User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Մեր երազած տունը/բնակարանը

  1. #1
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեր երազած տունը/բնակարանը

    Կարծում եմ յուրաքանչյուրս պատկերացնում, պլանավորում ենք մեր սեփական տունը: Եկեք այս թեմայում գրենք մեր երազած տան/բնակարանի/սենյակի մասին: Գրենք, թե ինչպե՞ս կձևավորեիք այն, ինչ գույնի կցանկանայիք, որ այն լինի, ինչպիսի կահույք կցանկանայիք ունենալ և այլն… Նաև կիսվենք մեր մտահղացումներով :
    Դե քանի որ ես կյանքում սեփական սենյակը չեմ ունեցել(սեփական մահճակալ անգամ չունեմ, ամբողջ կյանքս раскладушка-ի կամ բազմոցի վրա եմ քնել ), ուստի այդ ուղղությամբ շատ եմ մտածել: Երևի թե բոլորիդ հայտնի են քառանկյուն սեղանների, մահճակալների և ընդհանրապես սուր ծայր ունեցող կահույքների պատճառած վնասները: Խոսքը այն վնասների մասին ա, որ սեղանի կամ մահճակալի մոտով անցնելուց պատահաբար հարվածում ես այդ սուր անկյուններին ու մի ահռելի ցավ ա պատճառում դա , դե ինձ հետ էլ նման պատահարներ օրը մի քանի անգամ են պատահում, ուստի մտածել եմ, որ իմ սեփական տան մեջ ոչ մի սուր ծայր ունեցող կահույք չի լինելու, առավել՝ ծայրերին փափուկ բաներ են լինելու, որ խփելու ընթացքում շատ չցավա: Դե սա գրեթե ամենակարևոր բանն ա իմ ցանկացած տան համար: Հատակը լամինատե եմ անելու, որ եթե հոգնեմ՝ ձևը փոխեմ կամ էլ գոնե գույնը(փայտե պարկետ էլ ա կարելի անել…): Շատ կահույք իմ տան մեջ չէի ցանկանա, որ լինի, ասենք սերվանտ-մերվանտ, տենց բաներ չեմ սիրում, դրա փոխարեն խոհանոցը մեծ սենյակի հետ եմ անելու, բայց նենց, որ մի հատ bar առանձնացնի մեծ սենյակը խոհանոցից, հենց էդ bar-ում էլ կտեղադրեմ այն, ինչ հիմնականում տեղադրում են սերվանտներում : Հավանաբար խոհանոցի կահույքը կապույտ կլինի կամ էլ metalic: Մեծ սենյակում շատ կլինեն էն նստելու բարձիկները, որ կան, այ դրանցից, մոռացել եմ ոնց են կոչվում դրանք : Դե իհարկե մի հատ էլ մեծ բազմոց՝ մեծացող-փոքրացող: Էդտեղ նաև կլինեն մի քանի հատ տոռշ( ночник-ի նման բաներ, բայց բոյով), սենյակի անկյուններից մի քանիսում պահարաններ երկար, ուգլովոյ, որոնց վրա տարբեր տեսակի հուշանվերներ, ստատուէտկաներ և նման բաներ կլինեն: Պատերին տարբեր նկարներ կլինեն, ամեն մեկը մի իմաստ պարունակող, ինչ-որ նշանակություն ունեցող:
    Դե էսքանով ավարտեմ մեծ սենյակի և խոհանոցի նկարագրումը, մնացած սենյակներինն էլ մի ուրիշ անգամ, հիմա վռազ եմ :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  2. #2
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր երազած տունը/բնակարանը

    Ես ապրում եմ իմ երազած տան մեջ, մենակ զալի գույնը սրտովս չի, էն էլ շուտով կփոխվի:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  3. #3
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր երազած տունը/բնակարանը

    Չեմ սիրում շենքը, բնակարան: Մի տեսակ վանդակի մեջ ես: Ավելի շուտ կասեի ես ապրում եմ իմ երազած տան մեջ, քան հակառակը: Ամեն օր ուզում եմ մի բան փոխած լինեմ, տանել չեմ կարոանում միօրինակությունը:Առանց փոփոխությունների չեմ պատկերացնում ոչինիչ: Էնպես որ էսօր կասեմ ուզում եմ էսպես լինի, վաղը հակառակը:
    http://www.conversebank.am/am/IntBank

  4. #4
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր երազած տունը/բնակարանը

    Ես իմ երազած տունը պատկերացնում եմ այսպես.
    Առաջին հարկ-8 սենյակ-4 ննջասենյակ, 2 հյուրասրահ`սպիտակ ու կարմիր,առանց ավելորդ կահույքի, 2 աշխատանքային սենյակ` կարգին կոմպերով
    Երկրորդ հարկ-Բիլիարդի, թենիսի սեղաններով սենյակներ, սաունա,մի հատ էլ հանգստի սենյակ, մի հատ էլ սենյակ, որտեղ որ մենակ ես կարանամ մտնեմ, ուրիշ ոչ մեկը:
    Դրսում-Իհարկե մեծ լողավազան, մի փոքրիկ` անտառի նման տեղ, որտեղ որ լինեն շատ ծառեր ու դրանց մեջ մի փոքրիկ բեսեդկա(հայերեն անունը չեմ կարողանում մտաբերել):Հա առաջին հարկի տակ էլ մի հատ մեծ ավտոտնակ, իհարկե ոչ դատարկ :Ու, որ ամենակարևորն է, ինչքան հարազատ ունեմ, բոլորն ապրեն այդ տանը:Ավել բան չեմ ուզում, ընդամենը այսքանը , եթե կարող եք, օգնեք :
    Лучше Гор могут быть только Горы.

  5. #5
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր երազած տունը/բնակարանը

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից
    Ես իմ երազած տունը պատկերացնում եմ այսպես.
    Առաջին հարկ-8 սենյակ-4 ննջասենյակ, 2 հյուրասրահ`սպիտակ ու կարմիր,առանց ավելորդ կահույքի, 2 աշխատանքային սենյակ` կարգին կոմպերով
    Երկրորդ հարկ-Բիլիարդի, թենիսի սեղաններով սենյակներ, սաունա,մի հատ էլ հանգստի սենյակ, մի հատ էլ սենյակ, որտեղ որ մենակ ես կարանամ մտնեմ, ուրիշ ոչ մեկը:
    Դրսում-Իհարկե մեծ լողավազան, մի փոքրիկ` անտառի նման տեղ, որտեղ որ լինեն շատ ծառեր ու դրանց մեջ մի փոքրիկ բեսեդկա(հայերեն անունը չեմ կարողանում մտաբերել):Հա առաջին հարկի տակ էլ մի հատ մեծ ավտոտնակ, իհարկե ոչ դատարկ :Ու, որ ամենակարևորն է, ինչքան հարազատ ունեմ, բոլորն ապրեն այդ տանը:Ավել բան չեմ ուզում, ընդամենը այսքանը , եթե կարող եք, օգնեք :
    Մոռացար 3.5 մետր խորությամբ գինետունը, տանդ տակ, հյուրասրահով ու մի 100 տարվա տակառներով, ընտանեկան թանգարանը, ընտանեկան դամբարանը՝անտառից մի քիչ այն կողմ: Մեկ էլ հանդիսությունների սրահը, կենդանի երաժշտությամբ
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  6. #6
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր երազած տունը/բնակարանը

    Էրեխեք, որ Ուրվականին օգնեք ու հետո ցանկություն կունենաք ինձ օգնել մի հատ ավտո առնել, մի զսպեք հա ձեր էտ ցանկությունը: լոոոոոլ
    http://www.conversebank.am/am/IntBank

  7. #7
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր երազած տունը/բնակարանը

    Հա մոռացել էի, մեկ էլ 3.5 մետր խորությամբ գինետուն տանս տակ, հյուրասրահով ու մի 100 տարվա տակառներով, ընտանեկան թանգարան, ընտանեկան դամբարան՝անտառից մի քիչ այն կողմ: Մեկ էլ հանդիսությունների սրահը, կենդանի երաժշտությամբ:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Mogakan`Lapterik-ի խոսքերից
    Էրեխեք, որ Ուրվականին օգնեք ու հետո ցանկություն կունենաք ինձ օգնել մի հատ ավտո առնել, մի զսպեք հա ձեր էտ ցանկությունը: լոոոոոլ
    Աննա ջան, հլը թող ինձ օգնեն, տունս սարքեմ, դրանից հետո ես քո ավտոն խոսք եմ տալիս նվիրեմ:
    Лучше Гор могут быть только Горы.

  8. #8
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր երազած տունը/բնակարանը

    Երազածս տան միակ առանձնահատկությունն էն ա, որ 3րդ հարկը ամբողջովին գրադարան ա: Մեծ,ընդարձակ, շատ լուսավոր սրահ ու լիքը գիրք, մենակ գիրք: Էն Красавица и чудовище մուլտիկի մեջ, որ պարում են գեղեցկուհին ու հրեշը: այդպիսի գրադարան եմ երազում: Դա իմ գերագույն երազանքն ա ազնիվ խոսք: Հիմիկվանից գիրք եմ ուզում հավաքեմ:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  9. #9
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր երազած տունը/բնակարանը

    Մեջբերում Aida-ի խոսքերից
    Երազածս տան միակ առանձնահատկությունն էն ա, որ 3րդ հարկը ամբողջովին գրադարան ա: Մեծ,ընդարձակ, շատ լուսավոր սրահ ու լիքը գիրք, մենակ գիրք: Էն Красавица и чудовище մուլտիկի մեջ, որ պարում են գեղեցկուհին ու հրեշը: այդպիսի գրադարան եմ երազում: Դա իմ գերագույն երազանքն ա ազնիվ խոսք: Հիմիկվանից գիրք եմ ուզում հավաքեմ:
    Շատ լավ միտք է, ուրեմն տանս երրորդ հարկում էլ գրադարան կլինի:Լավ կլինի, բիլիարդ ես խաղում, հետո բարձրանում ես մի հատ գիրք ես վերցնում ու գնում հանգստանալու:Հետո իջնում ես լողավազան, հավեսով լողանում ես, հետո, եթե հիվանդանում ես, հանգիստ սրտով քո սենյակում պառկած քո ձեռքով տնկած ծառերից հավաքած մրգերն ես ուտում…Վերջն ա
    Лучше Гор могут быть только Горы.

  10. #10
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր երազած տունը/բնակարանը

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից
    Շատ լավ միտք է, ուրեմն տանս երրորդ հարկում էլ գրադարան կլինի:Լավ կլինի, բիլիարդ ես խաղում, հետո բարձրանում ես մի հատ գիրք ես վերցնում ու գնում հանգստանալու:Հետո իջնում ես լողավազան, հավեսով լողանում ես, հետո, եթե հիվանդանում ես, հանգիստ սրտով քո սենյակում պառկած քո ձեռքով տնկած ծառերից հավաքած մրգերն ես ուտում…Վերջն ա
    Իսկ ինձ մի սենյակ կտրամադրե՞ս քո տանը:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  11. #11
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր երազած տունը/բնակարանը

    Մեջբերում Aida-ի խոսքերից
    Իսկ ինձ մի սենյակ կտրամադրե՞ս քո տանը:
    Իհարկե, լավ մարդկանց համար միշտ տեղ գտնվում է:Ինչ կարծիքի ես երրորդ հարկում մի փոքրիկ, բայց շատ հարմարավետ մի սենյակի վերաբերյալ, որտեղից բացվում է հիանալի տեսարան:Դե տան մնացած մասերն էլ քո տրամադրության տակ են, կարող ես ուզածիդ չափ գիրք կարդալ, կա՛մ լինել բնության գրկում, կա՛մ համատեղել այդ երկուսը:Ուղղակի մի փոքր խնդիր կա... տունը դեռ չկա...
    Лучше Гор могут быть только Горы.

  12. #12
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր երազած տունը/բնակարանը

    ՄԻ ժամանակ,երբ փոքր էի,մոտ 4 կամ 5-րդ դասարան,երազում էի մեծ,սփական տան մասին՝ իր լողավազանով,գրադարաններով և ամենաքիչը 3 մեքենայի համար նախատեսված ավտոտնակով ու պահակատնով
    Բայց հիամ ինձ բնավ էլ չի հետաքրքրում տանս մեծության չափն ինչպիսին կլինի,ուղղակի շատ փոքր չլինի:
    Կարևորը ես զգամ որ իմ տան մթնոլորտը լի է սիրով ու փոխադարձ հարգանքով,մնացածն էական չէ
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  13. #13
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր երազած տունը/բնակարանը

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից
    Իհարկե, լավ մարդկանց համար միշտ տեղ գտնվում է:Ինչ կարծիքի ես երրորդ հարկում մի փոքրիկ, բայց շատ հարմարավետ մի սենյակի վերաբերյալ, որտեղից բացվում է հիանալի տեսարան:Դե տան մնացած մասերն էլ քո տրամադրության տակ են, կարող ես ուզածիդ չափ գիրք կարդալ, կա՛մ լինել բնության գրկում, կա՛մ համատեղել այդ երկուսը:Ուղղակի մի փոքր խնդիր կա... տունը դեռ չկա...
    Ոչինչ կարևորը ցանկությունն է:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  14. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր երազած տունը/բնակարանը

    Ես իմ կյանքի տարբեր փուլերում տարբեր բնակարաններ եմ պատկերացրել: Նույնիսկ մի պատմվածք ունեմ, որի մեջ ամենայն մանրամասնությամբ նկարագրված է իմ երազած տունը:

    Իսկ հիմա վերադարձել եմ հին երազանքիս: Ես մի հարկանի տան մեջ կապրեի, որը կգտնվեր մարդկանցից հեռու՝ անտառների մեջ, կունենար փոքրիկ այգի, որտեղ լիքը վարդեր կաճեին, պտղատու ծառեր կլինեին: Այգում՝ ծառերի տակ մի սեղան ու աթոռ կլիներ:

    Հետո մտնում ենք տուն: Սկզբում փոքրիկ միջանցքն է, որտեղից դուռ է բացվում դեպի զուգարան ու լողարան (դրանք անպայման առանձին կլինեին): Մյուս դուռը տանում է դեպի մի մեծ սենյակ, որը գուցե հյուրասենյակ կկոչեիք: Սենյակում մի փոքրիկ սեղան կա և երկու աթոռ: Հատակին գորգ կա ու լիքը բարձեր: Պատերին իմ սիրած մարդկանց լուսանկարներն են: Անկյուններում զամբյուղներ են դրված, որտեղ սիրում են իմ կատուները քնել (երևի երկու կատուն ինձ բավարար կլինի): Այս սենյակի երկու ծայրերում դռներ կան: Մեկը տանում է դեպի ննջարան: Այստեղ իմ մահճակալն է, կողքը՝ փոքրիկ պահարան, վրան լիքը գրքեր, իսկ մյուս պատի տակ հսկայական գրապահարանն է և հագուստի պահարանը: Պատերը բաց կապույտ են:
    Հյուրասենյակի մյուս ծայրից բացվող դուռը տանում է դեպի իմ աշխատասենյակ: Այստեղ նույնպես գրապահարան կա, բայց միայն մասնագիտական գրքերով: Պատուհանի տակ գրասեղանս է և աթոռը: Վրան լիքը գրքեր ու տետրեր են դրված: Պատերը սպիտակ են: Ճիշտ է՝ տունս մի հարկանի, բայց ես ձեղնահարկ էլ ունեմ: Աշխատասենյակից աստիճանները տանում են դեպի վերև՝ անմիջապես տանիքի տակ: Պատերը թեք են, որովհետև տանիքն էլ թեք: Սա իմ ստեղծագործական սենյակն է: Պատերի գույնը հաճախ փոխվում է. ես եմ դրանց վրա նկարում: Թեք պատի տակ մի սեղան է դրված, որի վրա շարված են իմ զանազան ներկերը, վրձինները, թուղթը ու նկարչական մնացած պարագաները: Դիմացն ամբողջ ապակեպատ է. գեղեցիկ տեսարան է բացվում դեպի անտառը: Սենյակի կենտրոնում նկարչական տախտակ կա ու աթոռ: Սենյակի մյուս պատի տակ բարձեր են շարված, գրիչներ ու տետրեր, որ գրեմ: Պատին մի մեխ կա, որից լուսանկարչական ապարատ է կախված: Մեխի տակ կիթառս է: Սենյակում նաև զանազան բույսեր կան:
    Միջանցքից ևս մեկ դուռ բացվում է դեպի խոհանոց: Այստեղ շատ բան չկա. մի մեծ սեղան՝ վեց աթոռով, սպասքի փոքրիկ պահարան, լվացարան, փոքրիկ սառնարան, սալօջախ:

    Ամենակարևորը՝ ես ապրում եմ մեն-մենակ երկու կատուներիս հետ:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (13.08.2010)

  16. #15
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր երազած տունը/բնակարանը

    Շատ շքեղ տուն չեմ ուզում. թող մի հարկանի լինի, մի փոքր այգի ունենա, բայց տան մեջ մի հատ կոմպ ու մի հատ հեռուստացույց լինի:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. «Քյարփինջահավաք Տունը…»
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 08.02.2012, 12:56
  2. Փոքր խորանարդներից պատրաստված տունը / Tsumiki no ie
    Հեղինակ՝ Skeptic, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 16.09.2011, 14:38
  3. Արձակ. Ստվարաթղթե տունը
    Հեղինակ՝ Hab, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.05.2011, 23:13
  4. Քո երազած թիմը
    Հեղինակ՝ Juventus, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 48
    Վերջինը: 02.02.2010, 23:34
  5. Զարդարե՞լ եք տունը
    Հեղինակ՝ Adam, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 45
    Վերջինը: 01.01.2009, 06:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •