Վերջերս էնքան տարօրինակ երազներ եմ տեսնում:

Մի մասի բացատրությունն ունեմ, մնացածինն էլ ենթաադրում եմ…
1. Ցերեկով արևի կենտրոնում երևացող սև շրջան, որը երազում լուսնի խավարում էր համարվում: Հեռախոսով նկարելիս պարզ դարձավ, որ դա ոչ թե լուսինն է, այլ ինչ-որ պտտվող шар, որն ինձ մոտենալով անցավ…
2. Մի քանի մարդկանցով նկարվում ենք դրսում: Ես բռնում եմ մի աղջկա ձեռքը, ում նկատմամբ անտարբեր եմ: Նկարվելուց հետո մեզնից փոքր բարձրության վրա սկսում են սպիտակ ճայեր թռչել: Հավաքվեցին միասին մի գծով ու կորան:
3. Լեռան վրա էինք, մի քանի հոգով կանգնած: Մոտ մի 10 հոգի կլինեինք: Լեռն այնքան էր թեք, որ այդ թեքության վրա նույնիսկ պառկելն էր վտանգավոր, կարող էիր սահելով ընկնել: Արդեն չեմ հիշում թե ով էր կողքինս, բայց իրեն ասում եմ, որ գնանք քիչ այնկողմ, որտեղ մի քիչ քարոտ է, որ կարողանանք գոնե դրանցից բռնվելով բարձրանալ: Հետաքրքիրն այդ լեռան վրա ուսուցչի ներկայությունն էր, ով ինչ-որ դաս էր տալիս: Դե եթե ուսուցիչ էր, պետքա հարցներ «էդ ի՞նչ եք անում»

ես էլ ասեցի, որ գնում ենք այնկողմ, որ հեշտ բարձրանանք:
4-րդը էն միակ երազնա, որ աննկարագրելի զգացողություններ տվեց և՛ երազում, և՛ նույնիսկ երազից հետո: Ես ունենում եմ ժամանակի գիրք և կարողանում եմ ժամանակով ճանապարհորդել: Պատահաբար ես հայտնվում եմ մի տեղ ու տեսնում 2 տարեկան այն աղջկան, ում սիրում եմ: Տեսնում եմ իր առաջին քայլերը, խաղերը…

Իրեն չեմ կպնում: Երբ անունով դիմում եմ, քույրը հարցնում է, թե ես որտեղի՞ց եմ իրեն ճանաչում. ես էլ պատասխանում եմ. - կհավատա՞ս, եթե ասեմ 12 տարի հետո մենք իրար սիրելու ենք:
Հետո ընդհանուր ընկերոջն եմ տեսնում ու էլի նույն հարցը, թե ես որտեղից գիտեմ իր անունը:
Մտածում եմ. «Փաստորեն, մինչև իր հետ 2010ին ծանոթանալը ես իրեն ճանաչել եմ: Եթե այդպեսա, ուրեմն ինքն էլ ինձա ճանաչել մինչև հանդիպումը… սենց խճճված մտքեր:

Հետո, երբ հետ եմ գալիս ներկա ժամանակ, փորձում եմ մի քանիսին ապացուցել, որ կարողանում եմ ժամանակի մեջ «գնալ-գալ»: Ուղղակի ինձ պետք էր մի փոփոխություն անել նախկինում, որ ապացուցեի իմ ճիշտ լինելը, բայց ցավոք չէր կարելի անցյալում ինչ-որ բան փոփոխել… չնայած, որ այդ պահին հիշում եմ. «Ես ախր նկարվել եմ իմ սիրելիի հետ…»:
Էջանիշներ