Իսկ հիմա էս առավոտվա երազս:
Ուրեմն` հայտնվել եմ մի հայաթում, որտեղի մի քանի բնակիչներ խելագարներ են: Հաստատ գժանոցում չէի, բայց պարզվեց էստեղ գժերը քիչ չեն:
Ուրեմն` սկզբից աչքի էր ընկնում մի կոլոտ, երկար, դեպի կողքերը ցից-ցից տնկված մազերով, ցնցոտիավոր ձյաձ: Այ էս սփոյլերի միջի դերասանին նման: (Илья Рутберг).
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Հիմա էս մարդը էստեղ գժի նման աջուձախ փորձում ա համոզել, որ իրանից բան գնեն, մի հատ էլ շուն հանկարծ եկավ` սկսեց ինձ հոտոտել: Էս մարդը ինձ էլ դիմեց, նույն խնդրանքով, կիսաջղային ասում եմ:
- Հես ա էս շանը ասելու եմ` ձեր վրա հարձակվի:
Էս կոլոտ բիձուկը/գժուկը շանից վախեցած սկսում ա հեռու փախնել, իսկ շունը առանց իմ հրահանգի էլ իսկույն իրա հետևից ա ընկնում: Ձյաձը հեռվից-հեռու ինձ նայելով` գոռում ա:
- Ես քեզ ի՞նչ արեցի:
Մեկ էլ քիչ հետո գալիս ա հոգեբուժարանի, կամ ոստիկանության մեքենան ու նոր պարզ ա դառնում, որ էստեղ գիժը մենակ էս ծերուկը չի` մի քանի բնակիչներով են: Սաղ тихари վեր են կենում, որ պիտի գնան ու քիչ թե շատ ի հայտ ա գալիս որոշների աննորմալ շարժումները: Մինչ էդ, ոնց որ հանգիստ նստած, կամ քնած էին:
Ու հանկարծ ճանաչեցի կողքս կանգնած մի ջահելի, որը տարօրինակորեն, անսպասելիորեն ինձնից բոյով էր էդ պահին: Ինչ-որ անտիպատիա ունեի երազումս իրա նկատմամբ: Ինձ գլխով ա անում: Անունը տալիս եմ ու հարցնում:
- Էս ի՞նչ ա: Քեզ էլ ե՞ն տանում:
Ինքն էլ թե բա` "հա": Մտքումս ասում եմ, "ճիշտն էլ հենց էդ ա":
Ու էստեղ` էս ուրախ ու անակնկալ նոտայի վրա արթնանում եմ:
Էջանիշներ