Հավանո՞ւմ եք Հյուսիսային պողոտան։ Ի՞նչն եք հավանում, եւ ինչը` ոչ։
Դժվարանում եմ ասել։
Օրինակ, երկու մեծ շենքերը պողոտայի սկզբում (կամ վերջում, Թումանյան փ․ վրա) դուրս չեն գալիս։ Բայց ինքնին պողոտան, որպես Օպերան Հրապարակին միացնող փողոց դուրս գալիս է։ Միգուցե, ժամանակ կանցնի, կսովորեմ (նորամուծությունները, սովորաբար միանգամից չեն ընկալվում)։Ի՞նչն եք հավանում, եւ ինչը` ոչ։
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Freeman (21.05.2011)
հարազատ տեղ ա մի տեսակ
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Ես չեմ հավանում, որովհետև կարծես Հյուսիսային պողոտան քարե դարում են կառուցել: Շուրջդ միայն քար է ու քար, կարծես Նորավանքի ճանապարհին լինես, երկու կողմերումդ հսկայական ժայռեր են: Բուսականության հետք չկա (էն ծաղկամանների մեջ տնկած մի երկու հատ անարմատ բույսանմանները բույս չեմ համարում):
Վերջին խմբագրող՝ Լեո: 19.11.2008, 14:16:
Freeman (21.05.2011)
Քարակերտ ոնց որ լինի, փոխանակ ծառեր տնկեին, դրել քարից աշտարակներ են շինել, չերս կողմն էլ բետոն են արել
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Հյուսիսային պողոտայով քայլելիս էն տպավորությունն է, կարծես մեռյալ քաղաքով եմ քայլում։ Չնայած ընդդիմության քաղաքական զբոսանքները մի քիչ կենդանություն տվեցին պողոտային։
Դուր չի գալիս, որ բուսականություն չկա, քար ու բետոն է լրիվ։
Որոշ դիրքերից նայելիս թվում է, թե շենքը հեսա շուռ կգա վրադ։
Պողոտայում մշտական ուժող միջանցիկ քամիներն էլ են ահավոր։ Ծառեր լինելու դեպքում հավանաբար տենց ուժեղ չէր լինի։
Լավն էն է, որ Հանրապետության հրապարակից դեպի Օպերա կարճ ճանապարհ է բացվել։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 19.11.2008, 18:22:
Чеширский КотЭ
Արշակի հետ համամիտ եմ` չորուցամաք ա, ոչ մի կտոր կանաչ, ամբողջը բետոն ա, շենքերը տգեղ են, ոչ դուրեկան, էն տիտանիկոտ շենքը որ «վափշե», բա հատակը` ամբողջ Հայաստանում ինչ գույն քար ուզես կա, բայց սրանք վերցրել են այնպիսի քար, որը ներկելու կարիք է զգում, ու որոշ ժամանակը մեկ ներկում են. աբսուրդ. դե փող ուտելու առիթ են ստեղծել երևի: Երևի քիչ են կերել: Ո՞ւր գնացին այդ թաղամասից ստացված գերշահույթները, ո՞վ էր այդտեղի նախկին բնակիչների բնակարանների գները սահմանողը, ինչպե՞ս էին մարդկանց ստիպողաբար քշում սեփական տներից` կոպեկներ տալով նրանց, ինչպես էին մարդկանց աչքի առաջ կործանում նրանց բնակարանները, տարիների ընթացքում ստեղծածը, նրանց վռնդում իրենց տներից. Վարդան Պետրոսյանի ասած` «սպիտակ եղեռնը»:
Բայց դե որ Հանրապետության Հրապարակը ուղիղ գծով կապում ա Ազատության Հրապարակին, դա շատ լավ ա, երևի սա առավելությունն ա էդ պողոտայի:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ինչքա՜՜ն ենք սիրում բողոքել: Լավ էլ սարքել են, տեսքն էլ տեղն ա:
Չնայած ծառեր իրոք պետք են, բայց չի կարելի անտեսել, որ լավ գործ ա արված:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Լիովին համաձայն եմ վերևում գրված թերությունների մասին, ես ել կավելացնեմ մի բան: Հյուսիսային պողոտան մարդկանց վրա բացասաբար է ազդում մի պատճառով նաև: Այնտեղ հողային տարածք խնայելու պատճառով գիտակցորեն հաշվի չեն առել մարդու աչքի դիտման անկյան <27-30աստիճան> հանգամանքը և որի պատճառով ել շենքերը ճնշում են մարդկանց, ինչքանել հոյակապ շինություն լինի, եթե չի պահպանվում բարձրության ու հնարավոր տեսանելիության պրապորցիաները մեկա վատ է անդրադառնալու մարդու վրա: Չնայած դրան ես դրական եմ գնահատել այս թեմայի քվեարկմանը քանի որ մարդիք կառուցել են, աշխատել են, ստեղծել են ու հիմա մարդիք ուղիղ ճանապարհով միանգամից տեղափոխվում են մեկ հրապարակից մյուսը, դե ասեք լավը չի ու շրջանցեք էտ տարածքը:
Վերջին խմբագրող՝ Hayk Avetisyan: 19.11.2008, 22:08:
Որ հիշում եմ, թե ինչպես կառուցվեց էդ պողոտան, քանի հոգի անտուն մնաց, ջղայնանում եմ: Որ անցնում եմ, ու հանկարծ ծանոթ մարդ եմ տեսնում ու զգում եմ, թե ոնց է անհամբերությամբ սպասում՝ երբ պիտի գնամ, էլի եմ ջղայնանում:
Բայց ընդհանուր առմամբ որպես կարճ ճանապարհ լավ է:
Մեկ էլ էդ փողոցային երաժիշտներն են հավես: Քաղաքն ուրիշ շունչ է ստանում, ոնց որ լրիվ ուրիշ երկրում լինես:
Գարշոկի (հենց գարշոկ ոչ թե ծաղկաման) մեջ ծառ էլ տեսանք.. այսինքն ինչ ծառ.. թուփ: Դա պետք ա փողոց լիներ, ավելին` պողոտա.. բայց էնքան շենքերը մոտեցրին իրար, որ մնաց միայն մայթը... Ով ա տեսել մայթ, անունը պողոտա? Շենքերը ոնց որ "I legend" ֆիլմի մեջի շենքերը լինեն` անշունչ: Էլ չասեմ գետինը.. հատուկ սարքել են որ սայթաքի.. ընդհանրապես բոլոր նոր "սարքած" մայթերը ձմռանը դառնում են ընտիր սահադաշտ:
Լուսիանա (04.03.2009)
Դե արդեն իմ կարծիքը վերևում մի քանի անգամ նշվեց....
Չեմ սիրում, սառնություն է փչում էդ փողոցից, ամեն անգամ քայլելիս ահավոր ճնշված եմ զգում շենքերի բարձրությունից.....
I may be paranoid but no android!
Հարմար փողոց ա : Համ էլ էնտեղ չես կարող ավտոյի տակ ընկնել (դեռ):
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ