ՋԱՐԴԵՑԻՆ ՈՒ ՏԱՐԱՆ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻ ՎՐԱՆՆԵՐԸ
[20:20] 26 Նոյեմբերի, 2008
Առանց որեւէ բացատրության, այսօր ժամը 20.00-ի սահմաններում 3 մեքնաներով, կարմիր բերետավորները, ոստիկանները եւ մի քանի քաղաքացիական հագուստով անձինք հայտնվել են Եռաբլուրում, ջարդել եւ իրենց հետ տարել հացադուլավորների վրանները եւ նրանց մեջ գտնվող հացադուլավորների իրերը:
Հացադուլավորներին հաջողվել է վրաններից հանել միայն դեղորայքը:
՚Սա անմարդկային վերաբերմունք է: Այդ մարդիկ ոչ մի սրբություն չունեն: Դա հայ տղամարդուն վայել արարք չէ: Թող վրանները տանեն, միեւնույն է` հացադուլը շարունակելու ենքՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց հացադուլավոր Մերուժան Հարությունյանը:
Հացադուլավորներն իրենց խոստման համաձայն` 3 օր շարունակ առանց վրանների պատրաստվում են մնալ Եռաբլուրում:
Նրանք ՚Ա1+ՙին նաեւ տեղեկացրեցին, որ ոստիկանների եւ կարմիր բերետավորների մեջ ծանոթ դեմքեր են եղել.
՚Մենք նրանցից մի քանիսին տեսել ենք Հյուսիսային պողոտայումՙ: հացադուլավորները գրանցել են նաեւ մեքենաներից մեկի` սպիտակ ՚Նիվայիՙ համարանիշները ՚06 SS 976ՙ:
՚Ասում են, որ դա Ոստիկանության Շահումյանի բաժնի պետի մեքենան է: Բայց նրան անձամբ չենք ճանաչում, որպեսզի իմանայինք` նա՞ էլ էր մասնակցում վրանները քանդելուն եւ ջարդելունՙ,- ասացին հացադուլավորները:
Նրանք վստահ են, որ վաղը իրենց թիվը կավելանա: Հացադուլավորները նշեցին, որ իրենց նկատմամբ ուժ չի գործադրվել եւ բավարարվել են միայն վրանները տանելով:
Էջանիշներ