Ես 8-9 տարի առաջ կլիներ ,աղաբլիթ էի կերել ,երազիս տեսել էի ինձ `դեմ դիմաց կանգնած էի ինձ հետ ու ձեռքիս մի պաստառ կար ,որի վրա գրված էր .<< մեռավ սիրո համար>>
լուրջ եմ ասում,կատակ չի ,դրա համար էլ չեմ ուտում ,որ կրկնվի![]()
Էսօր երազիս ակումբը եկել էր մեր տուն, տենց էլ չհասկացա թե ինչի:ՄԻ մասը կոմպիս մոտ չգիտեմ ինչով էին զբաղված, մյուս մասն էլ չեմ հիշում ինչ էին անում:
Հլը էտքանը հերիք չէր, գիշերն էլ մեր տանն էին մնացել, էնքան էլ շատ էիք այ մարդ: Բա որ էկա տեսա, արդեն անկողինս բռնագրավել են, էտ արդեն աններելի էր:
Երեխեք ով գիտի ինչա նշանակում երազում տեսել եմ 2 հատ զարդարված տոնածառ ու ես էլ իբր զանգակ խաղալիք էի ինքս պատրաստել ու կախեցի էդ տոնածառի ամենավերևում ,ինչ կնշանակի![]()
Пустые закаты. Пустые рассветы.
Зачем они мне, если ты снова где-то?..
Чужие глаза. Голоса в телефоне.
Весь мир без тебя - черно-бел и огромен.
Երազումս մութ էր ու ինչ-որ ծովի ափին էի![]()
ականջակալներս ականջներիս դրած երաժշտություն էի լսում...ոտքիս թաթերը ջրում էին... ու ես էլ պարում էի` ուշադրություն չդարձնելով, որ շուրջը լիքը մարդ կա, ու որ նայում են իմ պարելուն…
![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Բոլորս էլ տեսնում ենք երզաներ, սակայն չենք հիշում, երբ խորն ենք քնում:
Ես առաջ «մարգարեական« երազներ էի տեսնում: Ինչ տեսնում էի, անպայման կատարվում էր: Կամ մի բան, որ իրականում տեղի էր ունենում, հանկարծ պահի տակ վերհիշում էի, որ երազում տեսել եմ:
Բայց հետո հասկացա, որ պետք չէ կառչել երազներից, որովհետև ինչքան ուշադրություն ես դարձնում, այնքան կարևոր են դրանք դառնում քեզ համար:
Բայց,անխոս, կան երազներ, որ դու չես հիշում, բայց նրանք պայծառացնում են օրդ և հակառակը:
Ձեզ մոտ չի եղել, որ առավոտյան արդեն երջանիկ եք արթնանում ու շատ բարձր տրամադրությամբ, կամ հակառակը՝ ամբողջությամբ ջարդված, հոգնած:
Հիշում եմ՝ մի անգամ ահավոր անհեթեթ երազ էի տեսել ու ամբողջ օրը ծիծաղից թուլանում էի, ու մեկը կկարծեր, թե ցնդել եմ, բայց պարզապես չէի կարողանում ինքս ինձ կառավարել:
Let`s break the rules, ignore society...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ