Rammstein, միգուցե մանրամասնե՞ս, թե ո՞ւմ թշնամին է ԼՏՊ-ն, ըստ քեզ: Եթե քո թշնամին է, դա այլ հարց է ու ընդհանրապես քննարկման ենթակա չէ, կոնկրետ ինձ համար: Ասա, թե ում թշնամին է և հիմնավորիր:
Ինձ համար նշանակություն ունի, թե ով է կազմակերպում հանրահավաքը այնքանով, որպեսզի իմանամ հանրահավաքի նպատակը, հանրահավաքի նշանակությունը, ձևը և այլ հանգամանքներ ևս:
Իսկ էդ հիպնոսի մասին պատմող հեքիաթներն արդեն ձանձրացրել են ճիշտ այնքան, որքան հայլուրի պատմած մյուս հեքիաթները, որոնք երբեք չեն հիմնավորվում ոչ մի կերպ, չեն տրամաբանվում, այլ մնում են դատարկ խոսքեր, անհիմն, անտեղի, անիմաստ, և լավագույն դեպքում կարող են դառնալ զավեշտի առարկա, ինչպես հաճախ եղել են թեկուզ և այս ֆորումում:
Էջանիշներ