User Tag List

Էջ 15 79-ից ԱռաջինԱռաջին ... 51112131415161718192565 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 1172 հատից

Թեմա: Dayana-ի անկյուն

  1. #211
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Dayana-ի անկյուն

    Ինչ լավ զրույց էր
    Բյուր չկորցնես ինքնավստահությունդ ու հանկարծ Լավ Ոստիկանի Սարօրինակ աղջնակը չդառնաս ՝ վահանով ուղղկի փորձիր նմանվել Հիսուսին յն է ՝ ձգտիր կատարելության իսկ Հայաստանը ու ահտկապես Հայերը միշտ կփորձեն ինքնհաստատվել քո/իմ ինքնավստահության կոտրման հաշվին Դե մենք ուժեղ ենք, կօգնենք նրանց երբեմն-երբեմն

  2. #212
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Dayana-ի անկյուն

    Հոգնել եմ
    Միայն մուլտերի հերոս պապիկները չեն, որ պարզապես հոգնում են, հասարակ մահկանացուներն էլ են հոգնում ՝ երբեմն: Հա հոգնել եմ, մոռանում եմ ամեն ինչ ու բոլորին, մի օր էլ ինձ եմ մոռանալու:
    Հոգնել եմ չհոգնելուց, հոգնել եմ անիմաստ հոգնածությունից, հոգնել եմ աչքերիս հոգնածությունից, հոգնել եմ ...
    Հա դե կեպիտ ասած "հոգնած մարդ եմ" հա տենցն եմ ինչ անենք, փոխվել, դառնամ բոլորին նման չեմ ուզում, չեմ ուզում ձևացնեմ: Հոգնել եմ ինքս ինձ համոզելուց, որ այ հիմա, հենց այսօր ամեն ինչ կհարթվի: Հոգնել եմ սպասելուց, ոնց որ հեռախոսային խցիկի առաջ ժամերով հերթ կանգնած լինեմ՝ միակ զանգիս հնարավորությունը կորցնելու վտանգից դողալով:
    Մոռանում եմ: Մոռանում եմ ամեն ինչ ու ամեն տեղ: Մոռանում եմ հիշել, որ չմոռանամ:
    լավ չեմ

  3. #213
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Dayana-ի անկյուն

    Միջավայրը, որտեղ ապրել է Հիսուսը, հավատա ինձ, շատ ավելի հայաստան է եղել, քան ներկայիս Հայաստանը:
    Մենք հիմա չենք կարող դատողություններ անել, որովհետև ոչ մեկս այն ժամանակներում չի ապրել, բայց իմ խորին համոզմամբ այսօրվա հայկական միջավայրը այն ժամանակվա հրեական միջավայրից շատ ավելի վատն է:

  4. #214
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Dayana-ի անկյուն

    Մենակ քայլելուն կարոտել էի քայլում ես, քթիդ տակ երգելով ինչ ուզում ես կողքից ոչ ոք չի ասում ՝ " ի՞նչ ես նվնվում " ու դու հանգիստ կարող ես կողքերդ նայել: Նայում եմ ու զգում, որ ինչ-որ բան պակասում է, բոլորի աչքերում ինչ-որ բան պակաս է : Ահա էս կինը ՝ / օծանելիքի հոտից գլուխս պտտվեց, / գեղեցիկ է, գրավիչ, ժպտում է, բայց ինչ-որ բան պակաս է, ահա-ահա երջանիկ զույգեր, ժպտում են, ծիծաղում, ու էլի պակաս է, այս զույգն էլ վիճում է, երևի մի հիմար թեմա գտել են բայց էլի պակաս է Իսկ այ տատիկն ո՞վ է տարիքիչ սեղմվել է, դեմքը թառամել է բայց այ աչքերը ահա թե ինչն էր պակաս՝ կրակը միայն տատիկի աչքերում կրակ կա, կայնքի, ապրելու կրակ : Նա չի շտապում լղոզել կյանքն ու հեռանալ, դրա համար քիչ ժամանակ ունի, նա ապրում է

  5. #215
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Dayana-ի անկյուն

    Դայանա ջան, քո պատմվածքները անհամեմատ ավելի լավ են ստացվում, երբ դու պատմությունների մեջ ցույց ես տալիս կոնտրաստը` սառը երտասարդ - կրակոտ տատիկ: /ինչպես այս վերջին պատմվածքում էր/
    Իսկ ընդհանրապես ինձ դուր է գալիս: Դու ոչ թե գրում ես, այլ ընթերցողին կարծես թե արագ-արագ ինչ-որ լուսանկարներ ես ցույց տալ:
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

  6. #216
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Dayana-ի անկյուն

    Մեջբերում Լավ ոստիկան-ի խոսքերից Նայել գրառումը
    Դայանա ջան, քո պատմվածքները անհամեմատ ավելի լավ են ստացվում, երբ դու պատմությունների մեջ ցույց ես տալիս կոնտրաստը` սառը երտասարդ - կրակոտ տատիկ: /ինչպես այս վերջին պատմվածքում էր/
    Իսկ ընդհանրապես ինձ դուր է գալիս: Դու ոչ թե գրում ես, այլ ընթերցողին կարծես թե արագ-արագ ինչ-որ լուսանկարներ ես ցույց տալ:
    Սրանք ուղղակի օրագրային գրառումներ են և ոչ պատմվածքներ ուղղակի գրում եմ այն ինչ զգում եմ հա մոտս կոնտրաստ ստանալը լավ է ստացվու, ես երևի նախորդ կյանքում դալտոնիկ եմ եղել ու ոչ բոլոր երանգներն եմ նկատել
    Շնորհակալ եմ

  7. #217
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Dayana-ի անկյուն

    Կոկորդս ցավում է, ահավոր : Հա մրսել եմ, ու մի լավ հիվանդանալու եմ : Բայց երևի "չեչաքարի ծեծելուց" է ցավում : Էլ ոչ մի կաբլուկ ինքս ինձ էնքան եմ խաբել, որ համոզմունք էր դառել: Չի կարելի ամեն ինչ գծել, գծագրել, պլանավորել, ժամ առ ժամ, րոպե առ րոպե, ամեն խոսք, նույնիսկ միմիկա, չի կարելի Պետք է կյանքը թողնել ինքնահոսի ու առաջ գնալ: Կգա ինքը կհոսի կողքովդ, կոշիկներդ կլիզի, մի քիչ խուտուտ կտա ու կգնա: Իսկ դու քո տեղում ես, քո ուղու վրա
    Վերջին խմբագրող՝ Dayana: 25.09.2008, 14:05:

  8. #218
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Dayana-ի անկյուն

    Այսօր, երբ տուն էի գնում, փողոցում մի ամուսնական զույգի տեսա: Մոտ 45-50 տերկան մարդիկ, ու հիշեցի մի մարդու խոսքեր`
    Իմ երազած կինը չի, բայց դե խելոք աղջիկ է էլի,- ասել էր նա իր կնոջ մասին: Իսկ կինը երջանիկ էր, ուներ ամեն ինչ, որ երևակայությունը կհերիքեր ուզել երեխաներն էլ են երջանիկ: Միայն թե երբ հիշում եմ ամուսնու խոսքերը, մարմնովս սարսուռ է անցնում Թե ինչու հիշեցի, ինչու էս երկու զույգերում սկսեցի զուգահեռներ անցկացնել, այդպես էլ չհասկացա...

    Երանի աշունը ուշանար մի քիչ ... բայց չէ, ինքն իր ժամանակին եկավ: Քիչ հետո, շատ քիչ հետո մի տարին կնշենք հա, երևի թե մոտ մի տարի նույն գաղափարի շուրջ մտածում եմ, ու ոչինչ չի ստացվում: Մոտ ապագայում դժվար թե լուծում գտնեմ
    Վերջին խմբագրող՝ Dayana: 25.09.2008, 22:25:

  9. #219
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Dayana-ի անկյուն

    Սևամորթը ատամները ցույց տալով ինչ-որ բան է երգում: Լավ էլ երգում է, բայց դե խելառ աղջկան դա քիչ է հուզում: Նա հիմա մենակ չի: Ձերդ գերազանցություն հարբածությունն է եկել հյուր, որ ջադում է բոլոր տեսակի պատնեշներն ու աղջնակին իր հետ տանում: Ուզում ես պահիր աղջկան բարձր պարիսպի ետևում՝ կտանի պարիսպի հետ մեկտեղ Էնտեղ, պարսպից դուրս մի խելառ նստած կիթառ է լարում: Ողջ օրը լյա նոտան է ծնգծնգացնում: Մի օր երևի կսովորի նվագել ու կերգի ՝ Իմ յոթլար գործիք, դու նման ես կնոջ մարմնի .... Իսկ Սևամորթը իր հերթը զիջել է սպիտակամորթ կնոջ... Իսկ աղջիկն ինչ-որ բան է քթի տակ մռթմռթում խորը քնի մեջ ու ժպտում... Պարսպից այն կողմ կիթառն է ու նրա անվերջ հնչող լյա նոտան...

  10. #220
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Dayana-ի անկյուն

    "Անորսալի վրիժառուները" հիշեցի, վաղուց չեմ նայել:
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

  11. #221
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Dayana-ի անկյուն

    Մեջբերում Լավ ոստիկան-ի խոսքերից Նայել գրառումը
    "Անորսալի վրիժառուները" հիշեցի, վաղուց չեմ նայել:
    լավ միշտ էր ես էլ կնայեմ

  12. #222
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Dayana-ի անկյուն

    Ցուրտ է Թվում է այ հիմա ձեռքս պարզեմ ու կհասնեմ, բայց դա ուղղակի հեռադիտակի արդյունքն է Մրսում եմ Իսկ եթե մի փոքր էլ թևս լարեմ, գուցե հասնեմ ? չէ, խաբկանք էր հեռադիտակի ստեղծած կեղծ էֆֆեկտ Բայց շատ մոտ է ...
    Իսկ երեկ մաման ասեց, որ ինձ կարոտումա ինչ վատ զավակ եմ ես ամբողջ օրը դասի, գործի, իսկ երեկոյան գալիս եմ տուն, մի կտոր հաց ուտում ու էլի գլուխս մտցնում համակարգչի մեջ վատն եմ

  13. #223
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Dayana-ի անկյուն

    Դայանա ջան, լավ է, որ այսօրվա քո գրառման մեջ դու արժանի մեկին ես հիշել` կանանցից լավագույնին:
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

  14. #224
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Dayana-ի անկյուն

    Մեջբերում Լավ ոստիկան-ի խոսքերից Նայել գրառումը
    Դայանա ջան, լավ է, որ այսօրվա քո գրառման մեջ դու արժանի մեկին ես հիշել` կանանցից լավագույնին:
    հա՞ կանացից լավագույնին ես իմ եսասիրությամբ մենակ էի թողել ինձ կարոտել էր, հասկանո՞ւմ ես ես էլ էի կարոտել: Մի ժամանակ հենց տուն էի մտնում, բլբոցս դնում էի, նստում մեր խոհանոցի հյուսիսային մասի պատուհանագոգին, ձեռքս գիրք կամ թեյի բաժակ վերցնում ու անընդհատ խոսում, հետո լռում էի ու ինչ որ բան կարդում Համոզված եմ, որ հենց էդ պատուհանին կարոտելուս համար չէի սիրում տանից դուրս գալ: Իսկ հիմա էլ էդ պատուհանը, մամիս հետ զրույցներս, պապաիս խորհուրդները, ախպորս բացառիկ քնքշությամբ գլուխս շոյելը, լրիվ մոռացել եմ ու ուզում եմ գնալ Հայաստանից Ո՞նց փոխվեցի... ո՞նց կարող էի բոլորին մեծ-մեծ խորհուրդներ տալ ՝ չփոխվեք, չկորցնեք ձեզ ու ես ինքս կորցնեի ինձ

  15. #225
    Մշտական անդամ Safaryan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2007
    Գրառումներ
    406
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Dayana-ի անկյուն

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    հա՞ կանացից լավագույնին ես իմ եսասիրությամբ մենակ էի թողել ինձ կարոտել էր, հասկանո՞ւմ ես ես էլ էի կարոտել: Մի ժամանակ հենց տուն էի մտնում, բլբոցս դնում էի, նստում մեր խոհանոցի հյուսիսային մասի պատուհանագոգին, ձեռքս գիրք կամ թեյի բաժակ վերցնում ու անընդհատ խոսում, հետո լռում էի ու ինչ որ բան կարդում Համոզված եմ, որ հենց էդ պատուհանին կարոտելուս համար չէի սիրում տանից դուրս գալ: Իսկ հիմա էլ էդ պատուհանը, մամիս հետ զրույցներս, պապաիս խորհուրդները, ախպորս բացառիկ քնքշությամբ գլուխս շոյելը, լրիվ մոռացել եմ ու ուզում եմ գնալ Հայաստանից Ո՞նց փոխվեցի... ո՞նց կարող էի բոլորին մեծ-մեծ խորհուրդներ տալ ՝ չփոխվեք, չկորցնեք ձեզ ու ես ինքս կորցնեի ինձ
    Չէ, չես կորցրել, փնտրում ես, ավելի լավը գտնելու հույսով, այնինչ լավն արդեն կա: Քո լավի մեջ համոզվելու համար է այդ փնտրտուքը:
    Ամեն ինչ փոխվում է...

Էջ 15 79-ից ԱռաջինԱռաջին ... 51112131415161718192565 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դժգոհի անկյուն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 220
    Վերջինը: 02.10.2017, 13:43
  2. Խոհափիլիսոփայական անկյուն
    Հեղինակ՝ **David**, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 11.05.2011, 00:43
  3. Շնորհավոր Dayana ջան
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 03.10.2008, 23:19
  4. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •