Մեջբերում MS-Doctor-ի խոսքերից Նայել գրառումը
Դե նայած վիրուսներ, վիրուսներ կան որ ֆայլերը վարակելով են տարածվում (Worm, Virus.Win32), տեղադրելով իրենց կոդը հենց ֆայլի սկզբում կամ մեջտեղում կամ վերջում իսկ մնացացների անընդհատ աշխատանքը ապահովում է autorun.inf, համենայն դեպս իմ առաջարկած ձևով կարող ենք խուսափել :
::Վիրուսների հարցում հասցրել եմ մասնագիտանամ ::
Իսկ կան, օրինակ ուղղակի .exe ֆայլեր, որոնք ունեն ստանդարտ վինդոուզի ֆոլդերի իկոնկայի պատկեր, անունն էլ դնում են «Նյու Ֆոլդեր», ֆլեշկայի տերն էլ վաղ թե ուշ, ուզում է հասկանա թե ես ինչ «Նյու Ֆոլդեր» է, ու աշխատացնում է ետ վնասակար ծրագիրը (դա արդեն այդքան էլ վիրուս չի, քանի որ չի բազմանում և տարածվում)։ Նույն ձև հանդիպել եմ «ՋԹԵԳ» ֆայլեր, և այլն։

Կարելի է ֆլեշը ՆՏՖՍ-ի տակ քցել, ու համապտասխան իրավունքներ նշել։ Բայց դա ունի իր խնդիրները, ոչ բոլոր սարքերն են նման ֆլեշի հետ աշխատելու։

Եվս մի կարևոր բան, բոլոր վերջին ասածները «պաշտպանում» են ֆլեշ կրիչը, ոչ թե բուն համակարգիչը։

Մի բան էլ, եթե մասնագիտական զրույց է, տարբերակներն ենք քննարկում, ապա լավ է։ Իսկ եթե թրեդի նպատակը սովորական օգտագործողներին օգնելն է, եկեք մի քիչ ավելի պատասխանատու լինենք, ամեն ասածի համար, ու պարզ էֆֆեկտիվ և ընահդնուր լուծումներ առաջարկենք։ Թե չե ամեն մեկս իրա «նոու-խաու»ն ենք առաջարկելու ու խառնելու մարդկանց։