Տեսնում եմ մեռած, կապտած երեխաների, որոնք օգնություն են ուզում, այլանդակված են և այլն, և այլն… գազազած շներ, արյուն, խավար, սարսափ… ամեն գիշեր: Վախենում եմ քնելուց. ի՞նչ անեմ:
Տեսնում եմ մեռած, կապտած երեխաների, որոնք օգնություն են ուզում, այլանդակված են և այլն, և այլն… գազազած շներ, արյուն, խավար, սարսափ… ամեն գիշեր: Վախենում եմ քնելուց. ի՞նչ անեմ:
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...

Համեցիր նորաբաց ֆորում` "ԱՆՁՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՈւՄԲ"
Ուլուանա (13.11.2009)

Էն անթև ու թարս աճած թիակով աղջիկը, որին ես զիբիլանոցի մոտ գտա՝ պարկի մեջ կապկպված, հաց էր ուզում ու մրսում էր:Ժող, ես պատմել չեմ սիրում, հիմա զգում եմ, որ նորից էդ երեխուն եմ տեսնելու…
հա, երբ երազի կեսից արթնանում եմ, չեմ կարողանում շարժվել
գնամ բժշկի աչքիս
![]()
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...

Ավելի լավ կլինի գնաս եկեղեցի, ու ամենակարևորը, մի կենտրոնացի էդ երազների վրա ջանա: Ինչպես ասում են ` աղջկա երազը ասնավանի չիլուրջ մի ընդունի ու անցի, ու կնկատես, որ էլ նման երազներ չես տեսնում: Ժամանակին ես էլ էի սարսափելի երազներ տեսնում, որտեղ չէի կարողանում նույնիսկ գոռալ, իսկ երբ արթնանում էի, նույն բանն էր, չէի կարողանում խոսել կամ շարժվել, ու շնչահեղձ էի լինում: Դա երազի ազդեցություննէր, ուղղակի շատ վախեցած էի լինում: Հետաքրքիր ա, բայց կնքվելուց հետո էս չեմ տեսնում: Իսկ եթե տատական մեթոդների ես հավատում, փոքր ժամանակ մեր բարեկամի տանը մի անգամ մնացի, վախենում էի քնել, բարձիս տակ մկրատ թե դանակ էին դրել, լավ չեմ հիշում:
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Հմ... որ կարդացի էտ խորհուրդը, միանգամից հիշեցի քեզ... ախր դու աթեիստ էիր... իսկ չես կարծում, որ էս ուղերձ ա ուղարկված վերևից, որ վերջ տաս անհավատ կյանքիդ? Գնա եկեղեցի, խոսիր տեր-տերի հետ, ու կարևորը հավատա, որ Աստված սիրում ա քեզ: Ես համոզված եմ, որ դրանից հետո երազները կդադարեն, դու էլ դուրս կգաս էս վիճակից:
Ճիշտ ասած ես էլ դե պակաս երազներ չեմ տեսնում միշտ, արդեն սովորել եմ, չգիտեմ ուրախանալու թե տխրելու փաստ է
Եկեղեցին ինձ չի փրկել, չնայած դե ես էլ ագնոստիկ եմ
Ժամանակին ուղղակի քնաբեր էի խմում ու քնում, էտ ժամանակ ընդհանրապես բան չէի հիշում ու մի կերպ էլ զարթնում էիԲայց լավ է մի կերպ էտ գործից յան տվեցի
Մի խոսքով բեյբ` համբերություն քեզ ու իրական կյանքտ դրական լցի`լիքըըըըըըըը![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Դուք կարողանո՞ւմ եք ձեր երազները կառավարել:
Ես էլ էի մի ժամանակ վատ երազներ տեսնումՁմռանը մերոնց նկարած «11» սերիալն էի նայում հիմար-հիմար ու ամբողջ գիշեր տանջվում էի
Հետո անցավ:
Էս ամռանն էլ (կարծեմ օգոստոսի սկիզբն էր) անընդհատ վատ երազներ էի տեսնում: Դա էլ անցավ: Բայց մի քանի օր առաջ էլի երազումս մարդ էի սպանելՎերջին 1.5 տարվա ընթացքում 3-4 անգամ երազումս մարդ եմ սպանել
: Վատն էն էր, որ արթնանում էի, գիտեի, որ երազ ա, բայց էդ սարսափը չէր անցնում, տանջվում էի:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

Ճիշտն ասած՝ մի քիչ լավ չհասկացա... Իսկ սկզբում ինչու՞ էիր գրել 11.11.11, հետո նոր՝ 11.11.2009:Ի դեպ, էդ ինֆորմացիան որտեղի՞ց ու ե՞րբ է հայտնի դարձել։
Էդ նույն օրը՝ 11.11.2009–ին, ես էլ եմ մի հիշարժան երազ տեսել. չէ, ոչ մի սիմվոլիկ կամ խորիմաստ բան չկար, բայց հաճելի ու անսովոր երազ էր. իմ շատ սիրելի երգիչ Ֆրեդդի Մերկուրիին եմ տեսել։ Հետաքրքիր է, որ տարիներ շարունակ նրա մեծ երկրպագուն եմ եղել, բայց դեռ չեմ հիշում, որ իրեն երազումս տեսած լինեմ երբևէ, ու հատկապես զարմանալի է, որ հիմա տեսա էդ երազը, երբ արդեն վաղուց դուրս եմ եկել էն թունդ ֆանատության շրջանից։ Ուրեմն երազումս պարզվում է, որ, իբր, ինքը չէր մահացել, այսինքն՝ դեռ չէր մահացել, բայց էլի հիվանդ էր ՁԻԱՀ–ով (կամ էլ ուղղակի ես էի էդպես ենթադրել, չգիտեմ), համ էլ ամուսնացած էր ու նույնիսկ երեխա ուներ։
![]()
Դե, նախ զարմացա, որ հոմոսեքսուալ լինելով՝ ամուսնացել էր (չնայած ինքը բի էր իրականում, բայց դե վերջին տարիներին, ինչքան գիտեմ մենակ որպես հոմոսեքսուալ էր իրեն դրսևորել), հետո էլ մտածեցի՝ բայց տենց ՁԻԱՀ–ով հիվանդ վիճակում երեխա որ ունեցել են, հիմա էդ երեխան էլ, փաստորեն, ի ծնե ՁԻԱՀ–ով հիվանդ պիտի լինի...
Բայց երազս ընդհանուր առմամբ շատ դրական էր, բոլորը երջանիկ էին, չգիտեմ՝ որտեղ էինք գտնվում, բայց լիքը մարդ կար, ու մի տեսակ ջերմ, աշխույժ ընկերական մթնոլորտ էր տիրում, Ֆրեդդիի հետ էլ հավեսով խոսում, շփվում էինք։
Էլ բան չեմ հիշում ոնց որ թե։
Հիմա էս երազս, եթե կապենք էդ օրվա հետ, ի՞նչ կնշանակի։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման

Դե, ես էնքան էլ չեմ կարողանում։ Այսինքն՝ համարյա երբեք չեմ կարողանում, բայց մի երկու անգամ կարծեմ եղել է։ Համենայնդեպս, կարծում եմ, որ եթե երազը կրկնվող է, հավանականությունն էլ ավելի մեծ կլինի, որ կարող ես, օրինակ, հիշել, թե քեզ ինչ են խորհուրդ տվել, որ անես, երբ նորից նույն՝ էդքան կրկնվող իրավիճակում հայտնվես, եսիմ։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ