Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
հովարս (19.06.2011)
Էստեղ կարգ ունեցողներ կա՞ն: Իսկ դուք լա՞վ եք խաղում: Եթե չէ, նախնական +1:
Եթե մինչև էդ աշխատանքի չընդնունվեմ, բոլոր օրերն էլ հարմար են:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Տղերք ինչ եք որոշել: Կոնկրետ օրը նշեք, որ մյուս գործերիս հետ համապատասխանեցնեմ:
Խաղո՛ւմ ենք, ուրեմն:
Այսպիսով, «Դար» ակումբի 3-րդ շախմատային առաջնությանը մասնակցում են հետևյալ ֆորումցիները, թվով 8-ը.
- ars83
- Moonwalker
- Yevuk
- Վարպետ
- քաղաքացի
- Երվանդ
- Malxas
- Velvet Bride
Հատուկ հրավեր է ուղարկվելու ևս 3 մասնակցի(ենթադրվում է, որ նրանք տեղյակ չեն առաջնության անցկացման մասին)՝ Ուրվական, Նորմարդ, Ceceron:
Այսպիսօվ առավելագույն մասնակիցների քանակը՝ 11, նվազագույնը՝ 8:
- Առաջնությունը անցկացվելու է Երևանում, Շախմատի կենտրոնական տանը. վարձույթով կվերցնենք տախտակներ և ժամացույցներ, մասնակիցներից մասնակցության որևէ վարձ վճարել ՉԻ պահանջվում:
- Անցկացման կարգը՝ շրջանային. յուրաքանչյուր մասնակից խաղում է մեկական պարտիա մնացածներից յուրաքանչյուրի հետ: Այսպիսով, 11 մասնակցի դպքում, յուրաքանչյուրը խաղում է 10 պարտիա:
- Առաջնության ընդհանուր անցկացման առավելագույն ժամանակը՝ 245 րոպե = 4ժ 5ր (20 րոպե յուրաքանչյուր փուլի համար, գումարած 5 րոպե ընդմիջում փուլերի արանքում):
Հետևյալ երկու կետերը դրվում են մասնակիցների հաստատմանը.
Ա. Առաջնությունն անցկացնել 2011թ. հունիսի 29-ին, չորեքշաբթի օրը:
Բ. Առաջնությունը սկսել ժամը 14.00-ին:
Խնդրում եմ բոլոր մասնակիցներին նշել իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունը կարմիրով նշված վերջին երկու կետերին: Անհամաձայնության դեպքում, առաջարկեք, խնդրեմ, սեփական տարբերակը: Քննարկման վերջնաժամկետը՝ 2011թ. հունիսի 26-ի ժամը 23.59-ը: Օրվա և ժամի մասին մասնակցի կողմից գրառում չկատարելու դեպքում ինքնաբերբար կհամարվի, որ Դուք համաձայն եք դրանց հետ:
Հետաքրքիր առաջնություն եմ մաղթում բոլորի՛ս:
Հ.Գ. Առաջնության կազմակերպիչ կոմիտենդիմում է Ֆորումի ղեկավարությանը՝ առաջնությանը նվիրված պաստառի պատրաստման և առաջնությանը նախորդող և անցկացման օրերին ֆորումի շքամուտքում տեղադրելու խնդրանքով: Կանխավ շնորհակալություն աջակցության համար:
![]()
Վերջին խմբագրող՝ ars83: 20.06.2011, 17:15:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Ambrosine (23.06.2011), Chuk (21.06.2011), Moonwalker (21.06.2011)
Սիրով հայտնում եմ իմ համաձայնությունը կամ ինչպես ընդունված է ասել +1![]()
ars83 (21.06.2011)
ars83 (22.06.2011)
Ես բոլորիդ կարոտել եմ: Ու չնայած շախմատից բան չեմ հասկանում, կգամ (ծխելու, աղմկելու ու ամեն կերպ խաղը խանգարելու):
DIXIcarpe noctem
ars83 (22.06.2011), Moonwalker (21.06.2011)
Ժող, եթե դեռ ուշ չի, ես էլ կխաղամ:
ars83 (22.06.2011), Moonwalker (22.06.2011)
Ամսի 29-ին անցկացնելու հետ համաձայն եմ, իսկ ժամի առումով կարելի՞ ա սկսենք ասենք ժամը 12-ին կամ 1-ին, որ ամենաուշը 5-ի կողմերը վերջացնենք:![]()
ars83 (22.06.2011)
ars83 (22.06.2011), Moonwalker (22.06.2011)
Եթե Ռամշն ու OWT-ն էլ մասնակցում (ինչքան շատ լինենք, էնքան ուրախ կլինի), կարծում եմ իմաստ ունի Եվուկի ասածով մի քիչ շուտ սկսենք:![]()
ars83 (22.06.2011)
Հաճույքով գրանցում եմ One Way Ticket-ին և Rammsteinin:
Համաձայն եմ նաև Yevuk-ի և Moonwalker-ի առաջարկի հետ՝ առաջնությունն սկսել ավելի վաղ, ժամը 12.00-ին:
10 գրանցված մասնակի՛ց:![]()
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
One_Way_Ticket (22.06.2011), Yevuk (22.06.2011)
Արս, դու փորձառու մարդ ես. մոտավորապես ինչքա՞ն կտևի արարողությունը:
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ