WhiteSmoke{F}-ի խոսքերից
Գիտես, հարցը իրեն պաշտոն է պետք , թե ժողովրդի մասին է մտածում, իմ կարծիքով ենքան էլ միանշանակ պատասխան չի ակնկալում: Կներես էլի, խոսքիս մեջ մի կաթիլ իռոնիա չկա, հավատա: Կարողա հումոր կամ էլ անհաջող հումոր, բայց հարցադրումդ մի տեսակ նմանա էն աղջիկների հարցադրմանը, որ 100 տարի մի տղայի հետ հանդիպում են, սիրտ ու հոգի տալիս, խոստումներ, չգիտեմ ինչ թան ու մածուն, բայց հենց էս տղան մի հատ իրան ուզումա կպնի, ասում են « դու ճիշտն ասա իմ հոգին ես սիրում թե մարմինս»: Դե դու պատկերացրու ինչ կարելի է պատասխանել, բայց ավելի լավ է չպատասխանել, քանի որ, օրինաչափության օրենքի համաձայն, հիմար հարցը ակնկալում է հիմար պատասխան: Իսկ ամբողջ հարցը նրանում է, որ մենք բոլորս էլ մեր ամբիցիաները ունենք, մեկը շատ, մյուսը ավելի քիչ, բայց ունենք: Ու դա դատապարտելի չի: Շունն էլ, որ կրկեսում վազումա, շաքարա ակնկալում: Իսկ Կարապետիչը, բնականաբար մտահոգ է ազգի համար: Իսկ թե իր մտահոգությունը կոռեկտ է դրսևորում թե չէ, դա էլ իր ոճն է: Ու թե իր շոգեքաշով, կամ էլ ադամանդներով իր լուման ունի անպայման: Ամեն դեպքում նա ավելորդ չի իմ կարծիքով: Հենց մենակ այն բանի համար, եթե հիշում էք, մարտի 2 ին կամ էլ ընտրություններից հետո, առաջին մարդն էր, որ ասաց ընտրությունների կեղծ լինելու մասին, ու Տեր Պետրոսյանին շնորհավորեց հաղթանակի համար: Իսկ մարտի 2 ին էլ, երբ բոլորը Ստալինյան ռեժիմի ժամանակներին հատուկ վախից լռում էին, նա բացահայտ խոսում էր այդ մասին: Ու միակ խելքին մոտ տեղեկատվությունը գալիս էր հենց ԱԼՄ ից: Նույն Կարապետիչից
Էջանիշներ