Աթեիստ (13.10.2012)
Ինքը իրեն հիմա շատ ավելի երջանիկա զգում, քան շատ շատ ընդունված նորմալները, ինչ անենք թե կողքից իրեն գիժ են համարում
Չգիտեմ, թե Տորոնտոյում պոռնիկները ոնց են հագնվում ու ոնց են հանվում, բայց գիտեմ, որ երբ նման համարձակ ու վառ գունավորմամբ թութակներ ենք տեսնում, հիանում ենք.
Բայց դե մարդիկ սովորել են իրենց պատկերացումները թելադրել մյուսներին, ու արդյունքում էնպես է եղել, որ չնայած մեր հնարամտությանն ու ունակությանը, որը մեզ թույլատրում է ի տարբերություն բոլոր կենդանիների ինքնուրույն ընտրել շրջապատում երևալու գույնը՝ հագուստը, ձևավորումը, մենք հաճախ հագնվում ենք ոչ այնպես, ինչպես կուզեինք, այլ էնպես, ինչպես «թույլատրված է»: Թե չէ վայ աման, հանկարծ կհայտնվի մեկն, ով էս՝ բոլորից տարբերվող, քիչ մը խելառ, բայց համարձակ ու յուրատիպ գեղեցիկ հագնվող կնոջը կանվանի ոչ դես, ոչ դեն՝ պոռնկավարի հագնվող:
Սիրեմ գը էս տատիին
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մարդն իր գունավոր աշխարհն է ստեղծել, որտեղ ինքը «հրաշք կին» է ու երջանիկ ապրում է իր համար, նույնիսկ կարծում եմ, լիքը «հրաշք պապ» երկրպագուներ կունենա:
Ժող հավատս չէր գալիս, որ այս <<հրաշք տիկնիկը>> Հայաստանում է, մինչև որ չտեսա նրա տոպրակի տակից թափանցող <<Աշտարակ կաթի>> թթվասերը...
օհ մայ գաաաաաադ,
իրոք որ մեեեեե հրաաաշք, մեեեեեեեե գեղեցկություն, մեեեեեեե ճաշաաաակ
Որ փողոցում տեսնեմ չէէէէէ, էդ օրը սաղ օրը բարձր տրամադրությունս ապահովված կլինի:
Ինչ անեմ, գնամ հասնեմ Կոմիտաս
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Մինա (13.10.2012)
keyboard (14.10.2012)
Միհատ էլի էդ տիպի հագնվող, բայց երիտասրադ տարիքի կին կա երրորդ մասի կողմերում շատ վառ գույների շորեր ա հագնում, ինքն էլ թմբլիկ ա ու միշտ ժպիտը դեմքին: Ամեն առավոտ տեսնում եմ, արագ-արագ գնում ա ուրախ դեմքով:
Նոր հիշեցի, որ շատ վաղուց, երբ դեռ Երևանում էի ապրում, մի անգամ հեռուստատեսությամբ հաղորդում էին ցույց տալիս իր մասին. մոտավորապես էս նույն տեսքի էր, մենակ սանրվածքն էր կարծեմ ուրիշ: Իր մասին էր պատմում: Էնպես չի, որ հոգեկան հիվանդ է կամ նման մի բան. ուղղակի էքցենտրիկ մարդ է ու էդպես է ուզում ապրել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ