Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
ԵՌԱԲԼՈՒՐԻՑ ՎՏԱՐՎԱԾ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԸ ԵԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
[12:29] 27 Նոյեմբերի, 2008
Երեկվանից Եռաբլուրում նախազգուշական հացադուլ հայտարարած ազատամարտիկներն քիչ առաջ ՀՀ Կառավարության շենքի մոտ էին: Նրանք եկան ու միացան Կառավարության շենքի մոտ ցույց անող քաղբանտակյալների կանանց: Եռաբլուրում նրանք նախազգուշական հացադուլ էին հայտարարել հետեւյալ պահանջներով` չզիջել ոչ մի թիզ հող, Արցախը ճանաչել Հայաստանի անբաժան մաս,անհապաղ ազատել քաղբանտարկյալներին, անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումները:
Ի դեպ, նրանք այս գիշեր չենք կարողացել Եռաբլուրում անցկացնել իրենց հացադուլը: Կարմիր բերետավորների ճնշմամբ նրանք հեռացել են Եռաբլուրից` առավոտյան վերադառնալու պայմանով: Բերետավորներն ու քաղաքացիական հագուստով անձինք տարել էին նրանց իրերը, այդ թվում եւ վրանները:
Ինչպես ՚Ա1+ՙ-ին պատմեց հացադուլավորներից Վարդան Խաչատրյանը՝ առավոտյան հացադուլավորներին մոտեցել են ոստիկանության երկու աշխատակից: Նրանցից մեկը ներկայացել է մայոր Արզումանյան եւ ասել, որ ՚վերեւից հրահանգ կա չթույլատրել այստեղ ակցիա անցկացնել, քանի որ Եռաբլուրը սրբավայր էՙ: Մոտ 20 րոպե անց եկել են նաեւ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի աշխատակիցները եւ տեղեկացրել, որ բաժնի պետն ուզում է հանդիպել հացադուլավորներին:
Խաչատրյանն իր ասելով հրաժարվել է գնալ բաժանմունք, թեեւ իրենց զանգահարած ՚Ժառանգությունՙ ԱԺ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը խորհուրդ էր տվել գնալ: Հացադուլավորներից միայն երկուսն են գնացել ոստիկանության բաժանմունք, որտեղ նրանց հետ անհատական զրույց են ունեցել՝ առանց որեւիցե բռնության: Խաչատրյանի պատմելով` դրանից հետո ոստիկանության աշխատակիցները հացադուլավորներին ետ են տվել նրանց վրանները եւ ասել, թե իրենց ՚վերեւից են խեղդում, որ հեռանան Եռաբլուրից, քանի որ արդեն ֆիքսել են նրանց՝ հացադուլավորներինՙ:
Հացադուլավորներից Մերուժան Հարությունյանը, որը եղել էր ոստիկանության բաժանմունքում, մեզ ասաց, որ իրենց բաժանմունքի պետի տեղակալը խնդրել է հեռանալ: ՚Մեր ներկայությամբ 4 անգամ զանգ է եկել եւ խոսակցությունից զգացվում էր, որ վերեւից ինչ-որ բան են ստիպումՙ,- ավելացրեց նա:
Հացադուլ հայտարարած ազատմարտիկներն այսօր հանդես կգան քաղաքական հայտարարությամբ եւ կհանդիպեն լրագրողների հետ: Հիշեցնենք, որ եռօրյա նախազգուշական հացադուլ էին հայտարարել ազատամարտիկներ Մերուժան Հարությունյանը /Վանաձոր/, Հրաչ Ալոյանը /Ապարան/,Վարդան Երիցյանը /Երեւան/, Սուրեն Մարտիրոսյանը /Էջմիածին/, Լեւոն Մարգարյանը /Արմավիր/, Վարդան Մալխասյանը /Իջեւան/,Արմեն Մանուկյանը /Բաղրամյանի շրջան/, Գարիկ Բեգջանյանը /Ալավերդի/ եւ Արմեն Բադոյանը /Երեւան/:
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Աղբյուր՝ Ա1+ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՌԱԲԼՈՒՐԻՑ ՀԵՌԱՑՆՈՒՄ ԵՆ ՈՒԺՈՎ
[11:44] 28 Նոյեմբերի, 2008
image
Ոստիկանների ու կարմիր բերետավորների ՚հանդուրժողականությունըՙ Եռաբլուրում հացադուլ հայտարարածների նկատմամբ այսօր առավոտյան սպառվեց: Նրանք անցան ուժի գործադրման: Այսօր ժամը 9.00-ին Եռաբլուրը շրջապատել են Մալթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանները, փակել Եռաբլուր տոնող ճանապարհները եւ հացադուլավորներին հրահանգել հեռանալ Եռաբլուրից: 1 ժամ հետո ոստիկաններն ու կարմիր բերետավորները անցել են ուժային մեթոդների` քաշքշելով, հրելով 10 հացադուլավորներին իջեցրել Եռաբլուրից:
Այս պահին մոտ 30 ոստիկան շրջում է Եռաբլուրի տարածքում, իսկ հացադուլավորները գտնվում են Եռաբլուրի մուտքի մոտ, որտեղ էլ պատրաստվում են շարունակել նախազգուշական հացադուլը:
՚Մենք չենք կասկածում, որ մեր Եռաբլուրից հեռացնելու եւ մեր հացադուլը խոչընդոտելու որոշումը ոչ թե ոստիկաններին է, այլ իշխանությունների: Այս քայլով իշխանությունները հաստատում են մեր այն մտավախությունը եւ արդեն համոզմունքը, որ նրանք պատրաստվում են հանձնել ազատագրված տարածքներըՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց հացադուավորներից Մերուժան Հարությունյանը:
Նա ՚Ա1+ՙ-ին նաեւ տեղեկացրեց, որ ոստիկանները ամենեւին չեն թաքցնում, որ կատարում են իշխանությունների հրահանգը. ՚Ոստիկաններից մեկն անձամբ ինձ ասաց, որ վերեւներից իրենց խեղդում են, որ մեզ հեռացնեն Եռաբլուրից, հակառակ դեպքում իրենց երեխաներին սպառնում են զրկել օրվա հացից: Իշխանությունների այս գործողությունները վկայում են նրանց մտադրությունների մասին: Եթե իրենք տարածքներ հանձնելու մտադրություն չունենային, ապա մեր հացադուլն իրենց այդքան չէր անհանգստացնիՙ:
Իսկ այսօր լուսադեմին ուժի գործադրմամբ ոստիկանները Եռաբլուրից իջեցրել էին հացադուլավորներից Վարդան Մալխասյանին: Մինչ այս պահը հացադուլավորներին որեւէ մեկը չի այցելել, բացի Մտավորականների ֆորումից Երվանդ Մանարյանը եւ Հրաչյա Մաթեւոսյանը: Եռօրյա նախազգուշական հացադուլը կավարտվի վաղը, իսկ իրենց հետագա գործողությունների մասին հացադուլավորները կհայտնեն լրացուցիչ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դեկտեմբերի 1-ից հացադուլ է հայտարարել ներկայումս բանտարկված, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը: Այսօր նրան հացադուլը դադարեցնելու կոչ է արվել.
Աղբյուր՝ Ա1+ՀԱՑԱԴՈՒԼԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀՈՐԴՈՐ
[14:31] 15 Դեկտեմբերի, 2008
ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն կոչ է ուղղել քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանին:
՚ՀՀ Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն դիմում է Ձեզ հորդորով, որպեսզի Դուք, որքան հնարավոր է շուտ դադարեցնեք դեկտեմբերի մեկից Ձեր հայտարարած անժամկետ հացադուլը:
Անժամկետ հացադուլը պայքարի ամենածայրահեղ ու ամենահուսահատ ձեւն է, որին կարելի է դիմել պայքարի հաջող ելքի նկատմամբ հավատը կորցնելուց միայն: Մենք կասկած չունենք` եւ վստահ ենք, որ Դուք էլ կիսում եք մեր կարծիքն այն մասին, որ մեր պայքարը պսակվելու է հաղթանակով: Հնարավորինս շուտ այն տեսնելու համար մեզ պետք են ոչ միայն Ձեր նման նվիրված, այլեւ առողջ ու առույգ զինակիցներ:
Այդ իսկ պատճառով էլ կոչ ենք անում դադարեցնել հայտարարված անժամկետ հացադուլը եւ մյուս քաղբանտարկյալների ու դրսում գտնվող համախոհների հետ նոր եռանդով լծվել Հայաստանի ժողովրդավարացման գործինՙ,-ասված է ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի հայտարարության մեջ:
Հիշեցնեմ, որ Հացպանյանը հացադուլ էր հայտարարել իր քրեական գործի դեմ, ինչպես նաև բոլոր քաղբանտարկյալների համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աղբյուր՝ Ա1+ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
[18:19] 22 Դեկտեմբերի, 2008
՚Վարդաշենՙ քրեակատարողական հիմնարկում արդեն 22 օր է, որ հացադուլը շարունակում է Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը: Այդ մասին ՚Ա1+ՙ-ին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը: Ըստ նրա` Հացպանյանի վիճակը բավարար է:
Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանը հացադուլը որպես պայքարի ծայրահեղ քայլ ընտրել է դեկտեմբերի 1-ից: Այն իր դեմ հարուցված քրեական գործի դեմ է, ինչպես նաեւ` նա պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Սարգիս Հացպանյանի գործով շարունակվում է քննությունը: Ավելացնենք , որ Սարգիս Հացպանյանին առաջադրել են մեղադրանք Քր. Օր. 333 հոդվածի 2-րդ մասի 1 կետով` սուտ մատնություն: ԱԱԾ Սարգիս Հացպանյանին հարցաքննության էր հրավիրել Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու վերաբերյալ ունեցած իր տեղեկությունը ՚Հայկական ժամանակՙ-ում հրապարակելու առիթով հարուցված քրգրծի շրջանակներում:
Իսկ կալանքի տակ է նոյեմբերի 10-ից:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այսօրվանից, հացադուլը սկսելու 26 օրը Սարգիս Հացպանյանը առավոտյան ժամը 10-ից հայտարարել է նաև ջրադուլ: Հացպանյանի հիմնական պահանջն է փոխել իր կալանքի միջոցը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ցավոք սրտի նոր տարվա օրերին ինֆորմացիայի մեծ պակաս ունեմ առնվազն ես: Իմ վերջին տեղեկությունը սա է.
ՀՈՐԴՈՐ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ - 28.12.2008
Սիրելի Սարգիս,
Մենք լավ ենք հասկանում, թե քեզ՝ մարտի դաշտում զենքը ձեռքին կռվելու սովոր ազատամարտիկիդ, ինչ աստիճանի հասցրած պետք է լինի, ինչ պայմանների մեջ պետք է դրած լինի ապօրինի այս վարչախումբը, որ դիմեիր հացադուլ հայտարարելու քայլին։ Արդեն մոտ մեկ ամիս ձգվող քո հացադուլով դու եւս մեկ անգամ ապացուցեցիր քո հաստատակամությունն ու ոգու կորովը, քո արդարությունը, որ արժեքներ են բոլորիս, բոլոր բանական մարդկանց համար, բայց ոչ երբեք քեզ զնդանում պահողների եւ նրանց հրահանգողների։ Պայքարի այդ ձեւը կարող է արդյունավետ լինել, եթե դիմացինդ օժտված է մարդկային ու բարոյական նվազագույն հատկանիշներով։ Այս վարչախմբի համար նման բաներն օտար են ու անծանոթ։ Մենք չենք ուզում կորցնել մեր պայքարի ընկերոջ՝ հայրենասեր ազատամարտիկի, ազատության ու արդարության համար պայքարողի կյանքը։ Մեր պայքարը շարունակվում է եւ անպայման հասնելու է իր տրամաբանական ու անխուսափելի հաղթական ավարտին։ Այդ պայքարում անելիք ունի մեզնից յուրաքանչյուրը, անելիք ունես նաեւ դու։ Ուստի խնդրում ենք դադարեցնել կյանքի համար ծայրահեղ վտանգավորության սահմանագծին հասած տեւական հացադուլը։ Վստահ եղիր, որ այն տվել է իր արդյունքը, իսկ դու շուտով անպայման մյուս քաղբանտարկյալների հետ միասին կհայտնվես ազատության մեջ ու կկանգնես պայքարի քո ընկերների շարքերում, ինչի համար նաեւ առողջություն է պետք։
Հայ Ազգային Կոնգրես
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Եվ մեկ էլ սա.
Ազատություն ռ/կ, կարծեմ 30.12.2008Սարգիս Հացպանյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ Արթուր Աղաջանյանի միջնորդությունը եւ երկու ամսով երկարացրեց Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի կալանքի ժամկետը:
Հացպանյանի պաշտպան Հովիկ Արսենյանը հայտարարեց, որ բացի նախաքննությունից խուսափելու վերաբերյալ պնդումներից` Ազգային անվտանգության ծառայության քննիչը ներկայացրել է նաեւ այլ հիմքեր:
§Նյութեր են նախապատրաստվել պարոն Հացպանյանի հղած դիմումի հիման վրա` իրեն ահաբեկելու եւ վիրավորելու վերաբերյալ եւ այդ նյութերը միացվել են սույն քրեական գործին, ինչպես նաեւ` պարզվել է, որ Սարգիս Հացպանյանը դեռեւս 1996 թվականի հոկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի կողմից պարգեւատրվել է Colt Special-38 տեսակի ատրճանակով եւ այդ ատրճանակի ճակատագրի հետ կապված` քննություն է տարվում¦, - §Ազատություն¦ ռադիոկայանին տեղեկացրեց Արսենյանը:
Սարգիս Հացպանյանի պաշտպանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելու է վերաքննիչ դատարանում` 2009 թվականի առաջին աշխատանքային օրը:
Անուշ Մարտիրոսյան
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
բայց ջրադուլի մասին լուր չկա, չէ?
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ