[QUOTE=My World My Space;2076098]Մի թեթև հույս այնուամենայնիվ ունեմ, որովհետև դեռ 7 տարեկան չկայի, արդեն "մամա-պապա" մաքուր ասում էի: ՈՒ հիմա էլ, մի բանը տաս անգամ չասած, իսկույն հասկանում եմ:դու հաստատ համոզվա՞ծ ես, որ կարող ես օգտագործել քո ուղեղի հնարավորությունների 7-10 տոկոսը
Այն էլ ինչպես է թվում, Վորլդ ջան! Եվ ոչ միայն թվում է: Ես ունեմ կոնկրետ համոզմունք այն բանի, որ մենք` արիացիներս, ըստ ծրագրի, պետք է կատարեինք այն, ինչ որ ծրագրված էր, ու գնայինք, տեղը զիջելով հաջորդ ցիվիլիզացիային: Ինչը որ տեղի է ունեցել մեզանից առաջ ցիվիլիզացիաների հետ: Հեռու գնալ պետք չէ, հիշիր ջրհեղեղը: Իսկ հետո հիշիր, թե ինչպես, նոր հազարամյակի շեմին, բոլոր կրոնները, մի քանի տարիների տարբերությամբ ընդամենը, սպասում էին աշխարհի վերջին. Ապոկալիպսիս... Արմագեդդոն... Ինչ է, խաբեցի՞ն մեզ արդյոք այդ բոլոր կրոնները... Ո՛չ, չխաբեցին: Իսկ ինչու՞ ոչինչ տեղի չունեցավ... Հենց բանն էլ նրանում է, որ տեղի ունեցավ: Շատ մեծ ու կարևոր մի բան: Փոխվեց Աստծո ծրագիրը: Առաջին անգամ ամբողջ Լինելության ժամանակաշրջանում: Ինչու՞: Որովհետև մենք սպասածից ավելի լավ կատարեցինք այն, ինչի համար որ եկել էինք: Եվ ընդամենը, - հիշու՞մ ես,- այն չնչին 7-10 տոկոսով... Եվ այնքան լավ, որ կորավ մեր գնալու իմաստը: Ստացվեց, որ մենք ինքներս կարող ենք շարունակել զարգացման հաջորդ փուլը: ՈՒրեմն էլ ինչու՞ ամեն ինչ սկսել նորից: Կարելի է ուղղակի մի փոքր օգնել մեզ:Քեզ չի՞ թվում, որ աստված կարող էր այդքան լիմիտ դնել, որովհետև դեռ "ժամանակը չի" ավելի շատ մտածել կարողանալու
Այդ օգնությունը` մեր նոր սերունդն է, որը կտրականորեն տարբերվում է հինից: Ո՛չ այնպես, ինչպես միշտ տարբերվել են սերունդները մինչ այժմ: Լսե՞լ ես դու արդյոք Ինդիգո երեխաների մասին: Եթե ոչ, փնտրիր ինտերնետում. հազարավոր էջեր կգտնես: Կամ նայիր Յութուբում, այնտեղ էլ բավականին հետաքրքիր բաներ կան:
Այնպես որ, Վորլդ ջան, կարծում եմ, եկել է արդեն այն 100 տոկոսի ժամանակը...
Անշուշտ: Մի մոռացիր նաև մտավորի մասին: Ֆիզիկական-մտավոր-հոգևոր: Անպայման բոլորը միասին, և պարտադիր չէ, թե որ մի կարգով: Հակառակ դեպքում կխախտվի մարդու աստվածային երրորդությունը:Հոգևոր հնարավորություններին հասնելուց առաջ, դեռ աշխատիր հասնել ֆիզիկական հնարավորություններիդ ճիշտ կիրառմանը
Շատ հնարավոր է, որ այս հարցում էլ քեզ հետ համաձայն եմ, առավել ևս, որ ինքս ոչ մի բարդություն չեմ տեսնում Աստվածաշնչի մեջ: Չէ՞ որ այն գրված էր, ելնելով 2000 տարի առաջ ապրող մարդկանց մտավոր մակարդակից: Բայց այստեղ մի ուրիշ բան էլ կա: Եթե երկու հազար տարի քո ոչ միայն մտքի, այլ արյունի մեջ անգամ մտցնում են ինչ-որ պոստուլատներ - ճիշտ լինեն դրանք, թե սխալ, - չեմ կարծում, թե քեզ համար հեշտ կլինի նրանց մասին ինքնուրույն կարծիք կազմելը: Հիմա եթե ես քեզ ասեմ, որ դժոխք ու սատանա չկա, դու ինչ է, ինձ կհավատա՞ս...հենց դա ի նկատի ունեմ, եթե դու սարքում ես մի ծրագիր, որից դեռ երբևէ չի եղել ու գրում ես "յուզեռ գայդ", գրում ես քո հասկացածի պե՞ս, թե՞ այնպես որ մարդիկ կարդան ու հասկանան: Իմ ասածն այն է, որ ամեն մեկը աստվածաշունչը պետք է հասկանա ինքնուրույն, այնքան, որքան կարող է. մարդու կողմից մեկնաբանված աստվածաշունչը էդ ծռագրի "քրեք"-ն ա:
---------- Ավելացվել է՝ 11:01 ---------- Սկզբնական գրառումը՝ 10:56 ----------
Էջանիշներ