Պողոտա ???Դա ընդամենը մի փոքր փողոցա կամ կարճ ճանապարհ...
Հեչ դուրս չի գալիս,շենքեր իրար մոտ շարած ու ոչ մի համադրությունամեն մի շենքը վերցրած հա,բան չունեմ ասելու սիրուն են,բայց դե որպես փողոց հը-ը
Դե ինչ ասեմ- իմ կարծիքով քաղաքը պետկա <<կոլորիդ>> ունենա,իսկ մենք չունենք![]()
Կարգին փողոցա, ճիշտա ենդեղի օֆիսների գինն էլ ա կարգին, բայց ենդեղի գիթառիստ Գևորը ամեն ինչ արժի.: Ափսոս հիմա ցուրտա էլ չի նվագում, բայց նվագելու ժամանակ միշտ ենդեղ էի լինում, նենց, մակարդակ չկա, բայց հավեսով լսվումա...
, ինքն ել իրանից դավոլնի, նենց ուրախա, նայում ես հավեսդ գալիսա.
![]()
Հա, բան չունեմ ասելու, մի գուցե լավ նորագույն թանկարժեք նյութերով են սարքել, միգուցե թանկարժեք մարդկանց համար են սարքել, բայց այնտեղ չկա ամենակարեւորը` ճարտարապետություն։ Դրա մեջ են մտնում այն, որ ծառեր չկան, շենքերը հայկական ճարտարապետության հետ կապ չունեն եւն։
Պողոտայի գաղափարը շատ լավն է, քանի որ այն Թամանյանինն է, բայց ինքը պողոտան Ալ. Թամանյանի նախագծի հետ կապ չունի։ Թամանյանի նախագծով շենքերը սակավահարկ պետք է լինեին։ Բայց այժմ սարքել են բազմահարկ շենքեր, որոնց բարձրության պատճառով տպավորություն է ստեղծվում, կարծես պողոտան լինի նեղ միջանցք։![]()
Լավ կլիներ նման կարգի պողոտաներ այլ վայրերում կառուցվեին, թող լիներ հին քաղաք և նոր քաղաք, թող էլիտար մասան էլ ասենք ապրեր Արգավանդի ճանապարհին
Էստոնիայում այդպես է, " Ստառիյ գոռոդ"մտնում ես, ոնց որ հեքիաթում հայտնվես, իսկ նորը՝բարձրահարկ երկնաքերերը , որը ոչ մի ընդհանուր բան չունի հինի հետ, ոչինչով չի զիճում Եվրոպական քաղաքներին ու կառուցվել է քաղաքին կից:![]()
Чеширский КотЭ
Էդ փողոցը կարող էր դառնալ երևանցիների ամենասիրելի տեղը, նույնիսկ կգերազանցեր Աբովյան փողոցին.. եթե սարքվեր մարդկանց համար զբոսնելու տեղ, ոչ թե էլիտար (ոնց եմ զզվում էս բառից արդեն) շենքերի բակ
Էլիտար բառը զզվելիա դառել որովհետև շատ են արժեզրկել եդ բառը, ինչ նոր շենք սարքում են անկախ ամեն ինչից էլիտար անունն են կպցնում վրան, ու էլ ինչ էլիտար շենքերով հյուսիսային պողոտա եթե ենտեղի բնակիչների էրեխեքը հայաթ չուն են խաղալու, չնայաց հիմայել համարյա ոչմի տեղ հայաթ չի մնացել բոլորը գառաժ ա ու խանութ, գլուղ տանող մի երկու ճոճանակներ են կպցնում որ գոնե էդ տարածքները չզավթեն: Հիմիկվա էրեխեքը <էլիտար> շենքերում լրիվ ճապոնացիեն դառնալու քանի որ մենակ ինտերնետ կարան մտնեն, մեկել ականջակալները սոսնձեն ականջածակերից, ոչ բակ կա ոչ խաղալու տեղ: Տեսել եք կինոտան դիմացի ահավոր բարձր շենքը, բալկոնները կախված են մայթի վրա, ու 20 հարկանի հավանականություն կա որ կարող են թքել կամ սեմուչկա չրթել անցորդի գլխին: Էհ~ ես ասում եմ չբողոքենք ու եսել բողոքեցի, բայց դե կիսվում եմ էլի:
Ախր չէր կարելի էդքան խիտ կառուցապատել։ Ընտեղ մի հատ խկլոր խորշ են արել, գիտեն թե էտ ա։ Պետք էր կարգին մի հատ բաց տեղ սարքել մեջը, օրինակ ինչ-որ այգի, կամ մի բան։ Բայց հիմա միջանցքի տպավորություն ա թողնում, ու որ մտնում եմ, ինքնըստինքյան մոտս առաջանում ա արագ քայլելու ու ըտեղից դուրս գալու ցանկություն, որ էդ նեղ միջանցքով ուրիշներն էլ կարանան անցնեն (սա լուրջ էր)։
Եվրոպական կոնվենցիայով և Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքացու իրավունքներ...
Մարդու ազատություններ...
Օրինականություն...
Հանրային շահ...
ԲՈԼՈՐ ԱՅՍ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԷԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԴԱՇՏՈՒՄ և քննարկողների համար կարևորվում էին ոչ թե արժեքները, այլ ԳԻՆԸ: Որքան ցածր, այնքան շահավետ:
http://webtv.am/virtual-kinotatron/%...8%D6%82%D5%B4/
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ