Իջեք..Իջեք երազներ.. Այնքաաաաան գաղտնիքներ են կարողանում բացահայտել երազները, բայց միայն այն դեպքում, երբ մարդ ունակ է լինում, ավելի ճիշտ`կյանքի ընթացքում սովորում է պարզել իր իսկ տեսած երազի նշանակությունը: Մի կարևոր բան էլ կա. պետք է կարողանաս հիշել տպավորված երազդ, քո մեջ վերլուծել, որովհետև այն քեզ անպայման հուշում է , թե հետագայում արվելիք քայլերդ ինչպիսի արդյունք կտան. կարող է վաղը չէ, բայց, հավատացեք, տարիներ անց էլ դրանք իրականանում են:
Եղել է իմ կյանքում դեպք, երբ քնել եմ մի կարևոր հարցի մասին մտածելով ու հաստատ որոշած, որ վաղը հենց էդպես եմ անելու, բայց արի ու տես , երազս այլ բան է ինձ հուշել,որ իմ մտածածը կբերեի հետագայում ինձ համար մի մեծ սխալի: Եվ չարեցի այն, ինչ, որոշել էի ու 2 տարի անց ես հասկացա, թե ինչքան ճիշտ եմ վարվել երազներիս հուշումներին լսելով, որովհետև նրանք մի ուղի են ցույց տալիս , որից շեղվելու դեպքում հաստատ կանգնում ենք որոշակի պրոբլեմների առաջ`ինքներս նույնիսկ չգիտակցելով, որ շատ հեշտ կարելի էր խուսափել դրանցից ` ականջալուր լինելով երազիդ ճշմարտությանը: