Միանշանակ սխալվում ես:
Մտածելակերպի հեղափոխությունը շարունակվում է ու այն, ինչ այս պահին անում է ՀԱԿ-ը, պարզապես ապշեցնող է: Նրանք թողնելով սեփական ամբիցիաներն այս պահին պետական մտածելակերպ են սովորեցնում, ցույց են տալիս, թե որ պահին է պետք պետական ու ազգային շահը վեր դասել քո սեփական շահից, սեփական ամբիցիաներից, սեփական աթոռակռվից:
Ինձ հատկապես հիացնում է երիտասարդների հետ տարվող աշխատանքը: Բայց միայն այդ չէ: ՀԱԿ-ը հիմա հզոր ինստիտուտ է ստեղծում Հայաստանում՝ պետականամետ ուժերի, քաղաքական ուժերի, օրենք հարգող ուժերի ինստիտուտ: Հենց սա է մտածելակերպի հեղափոխությունը, որի ծիլերը արմատների կայունացումից հետո տարածվելու են շատ արագ![]()
Էջանիշներ