բա էսօրվա տեսածս երազը վաբշե բոցն էր.
Ինձ ու ախպորս եմ տեսել, Գոռին, Նորոյին, մերոնցից էլի մի քանի հոգու (բայց խոսքի ոչ մեկս ոչ մեկիս նման չէինք): Ինչ-որ անհայտ տեղում ինչ-որ բան էինք ման գալի: Մի հատ բանալի գտանք, մտանք մի հատ մութ տեղ, էտի պարզվեց հին եգիպտական շինություն ա (չնայած հայկական ձևով ա սարքած), մեջը ինչ-որ սարք ա դրած: Մերոնք էտ ինչ-որ բանը սկսեցին ման գալ, մեկ էլ էտ սարքի վրա դեղին լույս սկսեց թարթել, մերոնք թռան, ես էլ հետևներից: Մտածեցի, որ երևի ինչ-որ ռադիոակտիվ ճառագայթներ էր բաց թողում: Մի քանի վախտ հետո մերոնցից մնացին մենակ ես, ախպերս ու Նորոն: Էլի մտանք էտ տեղը, մեկ էլ էլի էտ լույսը սկսեց թարթել, էտ երեքովս միլիոն բաց արած թռանք: Մի քիչ վազեցինք, հասանք քաղաք: Քաղաքում էլ մի հատ Նյու-Յորքի կամրջի նման կամուրջ կար: Մի քանի վայրկյանում հասանք Պոլիտեխնիկ: Նայում եմ Նորոյին, տենում եմ Նորոն չի, Սամոն ա (բայց խոսքի Սամոյին հեչ նման չի): Վոբշմ, հաջող արեցի, ախպորս հետ հելա, մտածում եմ, կարող ա՞ էտ ռադիացիայի պատճառով մեռնեմ: Ու ըտեղ քնիցս հելա:
Էջանիշներ