դե հենց էտ ա, որ կա )))
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

Ես, օրինակ, չեմ բացառում, որ երազները հիշել–չհիշելը ուղղակի կապ ունենա նաև տվյալ մարդու հիշողության լավ կամ վատ լինելու հետ։ Մի պարզ օրինակ բերեմ. մեր ընտանիքում ես, մայրս ու եղբայրս, բայց հատկապես ես ու մայրս, միշտ շատ լավ հիշողություն ենք ունեցել՝ ամենատարբեր առումներով, ու էնպես է ստացվել, որ մենք միշտ հիշել ենք մեր երազները ու հաճախ ենք պատմել, իսկ, օրինակ, քույրս ու հայրս ընդհանուր առմամբ բավական վատ հիշողություն են ունեցել միշտ էլ՝ էն առօրեական ամենապարզ հարցերից սկսած մինչև կոնկրետ մանրամասներ, ու իրենք երկուսն էլ, իրենց ասելով, համարյա երբեք երազներ չեն տեսնում։ Դե, հայտնի է, որ երազներ բոլորը և միշտ են տեսնում, ուղղակի ոչ միշտ են հիշում։
Մի բան էլ. վերջին տարիներին իմ հիշողությունը նախկինի համեմատ զգալիորեն վատացել է, ու զարմանալի չի, որ եթե նախկինում ես, կարելի է ասել, ամեն օրվա տեսածս երազը կարող էի հստակ պատմել, հիմա ոչ միշտ եմ հիշում, թեև էլի հաճախ եմ հիշում։ Մի խոսքով՝ գուցե հիշողությունը երազները հիշել–չհիշելու հարցում միակ գործոնը չի, բայց ինչ–որ դեր հաստատ ունի, ու ոչ փոքր։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մի քանի տարի առաջ ես մի գիշերվա մեջ բազմաթիվ երազներ էի տեսնում, համարյա բոլորն էլ հիշում էի, օրագրում էլ գրում էի: Նույնիսկ սերիաներով էի հիշում: Երբ սկսեցի չգրել, նաև սկսեցի երևի ուշադրություն չդարձնել երազների: Հիմա ոնց-որ ավելի քիչ տեսնեմ, մեծ մասն էլ մոռանում եմ: Բայց ես գիտեմ, որ տեսնում եմ: Ուշադրություն դարձնելն էական է: Ցանկանալը մի քիչ ուրիշ է: Եթե ուզում եք երազները հիշել, ամեն օր պետք է գրել կամ պատմել: Ինքնիրեն կհիշվեն:
Հիշողության վատ ու լավի հետ էլ չեմ կապում: Իմ կարծոքիվ՝ հիշողությունը ո՛չ թե լինում է վատ կամ լավ, ա՛յլ լինում է տարբեր բաների նկատմամբ: Օրինակ ես հիշում եմ այն բաները, որոնք ինձ հետաքրքրում են ու իմ ուղեղը որպես հետաքրքիր նյութ չի ջնջում: Մնացած ինֆորմացիան նույնիսկ ջանք չի թափում ուղեղս, որ հիշի:
Կարծում եմ, որ հիշողությունը, առավել ևս, երազներ հիշելու հանգամանքը, առաջին հերթին կապված է հուզականի հետ։ Հիշողությունը մեր կամքից անկախ, անգիտակցական պրոցես է՝ "оно"-ի հետ կապված, ու ավելի լավ «աշխատում» է այն դեպքում, երբ «ես»-ն ու «գերես»-ը սկսում են խթանել այն, և վատ է «աշխատում», երբ վերջին երկուսն սկսում են վանել հիշման ենթակա օբյեկտի մասին տվյալները։ Իմ հետ պատահածի մասին։
Ես մոռացել մեկի անունը, ում հետ ամեն օր հանդիպում էի աշխատավայրում։ Բայց մի օր մոռացա նրա անունը բարևելուց, որովհետև նա անընդհատ ինձ հաղթում էր ընդմիջմանը թենիս խաղալուց։
Վերջին խմբագրող՝ Սամսար: 25.06.2010, 12:13:
Աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես, բանդ թեքեցիր՝ աչքիդ տերը չես։

Չէ, իհարկե, կոնկրետ բաների նկատմամբ էլ է լինում լավ կամ վատ հիշողություն, բայց ընդհանուր էլ կարող է լինել լավ կամ վատ։ Ես, օրինակ, ամեն ինչի հետ կապված էլ շատ լավ հիշողություն ունեի, բացառությամբ տարեթվերի։ Իսկ մարդիկ կան, որ համարյա ամեն ինչի հետ կապված շատ վատ հիշողություն ունեն։ Հաստատ կա էդպիսի երևույթ։
Իսկ երազները հիշել–չհիշելը հիշողության հետ կապելը չգիտեմ, գուցե սխալ է, ես չէի էլ պնդում, ընդամենը իմ իմացած մարդկանց օրինակն էի բերում, որի դեպքում էդպիսի օրինաչափություն նկատվել էր։ Բայց դե գուցե ընդամենը պատահականություն է։ Ամեն դեպքում դա մարդու խառնվածքի, նախասիրությունների ու նախապատվությունների հետ կապված պիտի որ լինի, ու քո ասած ուշադրություն դարձնելու երևույթը երևի իսկապես ինչ–որ դեր ունի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Համամիտ եմ, գուցե հաստատ իմ կարծիքով սխալ է հիշողության հետ կապելը:
Հաճախ նոր արթնանալիս, քնաթաթախ վիճակում շատ տարօրինակ զգացողություն եմ ունենում. հստակ հիշում եմ, որ հենց նոր ինչ-որ երազ էի տեսնում, հիշում եմ տրամադրությունը (կարող ա ուրախ վեր կենամ, հիշեմ, որ ինչ-որ շատ հաճելի մի բան կար էդ երազում, կամ տխուր վեր կենամ եւ այլն), բայց մեծ ճիգից հետո էլ չեմ կարողանում հիշել, թե ինչ երազ էր ու կոնկրետ ինչից ա տրամադրությունս այսպիսին կամ այնպիսին: Ոնց որ էդ անտերը ուղեղի մի այլ հատվածում տեղի ունենա, որը ինձ անհասանելի է:
Օրինակ` կարող ա սարսափահար արթնանամ, բայց չհիշեմ, թե էդ ինչ կաշմառ երազ էր (ասած մեր հարեւանը` կաշմիռ), ու ինչն էր դրա մեջ վախենալու:
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ