Մեջբերում Tila Saryan-ի խոսքերից Նայել գրառումը
Քո սիրած ֆիլմում լավ է ասված, բայց ես ի նկատի ունեի տեխնիկայի զարգացումը, երևույթները չեն փոխվում գուցե, բայց նրանց ուսումնասիրելու հնարավորություններն են ավելանում…
Ահա, համաձայն եմ։ Ինչևէ, եթերային մարմին հնարավորություն դեռևս չունի մարդկությունը։ Չգիտեմ՝ ինչն է պատճառը. սարքերի բացակայությունը, թե եթերային մարմնի։
Դրա համար՝ շուտ է դեռ ասել, որ մեր դարում պետք չէ սկեպտիկորեն վերաբերվել նման բաների։
Երազները, ըստ իս, քո թեման չի/առանց ագրեսիայի նշույլի եմ ասում/, այս թեմայով քեզ հետ չեմ վիճի, առավել ևս՝ «փուչիկի» համար:
Չհասկացա ինչ նկատի ունեիր։
Ինչպես երևում է Ֆրեյդին ուսումնասիրել ես… Ուսումնասիրի՛ր նաև իր աշակերտներից մեկի՝ Էրիխ Ֆրոմի աշխատանքները… Հետո համեմատի՛ր երկուսի աշխատանքները առանձին-առանձին ուսումնասիրելուց հետո քո ինքնազգացողությունը…
Չէ, Ֆրեյդին շատ քիչ եմ ուսումնասիրել, պատճառներից մեկն այն է, որ աշխատում եմ հեռու մնալ մարդու հոգեբանությունը բացատրող բացահայտումներ կարդալուց։ Դրանք շատ հետաքրքիր են իհարկե, բայց երբեմն սկսում են խանգարել երջանիկ ապրելուն։ Վառ օրինակ՝ հոգեբանները։ Կյանքումս դեռ հոգեկանը չխանգարված հոգեբան չեմ տեսել։
Համենայնդեպս, շնորհակալ եմ խորհրդի համար