Շատ կան բաժիններ, որտեղ կարելի էր այս թեման բացել, մասնավորապես` Երաժշտություն, Զվարճալի, Հոգեբանություն եւ փիլիսոփայություն, Հեռուստատեսություն..., Գրականություն, բայց որոշեցի բացել այստեղ։ Էն մարդը ամբողջ օրը իրան կոտորում ա Հեռուստացույցով, ասեցի առջե գոնե մի հատ թեմա բացել։

Լավ, հիմա գործից։ Ի՞նչ եք կարծում այս մարդու մասին, ոչ որպես բանաստեղծ, կամ հումորիստ, կամ փիլիսոփա, այլ որպես քաղաքական գործիչ։ Որ նայենք, թե ինչ է խոսում, ինձ թվում ա լավ էլ խելքին մոտ բաներ ա ասում։ Եկեք մի պահ մոռանանք էն շոգեքարշ մոգեքարշները, ու նայեյնք սառը, թե ինչ ա անում էս մարդը, ինչ է քարոզում, ինչ տեսակետներ ունի։ Ձեր կարծիքով իրան պաշտոն է պետք, թե՞ ժողովրդի մասին ա մտածում։