«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ-2008»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՄՈՆԻԿԱ ՄԱՆՈՒՉԱՐՈՎԱՆ
Մանկական Եվրոտեսիլ-2008-ում (Eurovision Junior 2008) Հայաստանը կներկայացնի Ռոբերտ Մխեյանի էստրադային համույթի սան Մոնիկա Մանուչարովան, ով Գյումրիից է: Այս մասին հայտնի դարձավ նախօրեի երկոյան` եզրափակիչ համերգի ընթացքում Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով հեռուստադիտողների շրջանում անցկացված sms-քվեարկության և ժյուրիի որոշման արդյունքում: Առաջին ընտրական փուլը կայացել էր Հանարային եթերում հունիսի 30-ին և հուլիսի 1-ին: Ներկայացված 200 հայտից առաջին ընտրական փուլում լսվել է 36 երգ, իսկ եզրափակիչում` 10: Հայտեր ստացվել էին հանրապետության տարբեր մարզերից: Միջազգային մրցույթը կանցկացվի նոյեմբերի 22-ին Կիպրոսի Լեմոսոս քաղաքում: Առաջին անգամ այս մրցույթին մասնակցելու է նաև Ադրբեջանը: Հայաստանը մրցույթին մասնակցում է 2-րդ անգամ։ 2007-ին Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում Արևիկ խումբը Երազանք երգով ընդամենը մեկ միավորի տարբերությամբ զբաղեցրեց 2-րդ տեղը:
Ես ինքս երգը չեմ սիրում...
Էջանիշներ