User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 482 հատից

Թեմա: Երազներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մարդն իր կյանքի մեկ երրորդը քնած ա անցկացնում: կարելի ա կարծել, որ կորած ժամանակ ա: Ասում են նույնիսկ, որ Նյուտոնը, Պլատոնը ու էլի մի քանի հայտնի մտածողներ դիտավորյալ շատ քիչ էին քնում, օրը 2-3 ժամ, խնայում էին ժամանակը ապրելու համար: Բայց ինձ համար, օրինակ, այդպես չի: Այսինքն չէի ասի, որ քնած ժամանակ անջատված-բացակա եմ այնպես, որ նույն ա, թե գոյություն չունեմ: Նախ ասեմ, որ երազ եմ տեսնում միշտ, ամեն օր, ամեն րոպե, նույնիսկ ամեն վայրկյան: Որ պահինարթնացնես, հստակ կպատմեմ, թե ինչ երազ էի տեսնում: Հետևապես ինձ համար քնելը մեկ այլ աշխարհ տեղափոխվել ա, որտեղ ես ապրում եմ ոչ պակաս վառ ու լիարժեք, որքան արթմնի կյանքում : Մի խոստովանություն էլ անեմ.երազումս տարիներ շարունակ տեսնում եմ մի քանի վայրեր, որոնք իրականում գոյություն չունեն, բայց տարբեր ժամանակներ երազումս նորից ու նորից հայտնվում եմ այդ տեղերում՝ հստակ գիտակցելով, որ էլի "էն" տեղն եմ եկել: Այնպիսի տպավորություն ա /նույնիսկ արթուն ժամանակ վերհիշելիս/, որ այդ վայրերը հաստատ կան, ուղղակի ոչ այս ժամանակային չափողականության մեջ /այսինքն այս ժամանակին զուգահեռ մեկ այլ ժամանակում ընթացող մեկ այլ աշխարհում, որտեղ ես նույնպես ապրում եմ, ու հավանաբար բազում այլ զուգահեռ աշխարհներում էլ... բայց դա այլ թեմա ա/: Իսկ երազներիս այդ տարօրինակ վայրերից մեկն ա, օրինակ, մի բլուր, որի վրա մի գեռեզմանատուն կա, մեծ դարպաասներով մի գերեզմանոց, ու որ երբ գնում եմ այդտեղ, միշտ նույն գերեզմանն եմ այցելում, բայց հիմա չգիտեմ, չեմ հիշում, թե ում: Չմոռանամ ասեմ, որ այդ բլուրն իբր այսինքն երազումս գտնվում ա Բաղրամյան փողոցին զուգահեռ մի նրբանցքում:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 23.06.2007, 18:01:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գիտակցված երազներ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 11.09.2016, 23:26
  2. Մանուկ հասակում տեսած երազներ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.05.2014, 13:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •