Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Ես էդպես «No woman no cry»-ը հազար տարի գիտեի, թե ասում ա՝ «Կին չկա, լաց էլ չկա»: Հետո հանկարծ գլխի ընկա, որ երգում ա «Չէ, կի՛ն, մի՛ լացիր» :
Վա՜յ շնորհակալություն "աչքերս բացելու համար" ...
ես էլ հաճախ էնպես ոգևորված էս բառերն օգտագործում էի տարբեր բառախաղերի տեսքով ու սխալ իմաստով... բայց վստահ եմ, որ էդ պահին կողքիս եղած մարդկանց մեծ մասը հենց էդպես էլ հասկանում է էս երգը... գնամ վաղը կուրսեցիներիս լուսավորեմ, թե չէ տղաները հատկապես շատ "էին" սիրում

Առհասարակ կարևորում եմ լսածս երգերի բառերը, եթե չեմ հասկանում, կամ գիտակցում եմ, որ մի բան էն չեմ հասկացել, փորփրում-գտնում եմ, բայց օրինակ հիմա շատ հաճախ հարավամերիկյան "ծովափնյա բլյուզեր" եմ լսում ու առանձնապես չեմ էլ ուզում իմանալ, թե ինչ են բլբլում իսպաներեն, որովհետև էստեղ կարևորը տրամադրությունն ու մեղեդին են, իսկ թեման միշտ էլ նույնն է