Ազատ ջան, քո աղբյուրների մասին քեզ հիշեցնեմ վստահ գրառումներդ, որ առաջիկա օրերին քաղբանտարկյալներին ազատ են թողնելու՝ այդպիսի պայմանավորվածություն կա: Այդ առաջիկա օրերից շատ է անցել, իսկ օրինակ այսօր Սմբատ Այվազյանին 2 տարի տվեցին: Այնպես որ արի կլինի աղբյուրներով մի զարմացրու:
Իսկ կոմիտեում այո՛, կան այնպիսիք, ովքեր առիթի դեպքում կբաժանվեն ու այլ ուղղությամբ գործը կտանեն, ու կան այնպիսիք, ովքեր անվերապահ վստահում են ՀԱԿ ղեկավարությանը ու ճիշտ են անում: Ժիրայր Սեֆիլյանին շատ հարգում եմ. հզոր մարդ, հզոր անհատ, հզոր հայրենասեր, բայց չափազանց թույլ քաղաքական գործիչ: Այնպես որ լավ կլինի իրատես լինել:





Մեջբերել

Էջանիշներ