Այսօրվա երազիս մեջ միայն անծանոթ մարդկանց եմ տեսել: Երազիս մեջ իբր թե գնացել էի սրճարան ինձ լրիվ անծանոթ մի միջավայր, որտեղ պաղպաղակ էին մատուցում և այլ ուտեստներ: Որոշեցի պաղպաղակ պատվիրել, վաճառողը անծանոթ մի տղամարդ էր: Նախքան ինձ հասնելը կողքիս կանգնած էին 3 հոգի: Սրճարանում մարդիկ շատ էին, ոչ ոքի չէի ճանաչում: Աչքիս ընկավ այն, որ սրճարանում նստածները տղամարդիկ էին: Սկսեցի փոքր ինչ անհանգստանալ: Մի խոսքով պատվիրեցի պաղպաղակը ու էլ չեմ հիշում պաղպաղակը կերա թե ոչ: Քիչ անց որոշեցի երկրորդ անգամ պաղպաղակ պատվիրել: Այս անգամ վաճառողը երիտասարդ շեկ մազերով մի աղջիկ էր: Պաղպաղակը պատվիրելուց հետո նստեցի սրճարանի մի անկյունում և սկսեցի գդալով հալված պաղպաղակը ուտել: Նայեցի շուրջս և տեսա սրճարանում նստած անծանոթ տղամարդկանց, որոնք հոգնած տեսք ունեին: Մի քանիսը զրուցում էին, մեկն էլ ծխում էր, գլուխը համարիա սեղանին դրած: Փոքր ինչ զարմացա, որ ոչ ոք ինձ չէր նայում: Մտածեցի երևի կանանցի շորեր չեմ հագել դրա համար էլ չեն նայում և ուրախացա:Պաղպաղակն ուտելուց հետո որոշեցի մեկ անգամ էլ պաղպաղակ պատվիրել: Մոտեցա վաճառողուհուն սրճարանում բացի մեզանից ոչ ոք չկար: Մտածում էի թե, որ պաղպաղակը պատվիրեմ աչքիս ընկավ այն, որ երիտասարդ վաճառողուհին սպիտակ ինչ որ բան էր ճզմում: Հարցեցի նրան այդ ի՞նչ ես ճզմում ասաց սպիտակ միրգ է: Հարցեցի թե այդ ինչ մի՞րգ է, մի անծանոթ բառ ասաց կ տառով սկսվող: Իսկ ո՞րտեղից կարող եմ այն գնել հարցրի ես , անծանոթ խանութի անուն տվեց էլի կ տառով սկսվող և ասաց, որ կարող եմ այնտեղից գնել: Խնդրեցի նրան փորձեմ իր ճզմած միրգն և նա ինձ չմերժեց: Ճզմած միրգն փորձելուց հետո այդ համն ինձ դուր եկավ: Հետո չգիտեմ ոնց հայտնվում եմ մի անծանոթ դասարանում, որտեղ սովորում են մոտավորապես 5,6 տարեկան երեխաները: Քիչ անց դասարան է մտնում մի տղամարդ ,որը մոտենում է իր որդուն: Տղամարդը տեսնելով իր որդու հագած վարդագույն կիսաշրջազգեստը սկսում է նրա վրա բարկանալ, ասելով տղային թե դու ի՞նչի ես հագել քո մահացած մոր վարդագույն կիսաշրջազգեստը, չէ որ դու տղա ես: Այնուհետև սկսում է տղային ծեծել:Ուժեղ հարվածում է որդու ձեռքերին և ոտքերին, որ նույնիսկ սկսեցի ես վախենալ: Այդ ընթացքում չկարողացա ոչնչով օգնել տղային: Քիչ անց տղան ու հայրը դուրս եկան դասարանից: Նրանց դուրս գալուց անմիջապես հետո ես դուրս եկա և տեսա տղային միջանցքում լաց լինելիս: Բռնեցի տղայի ձեռքից և նրան տարա դասարան: Նստացրեցի գրկիս, որից հետո մի փոքրիկ աղջկա նկարածին էինք հետևում: Աղջիկը արագ և լավ էր նկարում, որ նույնիսկ ես զարմացա և մտածեցի ինքս ինձ ասելով, որ ես էսպես արագ և լավ երբեք չէի կարողանա նկարել: Աղջկա պատկերած նկարը բեղերով մի տղամարդ էր....
Էջանիշներ