Ճիշտն ասած, այսպիսի մի թեմա կար մի ուրիշ ֆորումում: Ես բոլոր էջերը կարդացել ու շատ էի տխրել. գիտեի, որ մեր դպրոցի շրջանավարտներից այնտեղ հաստատ չի լինի:
Ի զարմանս ինձ, պարզվեց, որ Ակումբում ես միակը չեմ, որ մեր դպրոցն է ավարտել. ինձնից բացի ևս երկու հոգի կա: Գուցե ավելի շատ են: Չգիտեմ: Համենայնդեպս, եկեք այստեղ հայտնաբերենք նույն դպրոցն ավարտածների, զուգահեռ և, ինչու չէ, համադասարանցիների

Խնդրում եմ չշփոթել «Դպրոցական հուշեր» թեմայի հետ: Այստեղ միայն գրում ենք դպրոցների համարը/անունը:

Ես սկսում եմ. Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 միջնակարգ դպրոց