Մեջբերում azat11-ի խոսքերից Նայել գրառումը
Մեզ մոտ մտածելակերպի հեղափոխություն է անհրաժեշտ, ինչը ասում էր Տ. Սարգսյանը, սակայն փաստացի այս տարվա ընթացքում իրականացրեց ԼՏՊ-ն: Այժմ այդ պրոցեսը կարծես թե կանգնած է ...
Միանշանակ սխալվում ես:
Մտածելակերպի հեղափոխությունը շարունակվում է ու այն, ինչ այս պահին անում է ՀԱԿ-ը, պարզապես ապշեցնող է: Նրանք թողնելով սեփական ամբիցիաներն այս պահին պետական մտածելակերպ են սովորեցնում, ցույց են տալիս, թե որ պահին է պետք պետական ու ազգային շահը վեր դասել քո սեփական շահից, սեփական ամբիցիաներից, սեփական աթոռակռվից:

Ինձ հատկապես հիացնում է երիտասարդների հետ տարվող աշխատանքը: Բայց միայն այդ չէ: ՀԱԿ-ը հիմա հզոր ինստիտուտ է ստեղծում Հայաստանում՝ պետականամետ ուժերի, քաղաքական ուժերի, օրենք հարգող ուժերի ինստիտուտ: Հենց սա է մտածելակերպի հեղափոխությունը, որի ծիլերը արմատների կայունացումից հետո տարածվելու են շատ արագ