1 տարի սպասել էի՝ արդեն նախապատրաստված, որ պիտի դիտեմ "ռուսական Ամելին"... հետո մեկ անգամ էլ նայեցի ու շատ բան պարզ դարձավ… Անշուշտ Աննա Մելիքյանը շատ հետաքրքիր է մտածում ու լավ ռեժիսոր է, բայց էս ֆիլմը մենակ իր ուժերով էսպես գունավոր, գտած ու հավես չէր լինի... հա, օպերատորականն էլ է լավը, հա՝ ամուսինը՝ "Ցենտրալ Պարտներշիփի" տնօրեն Դիշդիշյանը լիքը փող է ներդրել ֆիլմի մեջ, բայց բացի դրանից... Ֆիլմում էնքան ակնհայտ են այլ ֆիլմերից, էն էլ շատ հայտնի ֆիլմերից ու ռեժիսորներից ազդեցությունը՝
"Ամելի", "Վազիր, Լոլա՛, վազիր" (որը դեռ չեմ տեսել, բայց գիտեմ),
"Անգել-Ա" (կամրջի դրվագը),
Ժան-Լյուկ Գոդարի ներմուծած ու նրա ձեռագրի ամենակարևոր մասը կազմող հնարքը՝ ցուցանակների ու այլ գրությունների օգտագործումը որպես սյուժետային կարևոր մասնիկ՝ հուշարար կամ հեղինակային խոսք... Արտակ ջան, իսկ էն ծովափնյա դրվագները, որ իսկապես շա՜տ գեղեցիկ են արված, ինչ-որ անհասկանալի ռոմանտիկա կա էդ տատիկի ճռճռացող ճոճաթոռի, օրորվող վարագույրի, ծովի խշշոցի ու Ալիսի երազանքի մեջ...
բայց էդպիսի գեղեցիկ ծովափնյա տնակների կադրեր էնքան կան իտալական կինոյում՝ սկսած Ֆեդերիկո Ֆելլինիից (օրինակ՝ "Ամարկորդում")…
գույները:
Էջանիշներ