Դուք կարողանո՞ւմ եք ձեր երազները կառավարել:
Ես էլ էի մի ժամանակ վատ երազներ տեսնումՁմռանը մերոնց նկարած «11» սերիալն էի նայում հիմար-հիմար ու ամբողջ գիշեր տանջվում էի
Հետո անցավ:
Էս ամռանն էլ (կարծեմ օգոստոսի սկիզբն էր) անընդհատ վատ երազներ էի տեսնում: Դա էլ անցավ: Բայց մի քանի օր առաջ էլի երազումս մարդ էի սպանելՎերջին 1.5 տարվա ընթացքում 3-4 անգամ երազումս մարդ եմ սպանել
: Վատն էն էր, որ արթնանում էի, գիտեի, որ երազ ա, բայց էդ սարսափը չէր անցնում, տանջվում էի:






:
Ձմռանը մերոնց նկարած «11» սերիալն էի նայում հիմար-հիմար ու ամբողջ գիշեր տանջվում էի
Մեջբերել
Ի դեպ, էդ ինֆորմացիան որտեղի՞ց ու ե՞րբ է հայտնի դարձել։
։ Հետաքրքիր է, որ տարիներ շարունակ նրա մեծ երկրպագուն եմ եղել, բայց դեռ չեմ հիշում, որ իրեն երազումս տեսած լինեմ երբևէ, ու հատկապես զարմանալի է, որ հիմա տեսա էդ երազը, երբ արդեն վաղուց դուրս եմ եկել էն թունդ ֆանատության շրջանից։ Ուրեմն երազումս պարզվում է, որ, իբր, ինքը չէր մահացել, այսինքն՝ դեռ չէր մահացել, բայց էլի հիվանդ էր ՁԻԱՀ–ով (կամ էլ ուղղակի ես էի էդպես ենթադրել, չգիտեմ), համ էլ ամուսնացած էր ու նույնիսկ երեխա ուներ։
Դե, նախ զարմացա, որ հոմոսեքսուալ լինելով՝ ամուսնացել էր (չնայած ինքը բի էր իրականում, բայց դե վերջին տարիներին, ինչքան գիտեմ մենակ որպես հոմոսեքսուալ էր իրեն դրսևորել), հետո էլ մտածեցի՝ բայց տենց ՁԻԱՀ–ով հիվանդ վիճակում երեխա որ ունեցել են, հիմա էդ երեխան էլ, փաստորեն, ի ծնե ՁԻԱՀ–ով հիվանդ պիտի լինի...
Բայց երազս ընդհանուր առմամբ շատ դրական էր, բոլորը երջանիկ էին, չգիտեմ՝ որտեղ էինք գտնվում, բայց լիքը մարդ կար, ու մի տեսակ ջերմ, աշխույժ ընկերական մթնոլորտ էր տիրում, Ֆրեդդիի հետ էլ հավեսով խոսում, շփվում էինք։
Էլ բան չեմ հիշում ոնց որ թե։
Էջանիշներ