Երեխեք, մի քիչ առաջ եմ արթնացել, վախեցած![]()
երազիս մարծրուտկայով գնում եմ, ընդ որում նստած եմ ինչ են ասում?բամպերի? վրա (տղաները կճշտեն) , հետո սկսեցի հեռախոսով զրուցել ինչ որ մեկի հետ, ու ճամփին մեկ էլ տեսնեմ ինչ-որ կակտուս է, բայց էդ կակտուսը սկսեց շարժվել ու գլուխը բարձրացրեց վազելով ինձ ընդառաջ
գլուխը նման էր դինոզավրիկի
ու ընենց եմ գոռում ոտքերս բարձրացնելով, մարշրուտկեն ուղղությունը փոխում է ու էդ ցնցումից ու վախից արտնանում եմ
![]()
ինչ է նշանակում ԱՍ
Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....
Նախանձում եմ այն մարդկանց ովքեր երազներ են տեսնում: Կարող եմ մատներիս վրա հաշվել թե գիտակից կյանքում քանի անգամ եմ երազ տեսել:
Օգնիր ինձ Մարիամ…:
Պ. Սևակ
Բոլոր մարդիկ էլ երազներ տեսնում են: Պարզապես կա մեկ հանգամանք այն հիշել կամ չհիշելու համար: Սովորաբար երազ տեսնում են արագ քնի ժամանակ, որը տեղի է ունենում, երբ մարդը նոր է սկսում քնել: Այդ երևույթը տևում է մի քանի վայրկյան, չնայած մեզ կարող է ժամեր թվալ: Այն հանգամանքը, որ դու չես հիշում քո երազները, միայն գալիս են ապացուցելու, որ քնում ես բավական հանգիստ ու խոր քնով: Ու որ արագ քնի մի քանի վայրկյանը քո վրա գրեթե ազդցություն չեն թողնում:
երեկ էն ինչ երազ եմ տեսել. նիկս դառել էր Rabiz
որ հիշում եմ, ոնց ա բացում
ի միջայլոց, ես գտնում եմ, որ երազները մարդուց էներգիա են տանում. որ օրը որ երազ եմ տենում, էտ օրը ավելի դժվար եմ արթնանում, քան թե երբ որ երազ չեմ տենում
Ժողովուրդ, ով ինձ կբացատրի…
Ուրեմն երազումս տեսել եմ մի տղամարդու (նա ամուսնացած է, ունի 2 երեխա): Նա գնում էր ձեռքերը լվանալու և ինձ խնդրեց ջուր լցնել իր ձեռքերին: Բայց երբ եկավ լվացվելու պահը, նա իր ձեռքի նշանի մատանին հանեց, այն դրեց իմ ձեռքի մեջ ու առանց իմ օգնության լվացվեց…
Ինչ է սա նշանակում![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ