User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 482 հատից

Թեմա: Երազներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում Belle-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ իզուր, երազում ոջիլ տեսնելը շատ լավ է: ասում են հաջողություն ու հարստանալու նշան է:
    Ես էլ էի մի ժամանակ շատ լսել, որ իբր երազում ոջիլ տեսնելը հարստանալու նշան է, բայց ես երազումս ոջիլ տեսնում էի հիմնականում այն շրջանում, երբ մենք ֆինանսապես շատ վատ վիճակում էինք, ու մոտակա տարիներին էլ մեր ֆինանսական վիճակը ոչնչով չբարելավվեց, այնպես որ սուտ է։

    Ընդհանրապես խորհուրդ եմ տալիս երազների մասին ընդունված մեկնաբանություններին չհավատալ։ Դա շատ անհատական է, ամեն մարդ ինքը պիտի զգա, թե իր այս կամ այն երազն ինչ է նշանակում։ Փորձեք ավելի ուշադիր ու հետևողական լինել, որ տեսնեք, թե տվյալ երազից առաջ ինչ եք զգացել կամ արել, ինչ է պատահել ձեզ հետ (քանի որ երազները շատ հաճախ հենց մեր առօրեական մտքերի անմիջական արտացոլումն են լինում), փորձեք հիշել, թե երազից հետո ինչ է լինում կամ ինչ եք զգում, գործերն ինչպես են ընթանում։ Օրինակ ինձ համար այսպես է. անկախ նրանից, թե ըստ Երազահանի կանխատեսումների՝ ինչ է նշանակում երազում այսինչ կամ այնինչ բանը տեսնելը, ինձ համար կարևոր է, թե ես ինձ ինչպես եմ զգում տվյալ երազը տեսնելիս (ի դեպ, այդ երազահանները սարսափելիորեն սահմանափակ մեկնաբանություններ են տալիս հաճախ. իմ կարծիքով՝ լրիվ հիմարություն են, բազմիցս համոզվել եմ անձամբ). պատահում է, որ երազումս կատարվող իրադարձությունների մեջ ես ինձ շատ ուժեղ եմ զգում, ինչ անում եմ, հաջողվում է ու ընդհանուր բավարարվածության զգացողություն եմ ունենում։ Կարող է նույնիսկ սյուժեն էական չլինել, կարևորն անձամբ իմ զգացողությունն է տվյալ երազում։ Եթե ինձ լավ եմ զգում, ուժեղ եմ զգում կամ հարմարավետ, ուրեմն և՛ տվյալ շրջանում, և՛ մոտակա ժամանակներում ես հաստատ կյանքում էլ եմ այդպես զգալու (բազմիցս փորձված է ), գործերս հաջող են գնալու։ Իսկ եթե երազումս ինձ թույլ եմ զգում, իրավիճակը փոխելու հարցում անզոր, զգում եմ, որ մի տեսակ իմ հսկողությունից դուրս է այն, ինչ կատարվում է շուրջս, ապա տեղի է ունենում կամ շուտով տեղի է ունենալու կյանքում... Դա միայն ապագան չէ, նման երազները զգալի չափով նաև ներկայի հոգեվիճակն ու իրավիճակն են արտացոլում։ Այնպես որ մեր երազները մենք ենք՝ մեր անցյալով, ներկայով ու ապագայով։ Հետևաբար շատ դեպքերում կարող ենք նաև ազդել մեր երազների վրա։

    Հիշում եմ մի տարի երազումս բավական այլաբանորեն տեսել էի, որ ինձ վաղուց անհանգստացնող մի հարց զարմանալիորեն ու անհավատալիորեն լուծվում է... Դա այնպիսի բան էր, որ իրականում պատկերացնելը դժվար էր, կարելի է ասել՝ սյուժետային առումով դա աբսուրդ էր, բայց կարևորն այն էր, որ ես այդ երազից հետո հաստատ համոզված էի, որ գործերս լավ են գնալու, որ մինչ այդ ինձ խանգարող որոշ բաներ ես հաղթահարելու եմ, և այդպես էլ եղավ։ Ուղղակի երևի պետք է հասկանալ սեփական երազների սկզբունքը։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.12.2007, 21:51:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գիտակցված երազներ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 11.09.2016, 23:26
  2. Մանուկ հասակում տեսած երազներ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.05.2014, 13:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •