էս քանի վախտը նոր տիպի երազ եմ բացահայտել ինձ համար, նախքինում չէի հանդիպել նման բանի: Ուրեմն մեջքի վրա պառկած եմ մահճակալին, մեկ էլ պատի վրա սարդ եմ տեսնում (իրականում տեսնում եմ, բայց ես խորը քնի մեջ եմ էդ ժամանակ), ուզում եմ հելնեմ դրան սատկացնեմ, բայց չեմ կարում ուզում եմ զարթնեմ, աչքերս զոռով ուզում եմ բացեմ, էլի չի ստացվում, մի խոսքով ոչ մի ձև չեմ կարողանում շարժվեմ: Ու տենց մի քիչ անց զարթնում եմ ու սատկացնում էդ սարդին (այսնիքն ինքը իրականում կար, երազ չէր իմ տեսածը)
Նույն շարքից մի հատ էլ եմ երազ տեսել: Էն որ պատմում էի ուրիշ մահճակալի վրա էի, էս մեկի դիմացը պատ չի, այլ զգեստապահարան: Եսիմ ոնց էր եղել, էդ զգեստապահարանի դուռը բաց էր մնացել գիշերը: Առավոտ 8-ի կողմերնա երազ եմ տեսնում: Իբր թե զգեստապահարանի մեջի շորերի արանքից ինչ-որ կենդանու գլուխա երևում: Սկզբում ոչ մի բան չէր անում, հետո սկսեց կտրուկ գլուխը թեքել իմ կողմ ու ինչ որ անհասկանալի վախենալու բաներ ասել: Սիրտս կանգնել էր, ուզում եմ մամայիս կանչեմ, չի ստացվում: Գոռում եմ մամ, բայց զգում եմ, որ շատ ցածրա ձայնս, հաստատ չի լսի, էլի եմ գոռում, նորից նույնը: Տենց ահագին տանջվեցի, մինչև կարեցա մի հատ հավեսով գոռամ մաաաամ եկավ, ասեց ինչա եղել, ես էլ ինչ ասեի ? ասեցի մամ ժամը քանիսնա ? մեկ էլ նայեցի զգեստապահարանին, տենամ իրոքից շորերը նենց էին դասավորվել, ոնց որ կենդանու դեմք լիներ, հենց էն նույնի, որին երազում էի տեսել դե ես էլ որպես սարսափ ֆիլմերի սիրահար ահավոր հավանեցի էս երազս ու ուզում եմ էլի նման բաներ տեսնեմ, բայց չի ստացվում