Որպեսզի փոխանցեմ անմիջական տպավորություններս ֆիլմից, մեջբերեմ "Ոսկե Ծիրան 5" թեմայում արված գրառումս.
1 տարի սպասել էի՝ արդեն նախապատրաստված, որ պիտի դիտեմ "ռուսական Ամելին"... հետո մեկ անգամ էլ նայեցի ու շատ բան պարզ դարձավ… Անշուշտ Աննա Մելիքյանը շատ հետաքրքիր է մտածում ու լավ ռեժիսոր է, բայց էս ֆիլմը մենակ իր ուժերով էսպես գունավոր, գտած ու հավես չէր լինի... հա, օպերատորականն էլ է լավը, հա՝ ամուսինը՝ "Ցենտրալ Պարտներշիփի" տնօրեն Դիշդիշյանը լիքը փող է ներդրել ֆիլմի մեջ, բայց բացի դրանից... Ֆիլմում էնքան ակնհայտ են այլ ֆիլմերից, էն էլ շատ հայտնի ֆիլմերից ու ռեժիսորներից ազդեցությունը՝ "Ամելի", "Վազիր, Լոլա՛, վազիր" (որը դեռ չեմ տեսել, բայց գիտեմ), "Անգել-Ա" (կամրջի դրվագը), Ժան-Լյուկ Գոդարի ներմուծած ու նրա ձեռագրի ամենակարևոր մասը կազմող հնարքը՝ ցուցանակների ու այլ գրությունների օգտագործումը որպես սյուժետային կարևոր մասնիկ՝ հուշարար կամ հեղինակային խոսք... Արտակ ջան, իսկ էն ծովափնյա դրվագները, որ իսկապես շա՜տ գեղեցիկ են արված, ինչ-որ անհասկանալի ռոմանտիկա կա էդ տատիկի ճռճռացող ճոճաթոռի, օրորվող վարագույրի, ծովի խշշոցի ու Ալիսի երազանքի մեջ... բայց էդպիսի գեղեցիկ ծովափնյա տնակների կադրեր էնքան կան իտալական կինոյում՝ սկսած Ֆեդերիկո Ֆելլինիից (օրինակ՝ "Ամարկորդում")…Դիտեցի Ջրահարսը էնպիսին չէր, ինչպիսին սպասում էի... Լրիվ Ամելիոտ էր, բայց ուրիշ գույներով, ուրիշ տեսակ... նույնիսկ ինձ թվում էր, որ Ամելին հիմքում էնքան շատ էր, որ ռեժիսորը որոշ քայլերով ուղղակի փորձում էր խուսափել էդ կինոյից, բայց զուգահեռները ուղղակի հնարավոր չէ չնկատել... Վերջը դաժան էր, թեև ճիշտ` իմաստային առումով. էդ տեսակ մարդը չի կարող ապրել էս աշխարհում... բայց պիտի մի քիչ նախապատրաստեր, հիմնավորեր... հետո էդ աղջիկը էնքան վատ բաների պատճառ է դառնում... էդ լավ չէր... բայց ժողովրդի մեծ մասը հիացած էր, էդ լավ է... ես որոշակիորեն նախապատրաստվել էի, էնպես որ լրիվ օբյեկտիվ չեմ կարող լինել...
Իհարկե, ֆիլմում նաև շատ-շատ գտած բաներ կան՝ էն որ պատուհանի դիմացով պաստառ են անցկացնում, իսկ ինքը պաստառի աղջկա աչքը կտրում է, բալետը՝ շշի կափարիչի վրա կանգնած, խնձորի ծառը, հեռախոս աշխատելը... ու եթե վերը նշված ֆիլմերը գոյություն չունենային, կամ գոնե ես դրանց մասին չիմանայի, կատարելապես հիացած կլինեի էս ֆիլմով... միակ վատ բանն էն է մնում, որ էս աղջիկն իսկապես որոշ մարդկային դժբախտությունների պատճառ է դառնում ու դա մի քիչ մգացնում է նրա գույները:
Հա, իսկ Օսկարին, եթե չեմ սխալվում, առաջադրել է որպես թեկնածու "Մոսկովսկի Կոմսոմոլեց" թերթն ու ֆիլմը հաստատվել է, ինչի համար շատ ուրախ եմ. մենակ ափսոսում եմ, որ երեկ չէ առաջի օրը ռուսական առաջին ալիքով չտեսա ֆիլմի քննարկումը Գորդոնի հաղորդման ընթացքում, հենց միացրեցի, Աննան միայն ասեց, որ հետաքրքիր քննարկում էր՝ ինքը չձանձրացավ (հետո իմացա, որ կարգին քննադատողներ էլ են եղել), ու հաղորդավարը հրաժեշտ տվեց:
Էջանիշներ