Երազումս Ակումբով ուրիշների դեմ ֆուտբոլ էինք խաղում, ու մեր դարպասապահը Չուկն էր…Գնդակն էլ ինչ-որ անկանոն տձև պինդ բան էր... Հետո ցելոֆանի մեջ փաթաթեցինք, ու վերջում հաղթեցինք 3-1:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Այսօրվա երազիս մեջ միայն անծանոթ մարդկանց եմ տեսել: Երազիս մեջ իբր թե գնացել էի սրճարան ինձ լրիվ անծանոթ մի միջավայր, որտեղ պաղպաղակ էին մատուցում և այլ ուտեստներ: Որոշեցի պաղպաղակ պատվիրել, վաճառողը անծանոթ մի տղամարդ էր: Նախքան ինձ հասնելը կողքիս կանգնած էին 3 հոգի: Սրճարանում մարդիկ շատ էին, ոչ ոքի չէի ճանաչում: Աչքիս ընկավ այն, որ սրճարանում նստածները տղամարդիկ էին: Սկսեցի փոքր ինչ անհանգստանալ: Մի խոսքով պատվիրեցի պաղպաղակը ու էլ չեմ հիշում պաղպաղակը կերա թե ոչ: Քիչ անց որոշեցի երկրորդ անգամ պաղպաղակ պատվիրել: Այս անգամ վաճառողը երիտասարդ շեկ մազերով մի աղջիկ էր: Պաղպաղակը պատվիրելուց հետո նստեցի սրճարանի մի անկյունում և սկսեցի գդալով հալված պաղպաղակը ուտել: Նայեցի շուրջս և տեսա սրճարանում նստած անծանոթ տղամարդկանց, որոնք հոգնած տեսք ունեին: Մի քանիսը զրուցում էին, մեկն էլ ծխում էր, գլուխը համարիա սեղանին դրած: Փոքր ինչ զարմացա, որ ոչ ոք ինձ չէր նայում: Մտածեցի երևի կանանցի շորեր չեմ հագել դրա համար էլ չեն նայում և ուրախացա:Պաղպաղակն ուտելուց հետո որոշեցի մեկ անգամ էլ պաղպաղակ պատվիրել: Մոտեցա վաճառողուհուն սրճարանում բացի մեզանից ոչ ոք չկար: Մտածում էի թե, որ պաղպաղակը պատվիրեմ աչքիս ընկավ այն, որ երիտասարդ վաճառողուհին սպիտակ ինչ որ բան էր ճզմում: Հարցեցի նրան այդ ի՞նչ ես ճզմում ասաց սպիտակ միրգ է: Հարցեցի թե այդ ինչ մի՞րգ է, մի անծանոթ բառ ասաց կ տառով սկսվող: Իսկ ո՞րտեղից կարող եմ այն գնել հարցրի ես , անծանոթ խանութի անուն տվեց էլի կ տառով սկսվող և ասաց, որ կարող եմ այնտեղից գնել: Խնդրեցի նրան փորձեմ իր ճզմած միրգն և նա ինձ չմերժեց: Ճզմած միրգն փորձելուց հետո այդ համն ինձ դուր եկավ: Հետո չգիտեմ ոնց հայտնվում եմ մի անծանոթ դասարանում, որտեղ սովորում են մոտավորապես 5,6 տարեկան երեխաները: Քիչ անց դասարան է մտնում մի տղամարդ ,որը մոտենում է իր որդուն: Տղամարդը տեսնելով իր որդու հագած վարդագույն կիսաշրջազգեստը սկսում է նրա վրա բարկանալ, ասելով տղային թե դու ի՞նչի ես հագել քո մահացած մոր վարդագույն կիսաշրջազգեստը, չէ որ դու տղա ես: Այնուհետև սկսում է տղային ծեծել:Ուժեղ հարվածում է որդու ձեռքերին և ոտքերին, որ նույնիսկ սկսեցի ես վախենալ: Այդ ընթացքում չկարողացա ոչնչով օգնել տղային: Քիչ անց տղան ու հայրը դուրս եկան դասարանից: Նրանց դուրս գալուց անմիջապես հետո ես դուրս եկա և տեսա տղային միջանցքում լաց լինելիս: Բռնեցի տղայի ձեռքից և նրան տարա դասարան: Նստացրեցի գրկիս, որից հետո մի փոքրիկ աղջկա նկարածին էինք հետևում: Աղջիկը արագ և լավ էր նկարում, որ նույնիսկ ես զարմացա և մտածեցի ինքս ինձ ասելով, որ ես էսպես արագ և լավ երբեք չէի կարողանա նկարել: Աղջկա պատկերած նկարը բեղերով մի տղամարդ էր....
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Ժող ջան եկեք ես պատմեմ իմ ապուշ երազների մասին, որոնք սովորաբար չեմ պատմում, մի բան էլ դուք ասեք էլի. ասեմ, որ ի տարբերություն այլ երազներիս սրանք ավելի լավ եմ հիշում ու մի քանի օր դրա ազդեցության տակ եմ լինում չնայաց ինձ առանձնապես չեն անհանգստացնում, ուղղակի հետաքրքիր է, թե ինչու է էդպես. ուղղակի զուգադիպությունա թե ինչ
Մի քիչ դաժանեն բայցարդեն մի քանի տարիա, որոշակի հաճախականությամբ(տարվա մեջ 1-2 անգամ) տեսնում եմ մի քանի, ինձ ծանոթ, մարդկանց մահը. ընդ որում նույն մարդու մահը տեսել եմ 2 անգամ.
Որպես կանոն այդ մարդիկ բավականին մեծ են 70-80 անց, ու հետաքրքիրն այն է, որ նրանք դեռ ապրում են:
Ասեմ որ չեմ հավատում նման բաների, թե իբր երազում մահը կյանք է,հարսանիքը չգիտեմ ինչ… պարզապես իմ երազներում էդպեսա դուրս գալիսապուշ բանա չէ.
հիմա ում մահը տեսնեմ գնալու եմ ասեմ, արխային եղի՛, երկար ես ապրելու![]()
Վերջին խմբագրող՝ Arpine: 12.09.2011, 01:16:
"Non est ad astra mollis e terris via."
Ժոոող էսօր Ռուֆուսը ինձ գրկել ու պտտում էր օդում...Տենց կարոտել էլ կլինի՞
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ