Մեջբերում Խորհրդավոր Անծանոթ-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ ասելիքը գուցե տարօրինակ թվա, սակայն ես կարծում եմ, որ մեր մոլորակի վրա գոյություն ունեն այնպիսի վայրեր, որոնց գոյության մասին գրեթե ոչ ոք չգիտի, կամ ավելի ստույգ` գիտեն որոշակի թվով շատ քիչ մարդիկ, եթե նրանց իրոք կարելի է մարդ անվանել, ես ի նկատի ունեմ տիբեթյան լամաներին, որտեղ ժամանակի որոշակի պահի տեղի է ունենում իրարից անկախ աշխարհների բախում` այսպես ասած` բացվում են ժամանակի դարպասները և տեղի է ունենում մասսայի տեղափոխություն, մի միջավայրից մեկ այլ անծանոթ միջավայր և ժամանակ:
Ես լսել եմ, որ տարիներ առաջ երկու երիտասարդ ալպինիստ բարձրացել են Տիբեթի տարածաշրջանում գտնվող մի սար և երբ վերադարձել են, նման են եղել ծերունիների` նրանց արտաքին տեսքը ենթարկվել էր խորը ծերացման: Այդ փաստը բացատրվում էր այնպես, որ նրանք այդ պահին ընկել են ժամանակային մի այնպիսի գոտու մեջ, որը նման չի եղել սովորականին: Այս ամենը ներառում է նաև երազը: Ըստ Նալչաջյանի`երազները լինում են գունավոր և անգույն: Ինձ հետ շատ է պատահել, որ քնից արթնացել են և փորձել են հիշել, թե ինչ գույնի երազ էր տեսածս և հաճախ համոզվել եմ, որ գրեթե բոլոր երազները անգույն են: Իմ կարծիքով այն պահին, երբ երազն այցելում է մեզ, ապա տեղի է ունենում երկու աշխարհների բախում մեր ենթագիտակցության մեջ, որի իրական տևողությունը շատ ավելի քիչ է, քան մենք գիտենք: Գոյություն ունի մի կարծիք, համաձայն որի մարդը տեսնում է երազում այն, ինչի մասին մտածում է քնելուց առաջ: Իմ հետ նման դեպք եղել է...

Իմ հետ էլա տենց պատահել10-րդ դասարանում ֆիզիկաիս քննության առաջին օրը մտածում էի տենաս, ո՞ր տոմսնա ընկնելու գիշերը երազումս տեսա, որ 1-ին տոմս էր ընկել… Հաջորդ օրը քննությանը, երբ գնացի տոմսս քաշելու բարձրաձայն ասեցի ինձ առաջիննա ընկնելու ու քաշեցի ու եղավ են ինչ-որ պիտի լիներ
Մի անգամ էլ մաթեմիս դասատուն խնդիր էր հանձնարարել, լավել բարդ էր մտածեցի-մտածեցի հնար չկար, տենց ետ խնդրի մասին մտածելով քնա ու երազումս գտա խնդրի լուծման եղանակը