Առանձնապես երազների չեմ հավատում, բայց այս մեկը շատ ուժեղ ազդեցություն էր թողել վրաս, արթնանալուց դեռ երկար ժամանակ անց էլ մի տեսակ անբացատրելի զգացողություն ունեի

Երազումս իբր թե խոհանոցի պատուհանից լսում եմ վեճի ձայներ ու դուրս եմ գալիս փողոց, տեսնում եմ ինձ ծանոթ տղաներ, որոնց հիմա ցավոք սրտի, չեմ հիշում, թե ովքեր էին, միայն հիշում եմ, որ բոլորին էլ ճանաչում եմ: Նրանք վիճում էին, ընդ որում՝ համարյա թե հարձակվում էին բոլորը մեկի վրա, ես խառնվում եմ վեճին ու թույլ չեմ տալիս, որ էտ տղային հարվածեն, նա էլ պահը չի կորցնում ու փախնում է, նստում մոտակա ավտոմեքենայի ղեկին, հետո էլ ինձ վերցնում է իր հետ, որ տղաների զայրույթն իմ վրա չթափվի, մի փոքր գնալուց հետո, ես իջնում եմ մեքենայից, որ գնամ տուն, հանկարծ տեսնում եմ, որ տեղանքն ինձ համար լրիվ անծանոթ է, բայց այդ տղան վստահեցնում է, որ մենք Երևանում ենք, ես փորձում եմ գտնել մեր տուն տանող գոնե մի ծանոթ ճանապարհ, ու ընդհանրապես Երևանը հիշեցնող մի շենք: Երկար քայլելով վերջապես գտնում եմ մեր համալսարանի սև շենքն ու դրա հիման վրա էլ ոտքով ճանապարհվում տուն: Բավականաչափ հոգնած հասնում եմ տուն, մայրս ընդառաջ է գալիս, ես փաթաթվում եմ մայրիկիս, պատմում, որ քաղաքում ամեն ինչ ինձ անծանոթ էր, հազիվ եմ գտել մեր տունը, ու նա պատասխանում է.
-Այս երեք տարիների ընթացքում շատ բան է փոխվել, աղջիկ ջան, ու շատ բաներ էլ առաջվա պես չեն:
գոնե երազը լավ մեկնաբանող լիներ