Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Դե, ես էնքան էլ չեմ կարողանում։ Այսինքն՝ համարյա երբեք չեմ կարողանում, բայց մի երկու անգամ կարծեմ եղել է։ Համենայնդեպս, կարծում եմ, որ եթե երազը կրկնվող է, հավանականությունն էլ ավելի մեծ կլինի, որ կարող ես, օրինակ, հիշել, թե քեզ ինչ են խորհուրդ տվել, որ անես, երբ նորից նույն՝ էդքան կրկնվող իրավիճակում հայտնվես, եսիմ։
Հնարավոր է : Մոտ մի ամիս առաջ էլի սարսափելի երազ էի տեսել. իմ աչքի առաջ մամայիս ու քրոջս սպանեց մեկը, ինձ թողեց, որ փախչեմ: Ես արդեն հասնում էի բարեկամներիցս մեկի տուն, հետո ինքս ինձ ասացի` ախր սա երազ ա, ոչ մեկին էլ չեն սպանել, ինչի՞ եմ փախնում Տենց հետ եկա, երկուսին էլ ողջ-առողջ տեսա : Բայց ամբողջ օրը ահավոր վախեցած էի, տեղս չէի գտնում:
Դա միակ դեպքն ա, որ երազումս հասկացել եմ, որ երազ եմ տեսնում