» Ի՛նչ ասեմ, մեր մոտ դա նորություն չե , էս սարն իմն է, էս ծառն իմն է...
    չշեղվեմ.

    Երբ ես տպեցի այս բանաստեղծությունը.



    առանձին թեմայով, հենց երկրորդ օրը տպվեց սույն քառյակը «Re. Իմ ստեղծագործությունները» անվան տակ բայց որպես առանձին թեմա:Ամսաթվերով կարաս ստուգես: Ես որոշեցի չպատասխանել, քանի,որ չի համարձակվում հեց իմ թեմաի տակ գրել և ո՞վ գիտի ինչ մարդ է և ինչ ապրումների մեջ է..........
    Իսկ երբ կարդացի արդեն մշակված վարյանտը և արդեն համախոհի կարծիքը,


    համբերությանս բաժակը լցվեց ու պատասխանեցի այս քառյակով նրանց, օվքեր Թալեատին ազնիվ մարդ են համարում:
    Ասեմ, որ առաջին, անմշակ վարյանտը, գրված էր վատ հայերեն խոսել գիտեցող մադու կողմից, զգացվում էր,....
    էսպիսի շպիոնաժներ Ուլուանա ջան, ես չեմ ու դու էս, ի՞նչ կանես:


    Ուրախ կլինեմ եթե սխալվում եմ և իմանամ թե ու՞մ է ուղված այդ քառյակը:
    Չգիտեմ ինչքանով էս հնարավոր համարում, որ Հայը Թալեատին համարի ազնիվ մարդ, բայց իմ գրածը կարդալուց դու պիտի հասկանայիր, որ խոսքս այն մարդկանց մասին է, ովքեր դատապարտված են հայրենիքից դուրս լինելունուն, ու համարում են դա վատագույն պատիժ իսկ դու չգիտես ինչու որոշել ես որ ես Թաելատին ազնիվ մարդ եմ համարում ես հո խելագար չեմ իսկ դու դեռ ներողություն ես պարտք սխալ հասկաանլուդ ու ինձ անտեղի նեղացնելուդ համար
    Վերջին խմբագրող՝ Dayana: 04.01.2008, 18:45:

  5. #50
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Ամեն անգամ երբ երջանկությանս կատարելությանը մնում է մի քայլ, հայտնվում է մեկը, ով ամեն ինչ փչացնում է: Սիրում եմ ակումբը, մեկ էլ հոպ, ու մեկը "թքում է ուղիղ սրտիս մեջ" ախր դա անարդար է, իսկ ընկերներս ասում են մի հիասթափվի մարդկանցից, ինչպե՞ս , եթե մարդիկ ամեն քայլափոխի ուզում են գտնել մեկին ով իրենցից թույլ է կամ կարծում են թե թույլ պիտի լինի, ու հարվածում հենց մեջքից հիմա իմ մոտ էնպիսի տպավորություն է , որ մարդիկ վախկոտ են դառնում ու եսամոլ "Այն ինչ իմն է լավն է ու ճիշտ, իսկ մնացածերը սխալ են ու անպետք" նույնիսկ եթե զգում են, որ իականությունը լրիվ հակառակն է

  6. #51
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Կարոտել եմ, շատ չգիտեմ ում ու չգիտեմ ինչու, բայց կարոտել եմ Ախր գոնե ինձ էլ կարոտեին կամ կարոտեր չէ է, թող չկարոտեն ու չկարոտի, էս դեպքում միայն ես կտխրեմ

  7. #52
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    ՄԻշու փորձում եմ չկեղծել, ստել պատասխանատվության զգացողությունից խուսափելու համար, բայց երբ իսկապես անկեղծանում եմ ու ասում և անում այն, ինչ թվում է թե ոչ միայն ինձ համար է բացահայտ ու ճշմարիտ այկև դիմացինիս, կորցնում եմ դեռ չգտած հիմա մտածում եմ լինեմ անեկղծ ու էլի կորցնեմ, թե՞ գտնելու համար դառնամ այնպիսին, ինչպիսին պահանջն է դիմացինիս կարծես թե ընտրություն անել չեմ կարող և պատրաստ եմ մնալով անփոփոխ՝ շարունակ կորցնել

  8. #53
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Այսօր զգացի, որ վաղուց չեմ սիրահարվել ու էդ շատ տարօրինակ թվաց ինձ բոլորը սիրահարված են, ինչ-որ բանից նեղվում են, իսկ ես չգիտես ինչու երջանկությունից փայլում եմ նույնիսկ երեկոյան մոռանալով պայմանավորվածությանս մասին տրանսպորտն անտեսեցի, իսկ թե դա չանեի չէի զգա Tig-ի ասած գիշերվա գույնը, չնայած երևի Tig-ի պարկերացրած գիշերն ու իր գույներն ուրիշ էին, բայց իմը կապույտ էր ... Հետո էս տարօրինակ խնձորների համեմատությունը, որ կարծես թե մեծամտանալու տեղիք ա տալիս, իսկ ես ատում եմ հիմար մեծամտությունը

  9. #54
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    հարևանի տանն եմ, բացում եմ դուռը իմ հարազատի համար, ինքն էլ քար է գցում, որն ուղիղ սրտիս է կպնում, և ես բացի քարը մաքրելուց դեռ մի քանի անգամ պիտի ներողություն խնդրեմ, հետո էլ երկար ժամանակ ամաչեմ հարևանիս աչքին երևալ Սրանից հետո ոչ միա լավություն հետո էլ ուզում եմ գնամ գազանանոց, բավական է կողքս նայեմ աաաաաաաաաա, ոնց եմ ուզում լացեմ cry , կգնամ չէ՞ տուն, մի լավ կլացեմ ու քար նետողի առաջ բոլոր դռները կփակեմ :

  10. #55
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Ուզում եմ գրեմ՝ բայց ինչ՞, ուզում եմ երգեմ՝ բառերը չգիտեմ, ուզում եմ պարեմ՝ ես լավ չեմ պարում, ուզում եմ ...
    Երեկ չգիտեմ ինչու հիշեցի թե երբ եմ ինձ առաջին անգամ իսկապես մեծ զգացել Պապիկն էր մահացել, նայում էի եղբորս դեմքին ու արցունքերս զսպելու համար ժպտում էի, նա էլ նույնն էր անում, սակայն վերջում երկուսիս արցունքներն էլ հաղթեցին Ես 6 տարեկան էի ու չէի հասկանում ինչ է մահը, ու հիմա երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ մինչև հիմա ես չեմ կարողացել հասկանալ ինչ է մահն ու առավել ևս երբեկ չեմ համակերպվի դրա հետ։ 2-րդ անգամ մեծացա 16տարեկանում, երբ կորցրեցի շատ հարազատ մեկին, ում պակասը դեռ մի քանի հազարամյակ կզգամ, այդ ժամանկ ես 6 տարեկանից միանգամից դառա 16 ու երեկ երեկոյան երբ հիշեցի մեր տան դիմացի թթենին, որ կտրեցին մի քանի ամիս առաջ՝ այսպես ասած անթերի ասֆալտապատելու համար, ես մեծացա հասկանալով, որ կորցրեցի իմ միակ հնարավորությունը ծառ բարձրանալու, մի բան , որ երբեկ չեմ արել ու երևի թե չանեմ երբեկ հիմա ես այնքան տարեկան եմ, որքան անձնագրով

  11. #56
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Я вовсе не хочу знать, что говорят обо мне за моей спиной - я и без того о себе достаточно высокого мнения.
    Оскар Уайльд
    Այ վախկոտ ու լացկան, դու, որ հասարակական կարծիքի զոհն ես, վախում ես ու թաքնվում հասարակությունից, որ քեզ չքննարկեն ու չգնահատեն, դեռ այնքան քաջություն ունե՞ս, որ նման խոսքեր ես մեջբերում Դե ուրեմն դու փոխվում ես դեպի լավն ու ես ուրախ եմ քո համար, թե՞ իմ։ Դե դա դեռ պարզ չէ ...

  12. #57
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Մարդը պրոպագանդում է ազնվությունը, ուրշի կյանքի մեջ չխառնեվելն ու մտնում իմ կյանքի թաքուն էջերը Զարմացած չեմ հիացած եմ, ինչու՞ որովհետև հասկացա ևս մի անգամ, որ երբ քեզ մեջքից խփում են, դա ոչ միայն նշանակում է, որ խփողը սրիկա է, այլ նաև, որ դու պաշտպանել ինքդ քեզ չես կարողանում

  13. #58
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Կյանքումս 4-րդ անգամ գլուխս ցավում ա ՀԻմա հակված եմ մտածելու, որ էդ հոգեբանա-բժշկական բացտրություն ստացած կամ մասամբ չստացած երևույթն իրականության ընկալաման հետևանք է։ Առաջինը զգացի երբ կորցի հարազատ մեկին, հասկանալով, որ էլ հետ բերել չեմ կարող ,ու պակասը դեռ մի քանի հազարամյակ կզգամ։ 2-րդը առաջին անհաջող քննության արդյունքն էր, երբ հասկացա, որ անքուն գիշերներից հետո կարելի է մանկական հուզմունքվ ամեն ինչ փչացնել էս կյանքում, սակայն սխալ դուրս եկա ։3-րդն ամեն անգամ ինձ ասում եմ, որ իեմ հիշում երբ էր իսկ չ 4-րդն այն նույն պահից սկսվեց, երբ սրտիս ."հիմարություն կանես եթե ինձ չլսես", մտքիս."հիմարություն կանես եթե սրտիդ լսես" և հարազատներս."հիմարություն կանես եթե տատանվես սրտիդ ու ուղեղիդ միջև" հուշումները վերցրեցի ու գրողի ծոցն ուղարկեցի, հասկանալով, որ նրանցից թեկուզ մեկին լսելով կլսեմ միանգամից 3-ին, որոնք հիմարաբար նույնն էին ասում ու ստիպում էին կյանքիս կարևորագույն որոշումը կայացնեմ սկսելով այն սուտ ասելուց
    Լավ ամեն ինչ պարզաբանեցի, բայց գլուխիկս ինչի՞ ա ցավում

  14. #59
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Երեկ քնելուց առաջ հայ աստղիկների կատարմամբ լսում էի "Մարտիկի երգը", հիշեցի, որ փոքր ժամանակ էդ երգը պիտի սովորեի ՝ Մայիսյան հերոսամարտերին նվիրված ցերեկույթին պիտի երգեի, ու չէի կարողանու, առաջին նոտայից մինչև վերջինը լացում էի, այն աստիճան, որ հայրիկս արգելեց մայրիկիս ինձ էդ երգը սովորեցնել ու ճիշտ արեց ՝ մի շաբաթ տանջվում էի հետո հիշեցի մի տղայի, ով իմ փոխարեն երգեց էդ երգը, ում շատ զանգելու համար ՝արգելել էի ինձ զանգել տեսնես հիմա որտեղ կլինի դե լավ դա կարևոր չի, անջատեցի հեռուստացույցն ու և արթնացա միայն զարթուցիչի ձայնից, հիշելով, որ այսօր Grieg-ի ծննդյան օրն է ու ես պիտի թեմա բացեմ

  15. #60
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Այդքան սպասված հանդիպում, նայում եմ կողքս ու 5 հիանալի մարդ։Սկզբում մտածում էի "չէ երևի ուղղակի պահի ազդեցության տակ եմ, հիմա կանցնի ու էլի կսկսեմ նեղվել, ընկճախտ ... "
    Բայց չէ...
    Մեկը հանգիստ ու չափազանց հավասարակշռված, այնքան, որ մտածում էս մի բան անեմ տեսնեմ կկարողանա ջղայնանա, բայց համոզվում ես, որ էնքան բարի ու համեստա, որ չի ցույց տա ու դեռ հնարավոր է որ քո հիմարությանն ի պատասխան քեզ բարությամբ պատասխանի։
    Մյուսն իր մի "խոսով" ցանկացել էր դեմ դուրս գալ, հակառակվել բնությանն ու ինչ-որ տեղ չարաճճիություն անել, սակայն մոռացել էր, որ ինքը կյանքին հակադրվելու կարիք չունի, պիտի աշխարհն ուզի իրեն հակադրվել,քանի որ լավն է ու, ամենակարևորը, որ չկորցնի ունեցածը՝ ինչից ինքն էլ վախում էր, սակայն իզուր, ես զգացի որ չի կորցնի
    3-րդին չէի ճանաչում, բայց մարդուն ճանաչելու համար երբեմն րոպեներ են պետք, այ էդպիսին էր, նայում ու զգում եմ, որ բացի նրանից, որ շատ խելացի ու բանիմաց է, այլև հիանալի մարդ
    4-րդին երկար էի սպասում, ու երբ տեսա հասկացա որ հենց նա էր, ու սպասում էի բարի խելացի նուրբ, մի խոսքով իմը
    Իսկ այ 5-րդն իմ համար պիտի բացահայտում լիներ։ Լույս, արև... մի քանի այլ մեջբերումներ, սակայն իրականում նայում եմ լույսին ու չգիտեմ ինչ ասեմ, մեկ էլ զգում եմ ... Վայ Ռենո
    Այ այսպիսի հիանալի հանդիպում

Էջ 4 79-ից ԱռաջինԱռաջին 123456781454 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դժգոհի անկյուն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 220
    Վերջինը: 02.10.2017, 13:43
  2. Խոհափիլիսոփայական անկյուն
    Հեղինակ՝ **David**, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 11.05.2011, 00:43
  3. Շնորհավոր Dayana ջան
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 03.10.2008, 23:19
  4. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •