Ցանկացած մարդկանց խումբ կատարում է քաոսային շարժում՝ քանի դեռ այն չի կարգավորվում: Այո՛, ես կամ դու այսօր կարող ենք մտածել որ հանրահավաքը պետք է, կամ պետք չի: Երկու ճանապարհով էլ կարելի է տանել որոշակի լուծումների: Ցանկացած դեպքում քաոսը կարգավորելուց կարող է ստացվել լավ լուծում: Եվ հետևաբար պետք է քաոսը, շարժումը կարգավորող: Այո՛, մենք միանշանակ վստահում ենք Տեր-Պետրոսյանին ու ՀԱԿ ղեկավարությանը և որ որոշումը նրանք կընդունեն, այդպես էլ կշարժվենք՝ լավ լուծում ստանալու համար, անկախ նրանից, թե որքանով կհասկանանք այդ լուծման արդիականությունը: Մի բան է տեսակետ ունենալը, այլ բան է քո ուզած ձևով շարժվելը: Եթե այսօր 10000 հոգով ամեն մեկս մի բան մտածենք ու ամեն մեկս մեր մտածածն անենք կհասնենք նրան, որ շարժումը կդառնա կատարյալ քաոս, կլինի պառակտում, կլինի աստիճանական կամ միանգամից մարում: Իրականում թեև Տեր-Պետրոսյանի խոսքը շատ մեծ նշանակություն ունի որոշումներ ընդունելիս, բայց ինքը միանձնյա չի որոշում: Եվ այո՛, մեկը ես հավատում եմ ՀԱԿ որոշմանը ու ենթարկվում: Ես այնքան գիտակցություն ունեմ, որ հասկանամ, որ պիտի կատարեմ իմ ընտրած և ընդունած ղեկավարների որոշումը, եթե դրանք կատարյալ աբսուրդ չեն: Իսկ որ դրանք աբսուրդ չեն, ես տեսնում եմ. տեսնում եմ տրամաբանական վերլուծություններով ու, ինչու չէ, նրանց, մասնավորապես նույն Տեր-Պետրոսյանի համոզիչ խոսքով, հիմնավորումներով:
Անձամբ ես համարում եմ, որ լիովին արդարացված է ներկա փուլում հանրահավաքների դադարեցումը: Եթե վաղը կասեն, որ պիտի սկսվի, կսկսեմ՝ անկախ նրանից կհամարեմ որ արդարացված է, թե՞ ոչ: Որովհետև եթե չսկսեմ, ուրեմն ես քաոսային շարժում կկատարեմ, կառանձնանամ շարժումից, կդադարեմ շարժման մաս լինել, կդառնամ շարժման հնարավոր մարման մեղավորը:
Էջանիշներ