User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 482 հատից

Թեմա: Երազներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Էսորվա երազս ուսուցողական նշանակություն ուներ, բայց ով ա դրան ուշադրություն դարձնում: Լավ էսոր երազուխմս լիքը գիրք եմ տեսել ու էտ գրքերից չգիտեմ քանի հոգի պիտի հասցնեին իրանց ուզած գրքերը ընտել, բայց ես ինչ որ չէի գտնում, մեկը ինձ օգնեց մի գիրքը գտա, էն մյոսը շատ լավ էմ հիշում Շպոլսկիի «Ատոմային ֆիզիկա» գիրքն էր, փնտրում էի, մեկը գար հարցներ ինչիդ էր պետք, բայց վերջը ոնցվոր լրիվ գրքերն էլ ունեցա: Էտ մի կողմ, բայց թե սրանց հետ ինչ կապ ուներ էն 2 online -ի կանաչ նշանները, որ հետս ման էի տալիս (չգիտեմ ոնց էի պահում) ու չգիտեի ուր դնեի, որ ոչ կորեր, ոչ էլ ինչ որ մեկը գտներ, մի խոսքով...
    Հ.Գ. Սամ էտ online-ի նշանը քո նիկի կողքը չր վառվում:
    http://www.conversebank.am/am/IntBank

  2. #2
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Հա մոռացա, 2 օր առաջ էլ մի հատ շաաատ բարձր կամուրջ էի տեսել, ու կամրջի տակ լիիիքը ջուր էր, բայց մաքուր, ոնցոր պուճուրիկ լիճ լիներ, ու երազիս մեջ գիտեք մտքովս ինչ անցավ, թե մարդիկ որ գնում են գցվելու, ինչի չեն գալիս ստեղից իրանց գցեն, լավ էլ բարձր ա: Երևանի ամենաբայրդ կամուրջն էր մթոմ:
    http://www.conversebank.am/am/IntBank

  3. #3
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Էս մեջներիցդ երազ պատմողը ես եմ հա: Լավ ուրեմ երեկ երազումս իմ հարսանիքն էր, բայց հարսի շոր չեմ տեսել, ենքան ջանջալություն արեցի, որ հարսանիքիցս 4 ջամ ուշացա, զանգեցի ասեցի մի եկեք: Լավն էր չէ: Չհարցնեք փեսան ով էր, չեմ հիշում, տպավորվելա, որ մեծ էր ինձանից:
    http://www.conversebank.am/am/IntBank

  4. #4
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Ոնց եմ նեղվում որ երազումս ոջիլ եմ տեսնում, մթոմ մազերիս մեջ ոջիլ է ընկել:ամենասարսափելի երազնա համարյա որ ինձ այցելումա... բայց զատո ոնց եմ ուրախանում որ արթնանում եմ ու հասկանում որ դա երազ էր
    Love has an enemy, but it is already defeated!

  5. #5
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    բայց զատո ոնց եմ ուրախանում որ արթնանում եմ ու հասկանում որ դա երազ էր
    Երբեմն ուզում ես չարթնանալ, ապրել քո երազը:


  6. #6
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց եմ նեղվում որ երազումս ոջիլ եմ տեսնում,
    Շատ իզուր, երազում ոջիլ տեսնելը շատ լավ է: ասում են հաջողություն ու հարստանալու նշան է:
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  7. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում Belle-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ իզուր, երազում ոջիլ տեսնելը շատ լավ է: ասում են հաջողություն ու հարստանալու նշան է:
    Ես էլ էի մի ժամանակ շատ լսել, որ իբր երազում ոջիլ տեսնելը հարստանալու նշան է, բայց ես երազումս ոջիլ տեսնում էի հիմնականում այն շրջանում, երբ մենք ֆինանսապես շատ վատ վիճակում էինք, ու մոտակա տարիներին էլ մեր ֆինանսական վիճակը ոչնչով չբարելավվեց, այնպես որ սուտ է։

    Ընդհանրապես խորհուրդ եմ տալիս երազների մասին ընդունված մեկնաբանություններին չհավատալ։ Դա շատ անհատական է, ամեն մարդ ինքը պիտի զգա, թե իր այս կամ այն երազն ինչ է նշանակում։ Փորձեք ավելի ուշադիր ու հետևողական լինել, որ տեսնեք, թե տվյալ երազից առաջ ինչ եք զգացել կամ արել, ինչ է պատահել ձեզ հետ (քանի որ երազները շատ հաճախ հենց մեր առօրեական մտքերի անմիջական արտացոլումն են լինում), փորձեք հիշել, թե երազից հետո ինչ է լինում կամ ինչ եք զգում, գործերն ինչպես են ընթանում։ Օրինակ ինձ համար այսպես է. անկախ նրանից, թե ըստ Երազահանի կանխատեսումների՝ ինչ է նշանակում երազում այսինչ կամ այնինչ բանը տեսնելը, ինձ համար կարևոր է, թե ես ինձ ինչպես եմ զգում տվյալ երազը տեսնելիս (ի դեպ, այդ երազահանները սարսափելիորեն սահմանափակ մեկնաբանություններ են տալիս հաճախ. իմ կարծիքով՝ լրիվ հիմարություն են, բազմիցս համոզվել եմ անձամբ). պատահում է, որ երազումս կատարվող իրադարձությունների մեջ ես ինձ շատ ուժեղ եմ զգում, ինչ անում եմ, հաջողվում է ու ընդհանուր բավարարվածության զգացողություն եմ ունենում։ Կարող է նույնիսկ սյուժեն էական չլինել, կարևորն անձամբ իմ զգացողությունն է տվյալ երազում։ Եթե ինձ լավ եմ զգում, ուժեղ եմ զգում կամ հարմարավետ, ուրեմն և՛ տվյալ շրջանում, և՛ մոտակա ժամանակներում ես հաստատ կյանքում էլ եմ այդպես զգալու (բազմիցս փորձված է ), գործերս հաջող են գնալու։ Իսկ եթե երազումս ինձ թույլ եմ զգում, իրավիճակը փոխելու հարցում անզոր, զգում եմ, որ մի տեսակ իմ հսկողությունից դուրս է այն, ինչ կատարվում է շուրջս, ապա տեղի է ունենում կամ շուտով տեղի է ունենալու կյանքում... Դա միայն ապագան չէ, նման երազները զգալի չափով նաև ներկայի հոգեվիճակն ու իրավիճակն են արտացոլում։ Այնպես որ մեր երազները մենք ենք՝ մեր անցյալով, ներկայով ու ապագայով։ Հետևաբար շատ դեպքերում կարող ենք նաև ազդել մեր երազների վրա։

    Հիշում եմ մի տարի երազումս բավական այլաբանորեն տեսել էի, որ ինձ վաղուց անհանգստացնող մի հարց զարմանալիորեն ու անհավատալիորեն լուծվում է... Դա այնպիսի բան էր, որ իրականում պատկերացնելը դժվար էր, կարելի է ասել՝ սյուժետային առումով դա աբսուրդ էր, բայց կարևորն այն էր, որ ես այդ երազից հետո հաստատ համոզված էի, որ գործերս լավ են գնալու, որ մինչ այդ ինձ խանգարող որոշ բաներ ես հաղթահարելու եմ, և այդպես էլ եղավ։ Ուղղակի երևի պետք է հասկանալ սեփական երազների սկզբունքը։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.12.2007, 21:51:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #8
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    ԷԷհ, էլի երազումս ակումբականներին եմ տեսել, հետաքրքիր էր, ես 2-րդ հարկում էի ու մենակ, հետո քույրս մոտեցավ իմ սեղանին, հետո բալկոնից տեսա որ ներքևը կանգնած են, Վերան, Հովսեփը, Անին՝ կակտուսը, Հայկը՝ Փիլոն, մի նոր ակումբցի իր շնով,Չուկը, Կիտան, Արշակը ես տեսա ուրախացա ու չսպասեցի որ իրենք ինձ մոտ բարձրանան, այլ վազելով իջա ներքև ու սկսեցի բոլորին կարոտած համբուրել, բայց ծիծաղալու էր այն պահը, որ ես ուզում եմ Հովսեփին համբուրեմ իր փոխարեն մոտ է վազում ու ինձ համբուրում է այդ անծանոթ ակումբցին, իսկ հետո նորից եմ փորձ անում Հովսեփին համբուրելու նա չի թողնում փախչում է, ես էլ հետևից ընկած ուզում եմ պարտադիր համբուրել

    իմաստը որն էր չհասկացա
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  9. #9
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2007
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում Mogakan`Lapterik-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մեջներիցդ երազ պատմողը ես եմ հա:
    Ես էլ իմ երազներից պատմեմ:
    Մեկը որը ամենատպավորիչն էր. երազումս իբր թե երեխա ունեի, կողքս էի պարկացրել ու հիանում այդ փոքր ճերմակ մարմինով, այդ մայր լինել զգացմունքը երբեք չեմ մոռանա:
    Երկու անգամ էլ եղել է որ օրերով նմանատիպ երազներ էի տեսնում, մեկը որ մարդկանցից փախնում էի, ինչ որ մեկը ընկել եր հետևիցս, կամ կռվում էի մեկի հետ: Մեկն էլ որ անծանոթ մարդկանց էի տեսնում, արթնանում էի ու ինքս ինձ հարցնում. տեսնես այդ մարդը գոյություն ունի՞:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գիտակցված երազներ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 11.09.2016, 23:26
  2. Մանուկ հասակում տեսած երազներ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.05.2014, 13:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •