Մի ասա, մի ասա:
Ըստ էության այսօր ՀԱԿ-ը ՀՀ միակ քաղաքական ուժն է, ով կարող է ընդամենը մի քանի օրվա ընթացքում հզոր հանրահավաք անցկացնել: Ստեղծված է հանրահավաքի մասին իրազեկման հզոր մեխանիզմ, սկսած ընթերցողի մեծ շրջանակ ունեցող մամուլից, ՍՄՍ հաղորդագրություններից, թռուցիկների տարածման լավ մեխանիզմից, հրապարակային իրազեկման տարբեր միջոցներից (ոչ զանգվածային երթեր, ավտոերթեր և այլն) մինչև համախոհների միմյանց զանգելով տեղեկացնելու միջոցներ: Այնպես որ մեկ ամիս առաջ տեղեկացնելը ամենևին պարտադիր պայման չէ: Ասում եմ, ամենը կարելի է անել 2-3 օրվա ընթացքում:
Բայց Taurel-ի ասած տեղեկատվությունը հաստատող փաստեր կամ տեղեկատվություն չունեմ, եթե չհաշվենք այսօրվա Դավիթ Շահնազարյանի լրագրողներին ասածը, մեջբերում եմ ըստ lragir.am-ի.
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑԱՌՎՈՒՄ
Եթե իշխանությունը քաղբանտարկյալների հանդեպ շարունակի իր ներկայիս քաղաքականությունը, “ապա մեղմ ասած չի բացառվում”, որ Հայ Ազգային կոնգրեսը ցանկացած պահի վերսկսի զանգվածային միջոցառումները, որոնց ժամանակավոր դադարի մասին հայտարարել էր հոկտեմբերի 17-ին: Այդ մասին նոյեմբերի 25-ին Հայացք ակումբում ասել է ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը, նշելով, թե զանգվածային միջոցառումների վերսկսման առիթ կլինեն քաղբանտարկյալների դատավարությունները: Իսկ թե երբ կսկսվեն այդ միջոցառումները, Շահնազարյանն ասել է, որ հանրությանը հայտնի կլինի դրանցից մի քանի օր առաջ:
Էջանիշներ