Ժոոող էսօր Ռուֆուսը ինձ գրկել ու պտտում էր օդում...Տենց կարոտել էլ կլինի՞
![]()
Ժոոող էսօր Ռուֆուսը ինձ գրկել ու պտտում էր օդում...Տենց կարոտել էլ կլինի՞
![]()
Ariadna (12.09.2011)
Էսօր մի 5 հատ երազ եմ հիշում, Ժարին էլ եմ տեսել երազումս: Բայց ամենակայֆը էն էր, որ թռչում էի
: Ու ինձ թվում էր, որ դրանից առաջ ես շատ եմ թռել, բայց էդ օրը ինչ-որ չէր ստացվում, բայց վերջում ստացվեց: Կարծում եմ` էլի եմ էդպես թռել: Ու ասեմ, որ իրականությանը շատ մոտ էր
: Թևերս շատ դանդաղ բարձրացնում-իջեցնում էի, ու օդում մոտ 2 մետր բարձրության վրա էի մնում, թեթևակի տեղաշարժվում էի, նենց կայֆ էր
: Համարյա նենց զգացողություն էր, ոնց որ լողալուց ա լինում:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
էս քանի վախտը նոր տիպի երազ եմ բացահայտել ինձ համար, նախքինում չէի հանդիպել նման բանի: Ուրեմն մեջքի վրա պառկած եմ մահճակալին, մեկ էլ պատի վրա սարդ եմ տեսնում (իրականում տեսնում եմ, բայց ես խորը քնի մեջ եմ էդ ժամանակ), ուզում եմ հելնեմ դրան սատկացնեմ, բայց չեմ կարումուզում եմ զարթնեմ, աչքերս զոռով ուզում եմ բացեմ, էլի չի ստացվում, մի խոսքով ոչ մի ձև չեմ կարողանում շարժվեմ: Ու տենց մի քիչ անց զարթնում եմ ու սատկացնում էդ սարդին (այսնիքն ինքը իրականում կար, երազ չէր իմ տեսածը)
Նույն շարքից մի հատ էլ եմ երազ տեսել: Էն որ պատմում էի ուրիշ մահճակալի վրա էի, էս մեկի դիմացը պատ չի, այլ զգեստապահարան: Եսիմ ոնց էր եղել, էդ զգեստապահարանի դուռը բաց էր մնացել գիշերը: Առավոտ 8-ի կողմերնա երազ եմ տեսնում: Իբր թե զգեստապահարանի մեջի շորերի արանքից ինչ-որ կենդանու գլուխա երևում: Սկզբում ոչ մի բան չէր անում, հետո սկսեց կտրուկ գլուխը թեքել իմ կողմ ու ինչ որ անհասկանալի վախենալու բաներ ասել: Սիրտս կանգնել էր, ուզում եմ մամայիս կանչեմ, չի ստացվում: Գոռում եմ մամ, բայց զգում եմ, որ շատ ցածրա ձայնս, հաստատ չի լսի, էլի եմ գոռում, նորից նույնը: Տենց ահագին տանջվեցի, մինչև կարեցա մի հատ հավեսով գոռամ մաաաամեկավ, ասեց ինչա եղել, ես էլ ինչ ասեի ? ասեցի մամ ժամը քանիսնա ?
մեկ էլ նայեցի զգեստապահարանին, տենամ իրոքից շորերը նենց էին դասավորվել, ոնց որ կենդանու դեմք լիներ, հենց էն նույնի, որին երազում էի տեսել
դե ես էլ որպես սարսափ ֆիլմերի սիրահար ահավոր հավանեցի էս երազս ու ուզում եմ էլի նման բաներ տեսնեմ, բայց չի ստացվում
![]()
Հաճախակի եմ տեսնում, որ երազում թռչում եմ: Շատ անգամ գիտակցորեն իմանալով, որ երազ է, մի բարձր տեղից նետվում եմ, սկսում ճախրել, մինչեվ հասնեմ գետնին(Տանը չկրկնել) Բայց մի երկու օր առաջ որ թռա, մի տեսակ ներքեվից քամի փչեց, ու մինչեվ տիեզերք թռա: Երազում աղջիկս հետեվիցս գոռում ա, տես մեր տունը չկորցնես: Ես էլ ուշադրություն դարձրի, որ Երկիր մոլորակից շատ չհեռանամ
![]()
Վերջին խմբագրող՝ luys747: 17.09.2011, 05:47:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ