User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 482 հատից

Թեմա: Երազներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Առավոտյան գալիս,մտա գրախանութ.Նալչաջյանի Գիշերային կյանքը հենց աչքիս զարնվեց...հետաքրքիր էր,արագ թերթեցի,կարդացեք,միայն երազների մասին է, եթե վերցնեմ,կփոխանցեմ կարդաք

  2. #2
    Սկսնակ անդամ Vard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Երազները իրոք շատ հետաքրքիր են: ինձ էլ է թվում, որ երազները քո հոգեբանակն վիճակի արտացոլումն ու դու ինքդ էս ստեղծում քո երազը…
    Բայց գիտեք ինչն է հետաքրքիր օրինակ ես իմ երազներում տեսնում եմ մարդկանց,որոնց մասին լսել եմ,բայց չեմ տեսել իրականում ու երբ որոշ ժամանակ անց տեսնում եմ այն համընկնում է իմ երազներում տեսածին: Դա շատ հետաքրքիր ու հաճելի, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում բացատրել…
    մեկ էլ մամաս ասում ա, որ հենց ես ծնվել եմ ինքը սկսել ա երազ տեսնել իբրև 3 տարեկան հասակւմ ես ինչ որ բարձր տեղից ընկնում եմ: Ու չնայած, որ հիմա ես 17 տարեկան եմ, մայրս դեռ էդ երազը տեսնում ա ու ես էդ երազում էլի 3 տարեկան եմ… Ոչ մի կերպ չենք կարողանում բացատրել այդ երազը
    life is like a box of chocolate you never know what you're gonna get

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Ես երազիս մեջ տեսնում եմ մի մարդու, որին իրական կյանքում վաղուց մոռացել եմ ու չեմ ուզում նրա հետ որևէ շփում ունենալ: Ոնց որ դիտմամբ հայտնի երազներիս մեջ ու քաղցր քունս խանգարի:

  4. #4
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Իսկ մարդը եթե երազում հենց իր մահն է տեսնում, այդ ի՞նչ է նշանակում: Որովհետև ինձ հետ շատ է պատահել, որ տեսել եմ բարձր ժայռի վրայից ընկնում եմ անդունդի մեջ, որտեղ ինչ-որ շատ ամուր փշեր էին: Ես էլ սիրուն ընկնում եմ դրանց մեջ, հետո տեսնում եմ, որ արյունս հոսում է ամենուր… մի խոսքով, ինչ-որ աղմուկից արթնանում եմ:
    Հոգեբաններն ասում են «վիճակդ լավ չի»:
    Իսկ ես սկի չեմ էլ մտածում:

  5. #5
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    37
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Իսկ մարդը եթե երազում հենց իր մահն է տեսնում, այդ ի՞նչ է նշանակում: Որովհետև ինձ հետ շատ է պատահել, որ տեսել եմ բարձր ժայռի վրայից ընկնում եմ անդունդի մեջ, որտեղ ինչ-որ շատ ամուր փշեր էին: Ես էլ սիրուն ընկնում եմ դրանց մեջ, հետո տեսնում եմ, որ արյունս հոսում է ամենուր… մի խոսքով, ինչ-որ աղմուկից արթնանում եմ:
    Հոգեբաններն ասում են «վիճակդ լավ չի»:
    Իսկ ես սկի չեմ էլ մտածում:
    Դե երևի թե տեսնում ես ապագան :
    Իսկ եթե լուրջ, ապա իրոք, ուշադրություն մի դարձրու նման երազներին: Որքան քիչ նշանակություն ենք տալիս երազներին, այնքան ավելի քիչ ազդեցություն կարող են նրանք ունենալ մեր վրա, և դրանց իրականանալու հնարավորությունը ավելի քիչ է :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  6. #6
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Իսկ մարդը եթե երազում հենց իր մահն է տեսնում, այդ ի՞նչ է նշանակում: Որովհետև ինձ հետ շատ է պատահել, որ տեսել եմ բարձր ժայռի վրայից ընկնում եմ անդունդի մեջ, որտեղ ինչ-որ շատ ամուր փշեր էին: Ես էլ սիրուն ընկնում եմ դրանց մեջ, հետո տեսնում եմ, որ արյունս հոսում է ամենուր… մի խոսքով, ինչ-որ աղմուկից արթնանում եմ:
    Ես ինքս էլ ինձ մահացած եմ տեսել, 5-րդ հարկից ցած եմ ընկել: Ու կանգնած իմ գլխի վերևը ինքս ինձ էի նայում: Բայց մեջս վախ չկար: Թեթևություն էի զգում…

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Հոգեբաններն ասում են «վիճակդ լավ չի»:
    Ես մի ծանոթ հոգեբան ունեմ, որը երազներին հետևյալ բացատրությունն է տալիս: Նա ասում է թե այն, ինչ դու տեսնում ես երազումդ ու այն ինչ զգում ես այդ պահին, արտացոլում է այն զգացմունքները, որն իրականում ունես այդ երևույթի հանդեպ:

  7. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Ինձ թվում է՝ երազներ կարող են մեկնաբանել միայն այն մարդիկ, որոնք երազ տեսնողին շատ լավ են ճանաչում:
    Մի անգամ ընկերուհիս ինձ առաջարկեց գնալ իր դասախոսի մոտ, բայց ես չհամաձայնեցի և շատ լավ արեցի: Հետո մենք երկուսով այնպես վերլուծեցինք երազներս, որ ոչ մի հոգեբան չէր կարողանա:

  8. #8
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    սկ ես երազումս արջի հետ էի խաղում…այնքան լավն էր… հա…ու այդ ամենը խաչմերուկի մեջտեղը…
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  9. #9
    Լիարժեք անդամ Fantazy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2007
    Հասցե
    Հայելու ետևում
    Գրառումներ
    139
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մարդը եթե երազում հենց իր մահն է տեսնում, այդ ի՞նչ է նշանակում: Որովհետև ինձ հետ շատ է պատահել, որ տեսել եմ բարձր ժայռի վրայից ընկնում եմ անդունդի մեջ, որտեղ ինչ-որ շատ ամուր փշեր էին: Ես էլ սիրուն ընկնում եմ դրանց մեջ, հետո տեսնում եմ, որ արյունս հոսում է ամենուր… մի խոսքով, ինչ-որ աղմուկից արթնանում եմ:
    Հոգեբաններն ասում են «վիճակդ լավ չի»:
    Իսկ ես սկի չեմ էլ մտածում:
    Շատ երկար ժամանակ նմանատիպ երազ էլ ես էի տեսնում, անընդհատ կրկնվում էր ու հանգիստ չէր տալիս: Ես ընկնում էի շատ բարձր տեղից, շատ ուժեղ վախենում էի ու գետնին չհասած արթնանում էի (վեր էի թռնում): Իմ դասախոսներից մեկը բացատրեց այդ երազի իմաստը, որը նաև քոնին է վերաբերվում: Նա ասաց, որ եթե ես ընկնելուց գետնին չեմ հասնում, դա ոչինչ, ոչ մի վախենալու բան չկա, բայց եթե հանկարծ կպչեմ գետնին, ուրեմն շատ վատ բան պետք է լինի իմ կյանքում: Ու ասեմ նաև, որ ես կարծում եմ, որ դա կապված էր իմ հագեպես ծանր վիճակի հետ, որովհետև, երբ ես հիմա հետադարձ հայացք եմ նետում դեպի իմ կյանքի այդ ժամանակաշրջանը, ես հասկանում եմ, որ քայլել եմ դանակի ծայրով, ու մի անզգույշ շարժում և ես կկործանվեի: Հետո, երբ ամեն ինչ կարգավորվեց, ես այդ ընկնելուց հաճույք էի ստանում, իսկ հիմա ընդհանրապես նման երազներ չեմ տեսնում:

    Հիմնականում երազներս հիշում եմ առավոտյան արթնանալուց ու այդ ժամանակ համոզված եմ լինում, որ չեմ մոռանա դրանք, բայց նույն օրը երեկոյան կարողա չկարողանամ հիշել թե ինչ երազ էր, գոնե մոտավորապես:
    Մի անգամյա երազներին ուշադրություն չեմ դարձնում, բայց պարբերաբար կրկնվող երազները ինձ անհանգստության տեղիք են տալիս:
    Երբեմն երազներս այնքան իրական են լինում, որ առավոտյան արթնանալիս ինձ թվում է, որ դա իրականում տեղի է ունեցել: Մի քանի անգամ պատահել ա, որ վատ երազ տեսնելուց հետո, երբ արթնացել եմ սկսել եմ լաց լինել, կարծելով թե դա իրականություն է եղել:

    Մի դեպք եմ ուզում պատմել. մայրս մի անգամ գիշերը տարօրինակ ձայներ սկսեց հանել,մենք բոլորս արթուն էինք միայն նա էր քնած: Սկզբից չէինք կարողանում հասկանալ, թե ինչ ձայն է, երբ իմացանք, որ մայրս է ու փորձեցինք արթնացնել չէր ստացվում, ինչ-որ տարօրինակ վիճակում էր… մի կերպ արթնացրեցինք ու նա ասաց, որ երազում նրան օձ էր խեղդում: Տատիկս ասաց, որ վատ բան է լինելու և մենք պետք է շատ զգույշ լինենք… Մի քանի օրից մահացավ իմ պապիկը (Պապայիս պապան)…

    Համենայնդեպս երազները պետք չէ անտեսել, չէ-որ, եթե դրանք կան, ապա ինչ-որ նպատակ ունեն: Դրանք չեն կարող անիմաստ նկարներ լինել, որոնք մենք տեսնում ենք քնելած ժամանակ:
    Մարդիկ երազ միշտ էլ տեսնում են, այն կրկնվում է 90 րոպեն մեկ, բայց քնի մի տեսակի ժամանակ (տեսակների անունները այնքան էլ լավ չեմ հիշում, ու չեմ հիշում թե որի ժամանակ ոնց է, մեկը արագ քունն է մյուսը չեմ հիշում, բայց այս պահին դա չի կարևորը) տեսած երազը հիշվում է, եթե չեմ սխալվում դա արագ քունն է, իսկ մյուսի ժամանակ տեսածը՝ ոչ:
    Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից

  10. #10
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2009
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Երազներ

    Մեջբերում Fantazy-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ երկար ժամանակ նմանատիպ երազ էլ ես էի տեսնում, անընդհատ կրկնվում էր ու հանգիստ չէր տալիս: Ես ընկնում էի շատ բարձր տեղից, շատ ուժեղ վախենում էի ու գետնին չհասած արթնանում էի (վեր էի թռնում):
    Ջեկ Լոնդոնը նման մի գրվածք ունի, որտեղ նման երազները բացատրում է մարդու ծագմամբ: Կապկի ծառից ծառ թռչելը իբր անդրադարձել է նրա ավելի զարգացած տեսակի`մարդու վրա, որի պատճառով էլ նման երազներ են տեսնում:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 13.09.2009, 22:41:

  11. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Երազներ

    Մեջբերում Սոֆյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջեկ Լոնդոնը նման մի գրվածք ունի, որտեղ նման երազները բացատրում է մարդու ծագմամբ: Կապկի ծառից ծառ թռչելը իբր անդրադարձել է նրա ավելի զարգացած տեսակի`մարդու վրա, որի պատճառով էլ նման երազներ են տեսնում:
    Այո այո : Ըստ Լոնդոնի՝ մեր երազներում մենք տեսնում ենք այն, ինչ իրականում տեսել են մեր նախապապ սինանթրոպներն ու պիթեկանտրոպները: Այսինքն՝ երազում ընկնելիս տեսնում ենք այն, ինչ տեսել ու զգացել է մեր նախապապ մարդակապիկը՝ ծառից գյաբռլամիշ լինելուց: Ու բնականաբար՝ նա գետնին չի զխկացել, այլ վերջին պահին ձեռքը գցել է ծառի ճյուղին (անակոնդա օձին, եղնիկի կոտոշին, ցեղակցի բրդին. ընդգծել անհրաժեշտը) ու փրկվել՝ այդպիսով հնարավորություն ստանալով սերունդ տալու և ունենալու մի այնպիսի հոմոսափիենս հետնորդ, որը երազում կտեսնի, թե ինչպես է իր նախապապ մարդակապիկը ծառից գյաբռլամիշ լինում... և այլն : Դրա համար էլ երազում ընկնելիս երբեք գետին չենք հասնում: Եթե հասնեինք, կնշանակեր, որ մեր նախապապը ի վերջո ծառից զխկացել է գետնին ու ցխվել է, այսինքն՝ սերունդ չի տվել, այսինքն՝ չի ունեցել այնպիսի եվրոպեոիդ թոռ, ով երազում կտեսներ, թե ինչպես է իր չորսձեռանի պապը ծառից զխկում ու ցխվում... և այլն :
    DIXI
    carpe noctem

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (14.09.2009), Jarre (14.09.2009), Արամ (14.09.2009), Նաիրուհի (31.07.2013)

  13. #12
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մարդը եթե երազում հենց իր մահն է տեսնում, այդ ի՞նչ է նշանակում: Որովհետև ինձ հետ շատ է պատահել, որ տեսել եմ բարձր ժայռի վրայից ընկնում եմ անդունդի մեջ, որտեղ ինչ-որ շատ ամուր փշեր էին: Ես էլ սիրուն ընկնում եմ դրանց մեջ, հետո տեսնում եմ, որ արյունս հոսում է ամենուր… մի խոսքով, ինչ-որ աղմուկից արթնանում եմ:
    Հոգեբաններն ասում են «վիճակդ լավ չի»:
    Իսկ ես սկի չեմ էլ մտածում:
    Բայց դու քո մահն ես տեսել, թե որ ուղակի ընկնում ես, ինչպես հասկացա ժայռոտ փշերի վրա:Դա չի նշանակում, որ դու քո մահն ես տեսել, այլ ուղակի ընկել ես...

  14. #13
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2007
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Ամսվա 30-31 օրից 25-ը երազ եմ տեսնում; Որ օրը վատը տեսա` վատ է անցնում , որ օրը լավը` լավ; Դրա համար ել սկսել եմ երազել , որ լավ երազներ տեսնեմ

  15. #14
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում gayane70-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամսվա 30-31 օրից 25-ը երազ եմ տեսնում; Որ օրը վատը տեսա` վատ է անցնում , որ օրը լավը` լավ; Դրա համար ել սկսել եմ երազել , որ լավ երազներ տեսնեմ
    Իմ մոտ այդպես չէ, փառք Աստծո, թե չէ 365 օր պիտի տառապեի:

  16. #15
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում gayane70-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամսվա 30-31 օրից 25-ը երազ եմ տեսնում; Որ օրը վատը տեսա` վատ է անցնում , որ օրը լավը` լավ; Դրա համար ել սկսել եմ երազել , որ լավ երազներ տեսնեմ
    Իսկ ես նկատել եմ, որ երազ տեսնում եմ այն ժամանակ, երբ անհանգիստ եմ քնում…
    Փորձիր այնպես անել, որ խորը քնես՝ ասենք մի շիշ գարեջուր խմի նոր քնի …

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գիտակցված երազներ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 11.09.2016, 23:26
  2. Մանուկ հասակում տեսած երազներ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.05.2014, 13:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •