Հա էլի՜Բայց իմ նկարներից ակումբում կա
Երազումս խառը վիճակ էր: Սկզբում մարդիկ վազում էին այս կողմ- այն կողմ: Օդանավակայանները փակ էին: Ոտելու բան չկա: Ցուրտ ա, սով: Հետո հայտնվեցինք մի մեծ առևտրի կոմպլեքսում որը շատ- շատ- շատ մեծ էր, կային աստիճաններ ու դատարկ տաղավարներ: Չկար ոչ դուռ , ոչ ելք, ոչ էլ մուտք: Փակված էինք այնտեղ: Կային միայն վերելակներ, որը չուներ համարակալած կոճակներ , վերելակները մեկ անհետանում էին պատի մեջ, մեկ հայտնվում : Ով հասցնում էր մտնել վերելակը, դռները փակվում էին ու նա անհետ կորում էր: Ու այդ կոմպլեքսում էին գտնվում, հազարավոր մարդիկ տարբեր ազգության : Մեկ- մեկ աստիճանների վրա էր հայտնվում Կլինտոնի կինը և ասում, որ դրությունը ծանր է, պետք է դիմակայել մինչև առավոտ , բայց առավոտ չէր գալիս: Անիմաստ, տարօրինակ երազ:Առավոտյան ժամը 9-ին պետք է արթնանայի, արթնացել եմ 14:00-ին հեռախոսի զանգից, պատկերացնում եմ, որ չզանգեր, դեռ ինչքան կձգվեր իմ երազը, ստռաշնո:
![]()
Чеширский КотЭ
Դու պատրաստվում ես ինչ-որ բանից հրաժարվել, կամ քեզ թվում է, թե դու ինչ-որ բան կորցնելու ես ու այդ գաղափարը քո մեջ վախ է առաջացնում, որ կորուստը ցավոտ կլինի: Օդանավակայան-առևտրի սրահ փոփոխությունը, կարծում եմ, կապված է նրա հետ, որ օդանավակայանն ու առևտուրը (հավանաբար լսել ես, որ այնտեղ շատ թանկ գներ են) քեզ մոտ իրար հետ են ասոցացվում: Դու կասկածների մեջ ես: Փորձում ես խուսափել իրականությունից, երևակայել, թե ամեն ինչ կարգին է: Ինքդ քեզ ներշնչում ես, որ հեշտ կմոռանաս անցյալը, բայց նորից ու նորից հայտաբերում ես, որ դա անհնար է: Տիկին Հիլարին նույնպես տպավորությունների ազդեցություն է` նրան վերջերս շատ են ցույց տալիս հեռուստացույցով: Դու նկատել ես, որ մարդիկ տարբեր ազգության են: Այսինքն փորձել ես դասակարգել մարդկանց: Երևի կապված է ինչ-որ շրջապատի, կամ մարդկանց խմբի քո հանդեպ ցուցաբերվող բացասական վերաբերմունքի հետ: Հավանաբար քեզ թվում է, որ նրանք կծիծաղեն քո կորուստների, կամ անհաջողության վրա, որ ինչ-որ մեկին դա հաճույք կպատճառի:
Էս ես` իմ կարճ ուղեղով
Եթե սխալ եմ մեկնաբանել, ասա:
ուր էր ամեն օր էսօրվա երազի պես երազ տենայի![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
էսօր երազումս մատերիցս երկուսը պատահաբար կտրեցի, հետո կպցրեցի, կպան![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ