Ես, օրինակ, չեմ բացառում, որ երազները հիշել–չհիշելը ուղղակի կապ ունենա նաև տվյալ մարդու հիշողության լավ կամ վատ լինելու հետ։ Մի պարզ օրինակ բերեմ. մեր ընտանիքում ես, մայրս ու եղբայրս, բայց հատկապես ես ու մայրս, միշտ շատ լավ հիշողություն ենք ունեցել՝ ամենատարբեր առումներով, ու էնպես է ստացվել, որ մենք միշտ հիշել ենք մեր երազները ու հաճախ ենք պատմել, իսկ, օրինակ, քույրս ու հայրս ընդհանուր առմամբ բավական վատ հիշողություն են ունեցել միշտ էլ՝ էն առօրեական ամենապարզ հարցերից սկսած մինչև կոնկրետ մանրամասներ, ու իրենք երկուսն էլ, իրենց ասելով, համարյա երբեք երազներ չեն տեսնում։ Դե, հայտնի է, որ երազներ բոլորը և միշտ են տեսնում, ուղղակի ոչ միշտ են հիշում։
Մի բան էլ. վերջին տարիներին իմ հիշողությունը նախկինի համեմատ զգալիորեն վատացել է, ու զարմանալի չի, որ եթե նախկինում ես, կարելի է ասել, ամեն օրվա տեսածս երազը կարող էի հստակ պատմել, հիմա ոչ միշտ եմ հիշում, թեև էլի հաճախ եմ հիշում։ Մի խոսքով՝ գուցե հիշողությունը երազները հիշել–չհիշելու հարցում միակ գործոնը չի, բայց ինչ–որ դեր հաստատ ունի, ու ոչ փոքր։
Էջանիշներ