Ճիշտ պահպանեք քայլերի հաջորդականությունը
1. Ֆլեշը միացնելուց ավտոմատ կերպով բացված պատուհանը փակեք Cancel-ով
2. մտեք My Computer
3. Ամենակարևորը՝ ֆլեշի դրայվի վրա դաբլ քլիք չանել
4. Ֆլեշը բացում ենք explorer-ում գտնվող Folders-ի վրա սեղմելով /տես նկարը/, այնուհետև ձախ մասում բացված պատուհանում ֆլեշի դրայվի վրա սեղմելով

5. Մտնել Tools -> Folder Options -> View ու հանում ենք Hide Protected Operating System Files գալկան ու նշում ենք Show hidden files and folders Սեղմում ենք OK
6. Կտեսնեք, որ վիրուսի առկայության դեպքում ֆլեշում կա autorun.inf ֆայլ: Նշում ենք այն ու Shift+Del
7. Անմիջապես ֆլեշի մեջ գտեք .com , .exe կամ .bat-ով վերջացող ֆայլ: Դա էլ հենց վիրուսի ֆայլն է Նշում ենք այն ու Shift+Del
8. Եթե այս կետը չանեք, ապա My Computer-ում ֆլեշի վրա դաբլ քլիք անելուց այն չի բացի:
Մտնում ենք Start -> Run, հավաքում ենք regedit ու սեղմում OK
Գտնում ենք My Computer\HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Windows\CurrentVersion\Explorer\MountPoints2
Հերթով բացում ենք նրանում գտնվող ենթաքեյերը
Եթե գտնում ենք Shell, որի մեջ կա Autorun, Open կամ Explore, ապա մաքրում ենք Shell-ի պարունակած ենթաքեյերը /բայց Shell-ը չենք ջնջում/
Վերջ այսքանով , եթե սխալներ կան ուղղեք խնդրում եմ